ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2016 թվականի N 148-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն հավելվածով սահմանվում են ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող` համաձայնեցված հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը:».
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.
«8. Ընդ որում, հայտարարագրի ձևաթղթի վրա՝ դիմերեսի՝ հայտարարագրի ստորագրման հետևանքների վերաբերյալ իրազեկման դաշտում, 2-րդ կետով սահմանված հատուցման առավելագույն չափերն օրենքի համաձայն սահմանվում են բյուրոյի կանոններով և դրանք հրապարակվում են բյուրոյի պաշտոնական կայքում:».
4) NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված |
«Ձև N 1
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սույն հայտարարագիրը կարող է լրացվել միայն, եթե միմյանց են բախվել 2 ավտոտրանսպորտային միջոց (ՏՄ), որի արդյունքում առաջացել է միայն ՏՄ վնաս:
Տեղեկացված ենք, որ սույն հայտարարագիրը ստորագրելով՝ | |||||||||||
1) մեղավորության մասով հետագա բողոքարկման հնարավորություն չունենք, | |||||||||||
2) ա. առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը: | |||||||||||
2) բ. ապահովագրական ընկերությունների համաձայնությամբ լրացված համաձայնեցված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը: | |||||||||||
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՎԱՅՐԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ | |||||||||||
Մարզի |
Քաղաքի/գյուղի |
||||||||||
Փողոցի (մոտակա |
Պատահարի |
||||||||||
Օրը |
Ամիսը |
Տարին |
Ժամը | ||||||||
ՊԱՏԱՀԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||||
ՊԱՏԱՀԱՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ |
ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ | ||||||||||
ՏՄ հաշվառման |
|||||||||||
ՏՄ հաշվառման վկայագրի |
|||||||||||
ՏՄ վարորդի |
|||||||||||
Վարորդական վկայականի սերիան և համարը |
|||||||||||
ՏՄ վարորդի |
|||||||||||
Գործող ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրական ընկերության անվանումը |
|||||||||||
ՏՄ ՎՆԱՍՎԱԾ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐ («X» նշում կատարելու միջոցով) | |||||||||||
ՄԵՂԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||||
|
|
Ձև N 2
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
1. Հայտարարագիրը լրացվում է երկու մասնակից վարորդների կողմից միաժամանակ` պատահարի վայրում:
2. Հայտարարագիրը լրացվում է գրչով, ընթեռնելի ձեռագրով:
3. Հայտարարագրի բոլոր ազատ դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:
4. «Պատահարում մեղավորությունն ընդունած վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են մեղավոր վարորդի և նրա ավտոտրանսպորտային միջոցի տվյալները, «անմեղ վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են անմեղ վարորդի և նրա կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի տվյալները։
5. Հայտարարագիրը երկու վարորդների կողմից ստորագրվելուց հետո չի թույլատրվում դրանում իրականացնել որևէ փոփոխություն, ուղղում կամ լրացում:
6. Հայտարարագիրը լրացվում է մեկ օրինակից և տրվում է անմեղ վարորդին:
7. Այլ նշումների համար կարելի է օգտագործել ստորև բաց մասը կամ դրանք համատեղ շարադրել և ստորագրել առանձին թղթի վրա:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍ (լրացվում է ըստ ցանկության)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մեղավոր վարորդի պատճառած վնասի համար ապահովագրական հատուցման վճարումը հանգեցնում է ԱՊՊԱ ոլորտում մալուսի կիրառմանը` ավելացնելով հետագայում կնքվելիք ԱՊՊԱ պայմանագրերի վճարը:
Վթարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցի վնասները, այդ թվում՝ թաքնված, ուսումնասիրվում և գնահատվում են ԱՊՊԱ ոլորտի փորձագետի կողմից` ավտոտրանսպորտային միջոցը հետազոտելիս:
Ապահովագրական հատուցման կամ փորձաքննության փուլում առաջացած խնդիրների դեպքում կարող եք դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո՝ +374-10-58-00-32 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն info@paap.am էլեկտրոնային հասցեով:»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |