«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60315473
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
13 նոյեմբերի 2015 թ. |
թիվ 26-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի գ) ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի թիվ 110-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 38-րդ կետի դ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժինը, իրավաբանական բաժինը, միջազգային վիճակագրական համագործակցության բաժինը և արդյունաբերության վիճակագրության բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել որակի կառավարման բաժնի, իրավաբանական բաժնի, արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի, միջազգային վիճակագրական համագործակցության բաժնի:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն
2. Ներքին աուդիտի վարչություն
3. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին
4. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին
5. Աշխատանքի վիճակագրության բաժին
6. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին
7. Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժին
8. Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին
9. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժին
10. Ֆինանսների վիճակագրության բաժին
11. Արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժին
12. Շինարարության վիճակագրության բաժին
13. Գյուղատնտեսության վիճակագրության բաժին
14. Տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին
15. Առևտրի և այլ ծառայությունների վիճակագրության բաժին
16. Բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժին
17. Պարենային ապահովության վիճակագրության բաժին
18. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին
19. Վիճակագրական տեղեկատվության տարածման և մարկետինգի բաժին
20. Իրավաբանական բաժին
21. Տպագրակազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին
22. Որակի կառավարման բաժին
23. Հաշվապահական հաշվառման բաժին
24. Ֆինանսատնտեսագիտական բաժին
25. Գնումների գործընթացի կազմակերպման և տնտեսական բաժին
26. Անձնակազմի կառավարման բաժին
27. Առաջին բաժին
28. Ընդհանուր բաժին
Նախագահ |
Ս. Մնացականյան |