ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 737-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական իշխանության մարմիններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առավելագույն լրավճարի չափերը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման իմաստով աշխատավարձի հարաբերությունների կարգավորումը ներառում է նաև պաշտոնային դրույքաչափերի հիման վրա հաշվարկված աշխատավարձի ֆոնդի սահմաններում աշխատողների խրախուսման և օգնության հատկացման ֆինանսավորման հարաբերությունները կանոնակարգող դրույթները.
2) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը որոշվում են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի և սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներով հաստատված համապատասխան գործակիցների արտադրյալով.
3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող հիմնական և լրացուցիչ աշխատավարձերը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի գործող աշխատավարձի չափը.
4) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով, իսկ բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում` 8000 դրամի չափով: Ընդ որում, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար տրվող հավելման չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան.
5) պետական կառավարման մարմիններում (բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետումուղղ. նշված մարմնի) քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով` հետևյալ դեպքերում`
ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,
բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,
գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի մինչև 1 տոկոսի սահմաններում կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով` հետևյալ դեպքերում`
ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,
բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,
գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան:
(2-րդ կետը լրաց. 29.12.15 N 1562-Ն)
3. Իրավունք վերապահել պետական իշխանության մարմինների ղեկավարներին` աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին թույլատրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան լիազորություններով օժտված անձանց խրախուսել քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` բարեխիղճ աշխատանքի համար:
(3-րդ կետը լրաց. 29.12.15 N 1562-Ն)
4. Պետական իշխանության մարմինների ղեկավարներին`
1) ապահովել, որ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` հարկերը և նպատակային սոցիալական վճարը վճարելուց հետո ցածր չլինեն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնների անվանումների համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 873-Ն հրամանով հաստատված` զբաղմունքների դասակարգչին:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` յուրաքանչյուր անգամ բազային աշխատավարձի փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով ներկայացնել համապատասխան կառավարության որոշման նախագիծ` նվազեցնելով սույն որոշման N 4 հավելվածով հաստատված լրավճարների չափերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
NN |
Պաշտոնի անվանումը |
Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ||
1. |
Պետ` ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության |
8.50 |
2. |
ղեկավար` սպասարկման սրահի |
2.35 |
3. |
պետ` պարետային ծառայության |
2.50 |
4. |
պետ` պարետային ծառայության հերթափոխի |
2.35 |
5. |
առաջատար ադմինիստրատոր՝ համակարգչային ցանցերի, ադմինիստրատոր՝ տեղեկատվական շտեմարանների, պատասխանատու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների |
4.00 |
6. |
ադմինիստրատոր՝ ցանցային, պատասխանատու՝ տեղեկատվական համակարգերի |
3.00 |
7. |
թարգմանիչ, լրագրող, լրագրող-սրբագրիչ |
2.00 |
8. |
լուսանկարիչ, ռեժիսոր, մոնտաժող |
1.45 |
9. |
կշեռքավար |
1.30 |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ | ||
10. |
պետ` վարչության |
5.71 |
11. |
տեղակալ` վարչության պետի |
4.70 |
12. |
գլխավոր մասնագետ-տեսուչ |
3.88 |
13. |
գլխավոր մասնագետ |
3.88 |
14. |
առաջատար մասնագետ |
3.21 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ | ||
15. |
առաջատար ադմինիստրատոր` համակարգչային ցանցերի |
4.00 |
16. |
ադմինիստրատոր` տեղեկատվական շտեմարանների, պատասխանատու` տեղեկատվական տեխնոլոգիաների |
4.00 |
17. |
ադմինիստրատոր` ցանցային, պատասխանատու` տեղեկատվական համակարգերի |
3.00 |
18. |
ղեկավար-բժիշկ` տարածքային ստորաբաժանման |
2.75 |
19. |
պետ` վերահսկողության բաժնի |
2.75 |
20. |
մասնագետ` վերահսկողության բաժնի |
2.70 |
21. |
բժիշկ` հանրային առողջության ոլորտի, բժիշկ-փորձագետ, բժիշկ-վերականգնողաբան (էրգոթերապևտ), վիրաբույժ-վնասվածքաբան, (օրթոպեդ), բժիշկ` համաճարակաբան, բժիշկ` հիգիենիստ |
2.70 |
22. |
դեղագետ, մեթոդիստ |
2.70 |
23. |
բուժքույր` վիճակագիր, օգնական` համաճարակաբանի |
1.25 |
24. |
ղեկավար` միասնական ընդունարանի |
2.35 |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ||
25. |
Ռազմական արդյունաբերության գծով խորհրդատու |
2.70 |
Գիտություն | ||
26. |
Գիտահետազոտական ինստիտուտի վերլուծական կենտրոնի պետ-ինստիտուտի պետի տեղակալ |
4.80 |
27. |
Ավիացիոն ինստիտուտի բաժանմունքի ավագ մասնագետ |
4.78 |
28. |
Հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական-իրավաբան, հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական-վերլուծող |
4.66 |
29. |
Հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտնական վերլուծաբան, հետազոտությունների ինստիտուտի խմբի պետ |
4.55 |
30. |
Հետազոտությունների ինստիտուտի խմբի մասնագետ-տեխնոլոգ, խմբի մեթոդիստ, խմբի և կենտրոնի գիտնական-վերլուծաբան |
3.43 |
31. |
Հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի թարգմանիչ, հետազոտությունների ինստիտուտի գիտության բաժնի խմբագիր |
2.47 |
Կրթություն | ||
32. |
Ամբիոնի պետ |
3.75 |
33. |
Ցիկլի պետ |
3.43 |
34. |
Ավագ դասախոս |
2.79 |
35. |
Դասախոս, դասախոս գեղագիտության գծով, հանրակրթական առարկաների դասախոս |
2.47 |
Առողջապահություն | ||
36. |
Ավագ օրդինատոր |
2.75 |
37. |
Ախտորոշման բժիշկ, բժիշկ, բժիշկ-անզգայացնող, բժիշկ-լաբորանտ, բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-մանրէաբան, բժիշկ-օրդինատոր, օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, օրդինատոր-նյարդաակնաբույժ, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, ֆիզիոթերապևտիկ կաբինետի պետ |
2.70 |
38. |
Բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ, բուժակ, դեղատան պետ, ավագ քույր տնտեսվար, անզգայացնող |
1.50 |
39. |
Բուժվիճակագիր, ախտորոշման բաժանմունքի լաբորանտ, հոսպիտալի լաբորատորիայի լաբորանտ, կլինիկական լաբորանտ, ռենտգեն-լաբորանտ, ռենտգենտեխնիկ, մերսող, բուժքույր-անզգայացնող, դեղագործ |
1.25 |
40. |
Բժշկական հանձնաժողովի քարտուղար-բուժքույր, բուժագործության բուժքույր, բուժքույր, բուժքույր-դիետոլոգ, գիպսավորման բուժքույր, ռազմաբժշկական հանձնաժողովի քարտուղար, էլեկտրասրտագրման բուժքույր, վիրահատարանի բուժքույր, վիրակապարանի բուժքույր, հերթապահ-բուժքույր-անզգայացնող, հերթապահ-բուժքույր, ներզննման կաբինետի բուժքույր, քույր տնտեսվար, տեխնիկ-պրոթեզավորող, բուժմատենավար, մատենավար |
1.15 |
Մշակույթ | ||
41. |
Ռազմական թանգարանի տնօրենի տեղակալ-գիտական քարտուղար |
1.70 |
42. |
Երգի համույթի ղեկավար, պարային խմբի ղեկավար, ռազմական ինստիտուտի թանգարանի պետ |
1.65 |
43. |
Մշակութալուսավորչական աշխատանքների բաժանմունքի խմբագիր, թանգարանի գիտական աշխատող |
1.60 |
44. |
Պարարվեստի ուսուցիչ, ձևավորող նկարիչ, նկարիչ-դիզայներ, երաժիշտ |
1.55 |
45. |
Ակումբի, գրադարանի-պետ, ակումբի պետ-գրադարանավար, գրադարանի վարիչ |
1.50 |
46. |
Լուսաթղթակից, լուսանկարիչ, կինոմեխանիկ, կինոռադիոմեխանիկ |
1.45 |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | ||
47. |
պետ` բաժանմունքի, վարիչ` բժշկական հաստատության ընդունարանի, վարիչ` կաբինետի, վարիչ` բաժանմունքի |
2.75 |
48. |
պետ` ֆինանսական մասի, գլխավոր ճարտարագետ` կառուցվածքային ստորաբաժանման, բժիշկ, դեղագետ, պրովիզոր |
2.70 |
49. |
առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ, վարչության պետի օգնական` վետերանների հետ տարվող աշխատանքների կազմակերպման հարցերով |
2.50 |
50. |
պետ` ռազմականացված ջոկատի |
2.50 |
51. |
տեղակալ` ռազմականացված ջոկատի պետի |
2.40 |
52. |
պետ` ավտոտնտեսության, ավագ մասնագետ |
2.20 |
53. |
փականագործ-մեքենագետ` սարքերի և կայանքների |
1.70 |
54. |
ռազմականացված խմբի պետ |
1.30 |
55. |
ավագ հրաձիգ, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող, հրահանգիչ, ավագ տեսուչ, ավագ բուժքույր |
1.25 |
56. |
դեղագործ, մերսող, մեթոդիստ, ատամնատեխնիկ, լաբորանտ |
1.20 |
57. |
հրաձիգ, անասնաբույժ, ավագ հաշվառող, տեսուչ, բուժմատենավար, բուժքույր |
1.15 |
58. |
հաշվառող |
1.10 |
59. |
կրտսեր բուժքույր |
1.05 |
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ||
60. |
բժիշկ |
2.70 |
61. |
տեսուչ` 1-ին կարգի |
1.25 |
62. |
տեսուչ` 2-րդ կարգի |
1.20 |
63. |
բուժքույր |
1.15 |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ||
64. |
բժիշկ |
2.70 |
65. |
ճարտարագետ` բժշկական սարքավորումների |
2.50 |
66. |
ավագ բուժաշխատող |
1.25 |
67. |
բուժաշխատող-դիետաբան, բուժաշխատող ատամնատեխնիկ, ատամնատեխնիկ-լաբորանտ |
1.20 |
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ||
68. |
տեխնիկայի և սարքավորումների բազայի պետի տեղակալ |
2.00 |
69. |
դիրիժոր |
1.50 |
70. |
երաժշտական խմբի ղեկավարի տեղակալ, մշակութային միջոցառումների կենտրոնի պետ |
1.40 |
71. |
խմբի հրամանատար, երաժիշտ |
1.30 |
72. |
խմբի ավագ |
1.20 |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ | ||
73. |
մասնագետ` համակարգող-գաղտնի ռեժիմի գծով, մասնագետ` ցանցի կառավարման |
2.50 |
74. |
մասնագետ` սպասարկող-քարտեզագրության և գեոդեզիական ֆոնդի նյութերի գծով |
2.50 |
75. |
պետ` բաժնի |
2.75 |
76. |
գլխավոր մասնագետ |
2.70 |
77. |
առաջատար մասնագետ |
2.55 |
78. |
ղեկավար` տնտեսական մասի սպասարկող անձնակազմի |
1.50 |
79. |
օպերատոր, օպերատոր` սպասարկման գրասենյակի, համակարգիչ տեղեկատվություն մուտքագրող, օպերատոր` փոստային առաքումներ իրականացնող |
1.25 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
80. |
խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող |
4.75 |
81. |
համակարգող` տեղեկատվական տեխնոլոգիաների, ադմինիստրատոր` համակարգչային ցանցերի |
2.75 |
82. |
իրավախորհրդատու |
2.70 |
83. |
գլխավոր հաշվապահ, ճարտարագետ-շինարար |
2.50 |
84. |
մասնագետ` տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման, մասնագետ` համակարգչային տեխնիկայի սպասարկման |
2.50 |
85. |
հաշվապահ, հաշվապահ-գանձապահ, ճարտարագետ տնտեսագետ, տեսուչ` կադրերի գծով |
2.30 |
86. |
վարիչ` գրադարանի |
1.55 |
87. |
ավագ գրադարանավար, գրադարանավար, գանձապահ |
1.50 |
88. |
արխիվավար, ադմինիստրատոր |
1.25 |
89. |
հաշվետար |
1.10 |
90. |
մասնագետ` այլ քաղաքացիական աշխատանքների |
1.20 |
(հավելվածը խմբ. 29.12.15 N 1562-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
NN |
Պաշտոնի անվանումը |
Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ | ||
1. |
Հյուրանոցի տնօրեն, մարզիչ |
1.86 |
2. |
Հյուրանոցի տնօրենի տեղակալ, կաթսայատան պետ, պանսիոնատի պետ, լվացքատան պետ, հրթիռային վառելանյութի և վառելիքի բազայի պետի օգնական, պարենի և տեխնիկական միջոցների պահպանման բազայի պետի օգնական՝ նյութատեխնիկական ապահովման գծով, անասնաբույժ-դեղատան պետ, անասնաբույժ-դեղատան պետ-փորձագետ, անասնաբուժության հրահանգիչ-լաբորանտ, անասնաբուժակ, անասնաբուժության հրահանգիչ, լաբորանտ-մանրէաբան, կոշկակարական արհեստանոցի պետ-կոշկակար, ազոտային կայանի տեխնիկ, բաղնիքի պետ, բաղնիքի պետ-օպերատոր, բյուրոյի պետ-օպերատոր, խմբի պետ, կենտրոնի պետ, կոմբինատի պետ-բաղնիքի պետ, հաշվարկի պետ, ճաշարանի պետ-խոհարար-հրահանգիչ, ճաշարանի պետ-խոհարար, խոհարար-հրահանգիչ, ջոկի հրամանատար-խոհարար, ջոկի հրամանատար-ճաշարանի պետ, տեխնիկ լաբորանտ, ՆՕ (նախկինում օգտագործված) պահեստամասերի պահեստի պետ, ավտոտեխնիկայի պահեստի պետ, պահեստարանի պետ, պահեստի պետ, պահոցապետ, պարենի և իրային գույքի պահեստի պետ, ռազմատեխնիկական գույքի պահեստի պետ, կոմունալ շահագործման ծառայության պահեստի պետ, հակահրդեհային գույքի պահեստի պետ, ջոկի հրամանատար-պահեստարանի պետ |
1.80 |
3. |
Պարետ-տեխնիկ-շենքերի վերակացու, տեխնիկ շենքերի վերակացու, հանրակացարանի պարետ, հանրակացարանի վարիչ, հյուրանոցի ադմինիստրատոր, բյուրոյի պետ-օպերատոր, գործավարության պետ, գյուղատնտես, զինվորական հաշվառման սեղանի պետ, սրբագրիչ, ուսումնական պիտույքների պահեստի պետ, տեխնիկ-լաբորանտ, տնային կառավարչության պետ |
1.73 |
4. |
Բարձրավոլտ ցանցերի էլեկտրիկ, էլեկտրիկ-օպերատոր, էներգետիկ, հերթապահ, հերթապահ-էլեկտրիկ, հերթապահ-դիզելավար, ավագ ընդունող-հանձնող, բրիգադավար, գանձապետ, գծագրող, հաշվետար, հնադարանապահ, էլեկտրամեխանիկ, էլեկտրամեխանիկ դիզելավար, էլեկտրամոնտյոր, էլեկտրատեխնիկ |
1.67 |
5. |
Ավագ տեսուչ, բազմացնող տեխնիկայի օպերատոր, գործավար, գործավար (ոչ գաղտնի գործավարության), գործավար-մեքենագրուհի, գրագիր, գրագիր-գծագրող, գրագիր-գործավար, դիսպետչեր, լաբորանտ-գծագրող, լաբորանտ-գործավար, մեքենագրուհի, մեքենագրուհի գործավար, մեքենագրուհի-ոչ գաղտնի գործավարության գործավար, տեսուչ, տեսուչ հաշվառման գծով |
1.25 |
6. |
Էլեկտրամոնտյոր, էլեկտրիկ, էլեկտրիկ-դիզելավար, էլեկտրիկ-սանտեխնիկ, հերթապահ էլեկտրիկ-դիզելավար, ճոպանասարքի ավագ բանվոր, ավագ խոհարար |
1.60 |
7. |
Վարորդներ |
1.45 1.50 1.55 1.40 1.45 1.50 |
8. |
Հնոցապան-ջրմուղագործ, փականագործ-շոգեմղագործ, փականակագործ-սանտեխնիկ, հյուսն, հյուսն-ապակեգործ, |
1.51 |
9. |
Աղբահան, հերթապահ օպերատոր, օպերատոր-սանտեխնիկ, սանտեխնիկ, ախտահանող, խոհանոցի բանվոր, խոհանոցի օժանդակ բանվոր, օպերատոր, ճոպանասարքի բանվոր, քարտաշ, քույր-տնտեսվար, սանիտար, սանիտար-ախտահանող, սանիտարուհի, սանիտարուհի-ախտահանող, սպասք լվացող, տեխնիկական աշխատող |
1.25 |
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ | ||
10. |
վարիչ` արհեստանոցի, վարիչ` կաթսայատան, վարիչ` լվացքատան, վարիչ` ճաշարանի |
1.80 |
11. |
կռունկավար, էքսկավատորավար (մղանավար), կոմպրեսատորավար |
1.65 |
12. |
վարորդ` պետական իշխանության մարմնի աշխատակազմում |
1.60 |
13. |
տնտեսվար, պահեստապետ, պետ` պահակային ծառայության, պարետ, թիթեղագործ, տեխնիկ, ջերմոտեխնիկ, տեխնիկ` հեռախոսակապի, մասնագետ` կապի, հղկող, հյուսն, խառատ, վարորդ |
1.50 |
14. |
ավագ տեխնիկ` ջերմոտեխնիկ |
1.55 |
15. |
էլեկտրագետ, փականագործ, էլեկտրագետ-փականագործ, ավտոփականագործ, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտաժող, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեքենագետ, գազաէլեկտրամեքենագետ, գազաէլեկտրաեռակցող, ավտոէլեկտրիկ, գազաեռակցող, շարժիչագործ, վարպետ` կարբյուրատորների նորոգման, վուլկանացնող, ավտոմեքենագետ |
1.40 |
16. |
գործավար, գործավար-օպերատոր, գրագիր, օպերատոր` համակարգչի, օպերատոր, պատճենահանող, քարտուղար, մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի, ավագ խոհարար, սանտեխնիկ, տպագրիչ` պատճենահանող սարքով, օպերատոր` տպագրական մեքենայի |
1.25 |
17. |
հնոցապան, զոդող, եռակցող, օպերատոր` դողերի նորոգման, լվացող` ավտոմոբիլների, պաստառապատող, գործիքագործ, խոհարար, խոհարար-մատուցող, բուֆետապան, դերձակ, կոշկակար, արդուկող, քույր-տնտեսուհի |
1.20 |
18. |
պահակ, պահակ` գիշերային, հերթապահ` անցագրային կետի, կարգավար |
1.10 |
19. |
առաքիչ, առաքիչ-մատակարարող, ցրիչ, ախտահանող, վերելակավար, դռնապան, փայլեցնող` հատակի, հանդերձապահ, լվացող, լվացող` ամանների, բանվոր` շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման, այգեպան, կազմարար, բակապան |
1.00 |
20. |
հավաքարար, սպասարկող` տեխնիկական աշխատանքների |
1.00 |
(հավելվածը խմբ. 29.12.15 N 1562-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները՝ ըստ զինված ուժերում աշխատանքային տարիների | |||||
մինչև 2 տարի |
2-5 տարի |
5-10 տարի |
10-15 տարի |
15-20 տարի |
20 և ավելի տարի | ||
Ավիացիա | |||||||
1. |
Էսկադրիլիայի հրամանատար |
3.39 |
3.50 |
3.61 |
3.72 |
3.83 |
3.94 |
2. |
Էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ |
3.29 |
3.39 |
3.50 |
3.60 |
3.71 |
3.82 |
3. |
Ջոկատի հրամանատար, ջոկատի հրամանատարի տեղակալ-հրահանգիչ, օդանավի հրամանատար հրահանգիչ, էսկադրիլիայի ղեկապետ, առաջատար ինժեներ |
3.18 |
3.28 |
3.38 |
3.49 |
3.59 |
3.69 |
4. |
Օդանավի հրամանատարի օգնական |
3.07 |
3.17 |
3.27 |
3.37 |
3.47 |
3.57 |
5. |
Ջոկատի ղեկապետ, հրահանգիչ |
2.97 |
3.06 |
3.16 |
3.25 |
3.35 |
3.44 |
6. |
Ավագ կողային ինժեներ հրահանգիչ, կողային ինժեներ հրահանգիչ |
2.86 |
2.95 |
3.04 |
3.13 |
3.23 |
3.32 |
7. |
Կողային ինժեներ, ինժեներ, տեխնիկ |
2.76 |
2.84 |
2.93 |
3.02 |
3.10 |
3.19 |
8. |
Ավագ կողային ռադիստ-հրահանգիչ, տեխնիկ-օպերատոր, կողային ռադիստ, կողային տեխնիկ |
2.65 |
2.73 |
2.82 |
2.90 |
2.98 |
3.07 |
Այլ ոլորտներ | |||||||
9. |
Գլխավոր ինժեներ |
1.83 |
1.91 |
1.98 |
2.05 |
2.13 |
2.20 |
10. |
Արհեստանոցի պետ-ավագ ինժեներ, պարենային և իրային, կոմունալ շահագործման, ֆինանսական ծառայությունների պետեր, բաժանմունքի պետ-գլխավոր էներգետիկ, գլխավոր մեխանիկ |
1.80 |
1.87 |
1.93 |
1.99 |
2.05 |
2.11 |
11. |
ՀՕՊ միջոցների նորոգման արհեստանոցի պետ, ավագ մեխանիկ ավիասարքավորումների, ավիասպառազինության և ռադիոէլեկտրոնային սարքավորումների գծով, ինժեներ մասնագետ, մեթոդիստ, ԶՀՀ-ի և ՌԼԿ-ի նորոգման մասնագետ, գիտատեխնիկական և փորձարարական բաժանմունքների ավագ մասնագետ, կապի և ԱԿՀ ցիկլի լաբորատորիայի պետ, պահակախմբի պետ, մարզիչ, ինժեներ էլեկտրամեխանիկ, էլեկտրոնագետ, էներգետիկ, հետազոտող, մեխանիկ, նորոգող, պետստուգող, ջերմատեխնիկ, ռադիոտեխնիկ, ռադիոֆիզիկոս, ֆինանսական մասի պետ |
1.74 |
1.80 |
1.86 |
1.93 |
1.99 |
2.05 |
12. |
Պահակախմբի պետի տեղակալ, բաժանմունքի պետ, ջոկի հրամանատար, հերթափոխի պետ, հրաձգարանի պետ, պարետ, ռադիոկապի տեխնիկ, ռադիոհանգույցի պետ, լվացքատան պետ, զրահատանկային տեխնիկայի նորոգման բաժանմունքի էլեկտրոնագետ, հակահրդեհային հսկողության տեսուչ, ավագ վարորդ, բազայի պետի օգնական, անասնաբույժ-դեղատան պետ, անասնաբուժակ, արհեստանոցի, բաղնիքի, բյուրոյի, կենտրոնի, կոմբինատի, հաշվարկի, ճաշարանի, պահեստի, պահեստարանի, պահոցի պետեր, ավագ հաշվապահ |
1.67 |
1.73 |
1.80 |
1.87 |
1.93 |
2.00 |
13. |
Հաշվապահ, ավագ հեռախոսավար, գծային վերակացու, ռադիոհեռախոսավար, ռադիստ, քիմիկ-վերլուծող, մեխանիկ |
1.68 |
1.74 |
1.80 |
1.86 |
1.92 |
1.98 |
14. |
Գաղտնի գործավարության գործավար, գործավար ԷՀՄ օպերատոր, ավագ խոհարար, ավագ վարպետ, ավագ օպերատոր, ավտոտեխնիկ-դիսպետչեր, էլեկտրամեխանիկ, էլեկտրամոնտյոր, շարժիչների և ուժային փոխանցիչի նորոգման վարպետ, շնաբույծ |
1.62 |
1.68 |
1.74 |
1.80 |
1.85 |
1.91 |
15. |
Ավագ հրաձիգ |
1.56 |
1.62 |
1.67 |
1.73 |
1.79 |
1.84 |
16. |
Հրաձիգ, պահակ, հրշեջ-փողավար |
1.52 |
1.58 |
1.64 |
1.70 |
1.76 |
1.82 |
17. |
Հաշվարկի հրամանատար, ջոկի հրամանատար- վարորդներ |
1.50 |
1.56 |
1.61 |
1.67 |
1.72 |
1.77 |
18. |
Ավագ գործիքագործ, մեխանիկ, վարպետ, վարորդ*, բուլդոզերավար, էքսկավատորավար, կռունկավար, գազաեռակցող, դարբին, կուտակչագործ, խառատ, շարժիչագործ, ֆրեյզերագործ, ավտոփականագործ, թիթեղագործ, հղկող |
1.44 |
1.49 |
1.55 |
1.60 |
1.65 |
1.71 |
19. |
Վուլկանացնող, փականագործ, |
1.35 |
1.40 |
1.45 |
1.51 |
1.56 |
1.62 |
20. |
Վարորդներ-ավտոկռունկի, ավտոբեռնիչի, մեխանիկ, գրեյդերավար, էլեկտրիկ, լցավորող, սանիտար, օպերատոր, մալուխագործ, խոհարար, տրակտորիստ, ջերմաքարշի մեքենավար |
1.33 |
1.38 |
1.43 |
1.49 |
1.54 |
1.59 |
21. |
Ախտահանող, խոհանոցի բանվոր, քարտաշ, քույր-տնտեսվար, սանիտար, ճոպանասարքի բանվոր, սանիտարուհի, սպասք լվացող, տեխնիկական աշխատող |
1.31 |
1.36 |
1.41 |
1.47 |
1.52 |
1.57 |
Ծանոթագրություն. * 13 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոտեխնիկայի վարորդներ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԼՐԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Պաշտոնի անվանումը |
Լրավճարը | |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ | |||
1. |
Ռազմական արդյունաբերության գծով խորհրդատու |
0 | |
Գիտություն | |||
2. |
Գիտահետազոտական ինստիտուտի վերլուծական կենտրոնի պետ-ինստիտուտի պետի տեղակալ |
20 653 | |
3. |
Ավիացիոն ինստիտուտի բաժանմունքի ավագ մասնագետ |
21 976 | |
4. |
Հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական-իրավաբան, հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական-վերլուծող |
21 663 | |
5. |
Հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտնական վերլուծաբան, հետազոտությունների ինստիտուտի խմբի պետ |
20 813 | |
6. |
Հետազոտությունների ինստիտուտի խմբի մասնագետ-տեխնոլոգ, խմբի մեթոդիստ, խմբի և կենտրոնի գիտնական-վերլուծաբան |
21 000 | |
7. |
Հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի թարգմանիչ, հետազոտությունների ինստիտուտի գիտության բաժնի խմբագիր |
21 500 | |
Կրթություն | |||
8. |
Ամբիոնի պետ |
0 | |
9. |
Ցիկլի պետ |
0 | |
10. |
Ավագ դասախոս |
0 | |
11. |
Դասախոս, դասախոս գեղագիտության գծով, հանրակրթական առարկաների դասախոս |
9 634 | |
Առողջապահություն | |||
12. |
Ավագ օրդինատոր |
0 | |
13. |
Ախտորոշման բժիշկ, բժիշկ, բժիշկ-անզգայացնող, բժիշկ-լաբորանտ, բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-մանրէաբան, բժիշկ-օրդինատոր, օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, օրդինատոր-նյարդաակնաբույժ, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, ֆիզիոթերապևտիկ կաբինետի պետ |
0 | |
14. |
Բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ, բուժակ, դեղատան պետ, ավագ քույր տնտեսվար, անզգայացնող |
31 000 | |
15. |
Բուժվիճակագիր, ախտորոշման բաժանմունքի լաբորանտ, հոսպիտալի լաբորատորիայի լաբորանտ, կլինիկական լաբորանտ, ռենտգեն-լաբորանտ, ռենտգենտեխնիկ, մերսող, բուժքույր-անզգայացնող, դեղագործ |
32 000 | |
16. |
Բժշկական հանձնաժողովի քարտուղար-բուժքույր, բուժագործության բուժքույր, բուժքույր, բուժքույր-դիետոլոգ, գիպսավորման բուժքույր, ռազմաբժշկական հանձնաժողովի քարտուղար, էլեկտրասրտագրման բուժքույր, վիրահատարանի բուժքույր, վիրակապարանի բուժքույր, հերթապահ-բուժքույր-անզգայացնող, հերթապահ-բուժքույր, ներզննման կաբինետի բուժքույր, քույր տնտեսվար, տեխնիկ-պրոթեզավորող, բուժմատենավար, մատենավար |
32 000 | |
Մշակույթ | |||
17. |
Ռազմական թանգարանի տնօրենի տեղակալ-գիտական քարտուղար |
6 312 | |
18. |
Երգի համույթի ղեկավար, պարային խմբի ղեկավար, ռազմական ինստիտուտի թանգարանի պետ |
6 369 | |
19. |
Մշակութալուսավորչական աշխատանքների բաժանմունքի խմբագիր, թանգարանի գիտական աշխատող |
6 426 | |
20. |
Պարարվեստի ուսուցիչ, ձևավորող նկարիչ, նկարիչ-դիզայներ, երաժիշտ |
6 483 | |
21. |
Ակումբի, գրադարանի-պետ, ակումբի պետ-գրադարանավար, գրադարանի վարիչ |
6 540 | |
22. |
Լուսաթղթակից, լուսանկարիչ, կինոմեխանիկ, կինոռադիոմեխանիկ |
6 597 |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ | ||
23. |
Հյուրանոցի տնօրեն, մարզիչ |
7 480 |
24. |
Հյուրանոցի տնօրենի տեղակալ, կաթսայատան պետ, պանսիոնատի պետ, լվացքատան պետ, հրթիռային վառելանյութի և վառելիքի բազայի պետի օգնական, պարենի և տեխնիկական միջոցների պահպանման բազայի պետի օգնական՝ նյութատեխնիկական ապահովման գծով, անասնաբույժ-դեղատան պետ, անասնաբույժ-դեղատան պետ-փորձագետ, անասնաբուժության հրահանգիչ-լաբորանտ, անասնաբուժակ, անասնաբուժության հրահանգիչ, լաբորանտ-մանրէաբան, կոշկակարական արհեստանոցի պետ-կոշկակար, ազոտային կայանի տեխնիկ, բաղնիքի պետ, բաղնիքի պետ-օպերատոր, բյուրոյի պետ-օպերատոր, լվացքատան պետ, խմբի պետ, կենտրոնի պետ, կոմբինատի պետ-բաղնիքի պետ, հաշվարկի պետ, ճաշարանի պետ-խոհարար-հրահանգիչ, ճաշարանի պետ-խոհարար, խոհարար-հրահանգիչ, ջոկի հրամանատար-խոհարար, ջոկի հրամանատար-ճաշարանի պետ, տեխնիկ լաբորանտ, ՆՕ (նախկինում օգտագործված) պահեստամասերի պահեստի պետ, ավտոտեխնիկայի պահեստի պետ, պահեստարանի պետ, պահեստի պետ, պահոցապետ, պարենի և իրային գույքի պահեստի պետ, ռազմատեխնիկական գույքի պահեստի պետ, կոմունալ շահագործման ծառայության պահեստի պետ, հակահրդեհային գույքի պահեստի պետ, ջոկի հրամանատար-պահեստարանի պետ |
26 148 |
25. |
Պարետ-տեխնիկ-շենքերի վերակացու, տեխնիկ շենքերի վերակացու, հանրակացարանի պարետ, հանրակացարանի վարիչ, հյուրանոցի ադմինիստրատոր, լաբորանտ-մանրէաբան, բյուրոյի պետ-օպերատոր, գործավարության պետ, գյուղատնտես, զինվորական հաշվառման սեղանի պետ, սրբագրիչ, ուսումնական պիտույքների պահեստի պետ, տեխնիկ-լաբորանտ, տնային կառավարչության պետ |
7 078 |
26. |
Բարձրավոլտ ցանցերի էլեկտրիկ, էլեկտրիկ-օպերատոր, էներգետիկ, հերթապահ, հերթապահ-էլեկտրիկ, հերթապահ-դիզելավար, ավագ ընդունող-հանձնող, բրիգադավար, գանձապետ, գծագրող, հաշվետար, հնադարանապահ, էլեկտրամեխանիկ, էլեկտրամեխանիկ դիզելավար, էլեկտրամոնտյոր, էլեկտրատեխնիկ |
6 546 |
27 |
ավագ տեսուչ, բազմացնող տեխնիկայի օպերատոր, գործավար, գործավար (ոչ գաղտնի գործավարության), գործավար-մեքենագրուհի, գրագիր, գրագիր-գծագրող, գրագիր-գործավար, դիսպետչեր, լաբորանտ-գծագրող, լաբորանտ-գործավար, մեքենագրուհի, մեքենագրուհի գործավար, մեքենագրուհի-ոչ գաղտնի գործավարության գործավար, տեսուչ, տեսուչ հաշվառման գծով, |
32 000 |
28. |
Էլեկտրամոնտյոր, էլեկտրիկ, էլեկտրիկ-դիզելավար, էլեկտրիկ-սանտեխնիկ, հերթապահ էլեկտրիկ-դիզելավար, ճոպանասարքի ավագ բանվոր, ավագ խոհարար, |
26 176 |
29. |
Վարորդներ ա) բեռնատար ավտոտրանսպորտի` ըստ բեռնատարողության (տոննա) - մինչև 5 տոննա - 5-10 տոննա - 10-13 տոննա բ) մարդատար-ծառայողական ավտոտրանսպորտի` ըստ շարժիչի աշխատանքային ծավալի (լիտր) - մինչև 1,8 լիտր - 1,8-3,5 լիտր - 3,5 լիտրից ավելի |
29 483 |
30. |
հնոցապան-ջրմուղագործ, փականագործ-շոգեմղագործ, փականագործ-սանտեխնիկ, հյուսն, հյուսն-ապակեգործ, |
20 129 |
31. |
Աղբահան, հերթապահ օպերատոր, օպերատոր-սանտեխնիկ, սանտեխնիկ, ախտահանող, խոհանոցի բանվոր, խոհանոցի օժանդակ բանվոր, օպերատոր, ճոպանասարքի բանվոր, քարտաշ, քույր տնտեսվար, սանիտար, սանիտար-ախտահանող, սանիտարուհի, սանիտարուհի-ախտահանող, սպասք լվացող, տեխնիկական աշխատող |
9 125 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |