ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2001 թվականի N 205
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը ՓՈՓ. 24.02.03 N 70-Ա)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 449 որոշման 1-ին կետը և դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 13-ի N 449 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 830 որոշումը:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի
(Վերնագիրը խմբ. 24.02.03 N 70-Ա)
Ս. Տեր-Սիմոնյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Հայրապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ռ. Մարկոսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական |
Ս. Ավետիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Աբովյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Գ. Ասլանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Դ. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Լ. Ասատրյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Թ. Հակոբյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Թ. Մարգարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ե. Նազարեթյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ս. Քոչարյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Սահրադյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Երիցյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
Գ. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Թամազյան | - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանական և տեղեկատվական վարչության պետի տեղակալ |
Վ. Ջիլավյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ |
Տ. Թորգոմ Տոնիկյան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ |
Ա. Ղազարյան | - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն |
Ժ. Մարկոսյան | - «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն |
Գ. Թաթուլյան | - Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն |
Ն. Հակոբյան | - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ |
Կ. Հովհաննիսյան | - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության ատենապետուհի |
Ռ. Լևոնյան | - Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ |
Գ. Բոշյան | - Հայկական կարմիր խաչի ընկերության քարտուղար |
Ս. Գևորգյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
(Կազմը փոփ. 27.06.01 N 472, փոփ., լրաց. 01.08.01 N 569, փոփ. 19.10.01 N 748, 26.02.02 N 90, 06.05.02 N 264, 01.07.02 N 416-Ա, 26.08.02 N 500-Ա, 22.11.02 N 681-Ա, խմբ. 24.02.03 N 70-Ա, փոփ. 20.01.04 N 27-Ա, 24.09.04 N 615-Ա, խմբ. 23.12.04 N 870-Ա, փոփ. 22.04.05 N 266-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|