ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2015 թվականի N 1239-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 569 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի «Մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակության որոշման կարգը հաստատելու մասին» N 569 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգում «քանակություն» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «քանակ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման վերնագրում, նախաբանում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման վերնագրում «հաստատելու» բառը փոխարինել «սահմանելու» բառով.
4) որոշման նախաբանում «91-րդ հոդվածի 5-րդ կետի» բառերը փոխարինել «82-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով.
5) որոշման 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.
6) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 3-րդ և 6-րդ կետերից հանել «մաքսային» բառը,
բ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «մաքսային մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «2001 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 20» բառերը և «2001 թվականի հունվարի 13-ի N 20» բառերը` «2013 թվականի հուլիսի 10-ի N 773-Ն» բառերով,
գ. 5-րդ կետում «83-րդ հոդվածի «դ» բառերը փոխարինել «75-րդ հոդվածի 4-րդ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հոկտեմբերի 26 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան