«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 մարտի 2015 թ. |
թիվ 50-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մակրոպրուդենցիալ գործիքների կիրառման արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 2-րդ կետը «մասնաճյուղերի կողմից» բառերից հետո լրացնել «Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ միջոցների ներգրավման Ա-(Ա3) և բարձր վարկանիշ ունեցող բանկերից,» բառերով,
2) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետով սահմանված բանկի` վարկանիշ չունենալու դեպքում հաշվի է առնվում տվյալ բանկի գործունեության նկատմամբ հսկողության հնարավորություն ունեցող անձի վարկանիշը:»:
2. Սույն որոշմամբ լրացված Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 2-րդ կետով սահմանված բանկերից ներգրավված միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում կարող են ընդգրկվել նվազեցված դրույքաչափով, եթե ապահովվել են ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հունվարի 21-ի թիվ 6-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ նախադասություններով սահմանված դրույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|