«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 սեպտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60415377
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 օգոստոսի 2015 թ. ք. Երևան |
թիվ 268-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը`
1) 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) անցնում են Հանձնաժողովի աշխատակազմի տնօրինմանը: Եթե այդ ապրանքները պահպանել են իրենց հատկանիշները և ենթակա են հետագա օգտագործման, ապա`
ա) հաշվառվում են Հանձնաժողովի գույքի հաշվեկշռում և օգտագործվում են Հանձնաժողովի կարիքների համար, կամ
բ) հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ա. Շաբոյան |