ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2015 թվականի N 420-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ատամնաբուժական ծառայությունների համար հաշվարկվող արտոնագրային վճարները փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2015 թվականի առաջին կիսամյակումուղղ. հատկացնել 10,762.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրում է սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 22 Երևան |