ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2015 թվականի N 806-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1066-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգի`
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հողամասի սեփականատերը գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու համար դիմում է ներկայացնում համայնքի ղեկավարին` համաձայն N 3 հավելվածով հաստատված N 1 ձևի: Գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը դիմումն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու դիմումը: Հանձնաժողովի նախագահը դիմումն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի օրակարգը և դիմումն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գումարում է հանձնաժողովի նիստ` հարցը քննարկելու համար:
Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նյութերի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղազննության հիման վրա հանձնաժողովը՝ հանձնաժողովի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն:
Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է երեք հավասարազոր օրինակներից՝ որոնցից մեկական օրինակ նիստի գումարման օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հողամասի սեփականատիրոջը, համապատասխան համայնքի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում համայնքի ղեկավարն ընդունում է փոխադրման մերժման մասին որոշում:
Համայնքի ղեկավարը համապատասխան որոշումը (փոխադրելու կամ փոխադրումը մերժելու մասին) ընդունում է եզրակացությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:»,
բ. 4-րդ կետում «10 օրվա» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով,
գ. 6-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու դեպքերում համապատասխանաբար փոփոխվում են դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները), իսկ դրանց կադաստրային գները հաշվարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշմամբ գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման խմբերը մնում են նույնը:»,
դ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ, եթե գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերը դարձել են ավելի բարձրարժեք պետական կամ համայնքային բյուջեի հաշվին իրականացված միջոցառումների արդյունքում: Հողամասի սեփականատիրոջ միջոցների հաշվին իրականացված միջոցառումների արդյունքում գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք դառնալու դեպքում հողամասի սեփականատերը դիմում է ներկայացնում` համաձայն N 4 հավելվածով հաստատված N 2 ձևի: Համայնքի ղեկավարը գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրելու կամ փոխադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է դրա մասին դիմում ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:»,
ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրվելու դեպքերում (բացառությամբ ցածրարժեք անջրդի հողատեսքերը բարձրարժեք ջրովի հողատեսքերի փոխադրելու դեպքերի) համապատասխանաբար փոփոխվում են դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները), և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման խմբերը նույնպես կարող են փոխվել: Դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ հաստատված` տվյալ հողակադաստրային գնահատման շրջանի, տվյալ հողատեսքի, նույն ոռոգելիության, ամենամոտ բարձր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող հողակադաստրային գնահատման խումբը:»,
զ. 9-րդ կետում «հինգ օրվա» բառերը փոխարինել «որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա» բառերով, իսկ «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «, իսկ մեկ օրինակը հողամասի սեփականատիրոջը» բառերով,
է. 10-րդ կետում «հինգ օրվա» բառերը փոխարինել «որոշումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա» բառերով.
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման հանձնաժողովի գործունեության կարգի`
ա. 2-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերով,
բ. 5-րդ կետի 3-րդ և 4-րդ նախադասությունները հանել, իսկ 5-րդ նախադասությունում «տասներկու օր» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օր» բառերով,
գ. 6-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել,
դ. 10-րդ կետում «երեք օրվա ընթացքում տրամադրվում է» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հողամասի սեփականատիրոջը,» բառերով:
2. Հաստատել՝
1) գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու մասին դիմումի N 1 ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին դիմումի N 2 ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 27 Երևան |
Հավելված N 1 |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման |
Ձև N 1
___________________________________
(համայնքի անվանումը)
___________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
___________________________________
(դիմողի անունը, ազգանունը/անվանումը)
___________________________________
(բնակության վայրը/գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ _________________________ հասցեում գտնվող գյուղատնտեսական -------------բարձրարժեք հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք՝----------------- հողատեսքի:
Տեղեկացնում եմ՝
ա. հողամասի ծածկագիրը՝ ___________________,
բ. ամբողջ հողամասի և փոխադրման ենթակա հողամասի մակերեսը՝
______________________,
գ. հողամասի առկա նպատակային նշանակությունը, հողատեսքը՝ _____________,
դ. փոփոխվող հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը, __________________,
ե. հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի համար------------ առկա են ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)
-----------------------------------:
Դիմող՝ ________________ ______________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
--- -----------------թ.»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման |
Ձև N 2
___________________________________
(համայնքի անվանումը)
___________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
___________________________________
(դիմողի անունը, ազգանունը/անվանումը)
___________________________________
(բնակության վայրը/գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ _________________________ հասցեում գտնվող գյուղատնտեսական ---------------ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք՝----------------- հողատեսքի:
Տեղեկացնում եմ՝
ա. հողամասի ծածկագիրը՝ ___________________,
բ. ամբողջ հողամասի և փոխադրման ենթակա հողամասի մակերեսը՝
______________________,
գ. հողամասի առկա նպատակային նշանակությունը, հողատեսքը՝ _____________,
դ. փոփոխվող հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը, __________________,
ե. հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի համար------------ առկա են ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)
------------------------------------:
Դիմող՝ ________________ ______________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
--- -----------------թ.»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |