«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015080
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 փետրվարի 2015 թ. |
թիվ 45-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով միջազգային շուկայում գործող ֆոնդային բորսաների անվանումները համապատասխանեցնել ներկայումս գործող անվանումներին,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, 2-րդ մասի 6-րդ կետը, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերը, 8-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 4-րդ կետը, 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 119-րդ հոդվածի 2-րդ մասը, 121-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 2-րդ և 3-րդ մասերը, 126-րդ հոդվածի 2-րդ մասը, 127-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ և 10-րդ մասերը, 207-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ը հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Հավելված
Հաստատված է |
«ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԱԶԴԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ
1. Ամերիկյան ֆոնդային բորսա (AMEX)
2. Ավստրալիայի ֆոնդային բորսա (ASX)
3. Ամստերդամի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)
4. Բեռլինի ֆոնդային բորսա (AG)
5. Բեռնի բորսա (BX)
6. Բրյուսելի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)
7. Իռլանդական ֆոնդային բորսա (ISE)
8. Լիսաբոնի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)
9. Լյուքսեմբուրգի ֆոնդային բորսա
10. Լոնդոնի ֆոնդային բորսա (LSE)
11. Կորեայի ֆոնդային բորսա
12. Մադրիդի ֆոնդային բորսա
13. Իտալիայի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)
14. Մոնրեալի բորսա
15. Մոսկովյան բորսա (ցուցակման 1-ին մակարդակ)
16. Նագոյայի ֆոնդային բորսա (NSE)
17. Նազդաք խմբում ընդգրկված ֆոնդային բորսաներ
18. Նյու Յորքի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)
19. Նոր Զելանդիայի բորսա
20. Պրահայի ֆոնդային բորսա (PSE)
21. Ճապոնիայի բորսաների խումբ (Japan Exchange Group.)
22. Վարշավայի ֆոնդային բորսա (WSE)
23. Վիեննայի ֆոնդային բորսա
24. Տոկիոյի ֆոնդային բորսա (TSE)
25. Տորոնտոյի ֆոնդային բորսա (TSX)
26. Շվեյցարիայի ֆոնդային բորսա (SIX Swiss Exchange)
27. Փարիզի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)
28. Օսակայի ֆոնդային բորսա (OSE)
29. Օսլոյի ֆոնդային բորսա (OMX)
30. Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսա (FWB)»: