ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1186-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 14-18-ը Քուվեյթի Պետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արմեն Երիցյանի, Սերգեյ Ավետիսյանի, Վահագն Լալայանի, Կարեն Փահլևանյանի, Հայկ Գրիգորյանի, Տիգրան Սահակյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սերգեյ Մանասարյանի և Մհեր Մկրտումյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քուվեյթի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 10-ի N 1186-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-18-Ը ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Երիցյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, (հանձնաժողովի համանախագահ) (15.12.2015-18-12.2015) |
Ս. Մանասարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Վ. Լալայան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչություն պետ |
Կ. Փահլևանյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ |
Հ. Գրիգորյան |
- ՀՀ առողջապահության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ |
Տ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Մ. Մկրտումյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |