ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2015 թվականի N 216-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1253-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1253-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 9-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2015 թվականի մարտի 5-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը» բառերով.
2) 10-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2015 թվականի մարտի 14-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի ապրիլի 25-ը» բառերով.
3) 11-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2015 թվականի մարտի 21-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի ապրիլի 28-ը ներառյալ» բառերով.
4) 12-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը ներառյալ» բառերով.
5) 13-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2015 թվականի ապրիլի 22-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի մայիսի 12-ը» բառերով.
6) 14-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի մայիսի 20-ը» բառերով.
7) 15-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2015 թվականի մայիսի 9-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի մայիսի 27-ը» բառերով.
8) 17-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2015 թվականի հունիսի 2-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի հունիսի 9-ը» բառերով.
9) 18-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2015 թվականի հունիսի 10-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի հունիսի 12-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 23 Երևան |