Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.259
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.07.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հուլիսի 2008 թ.

  թիվ 187-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե», «իա» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում» (այսուհետ՝ կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կանոնակարգ 3/04-ի 48-րդ կետի «11» թիվը փոխարինել «13» թվով.

2) կանոնակարգ 3/04-ը լրացնել նոր 50.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«50.1 Եթե ապահովագրական ընկերությունը չի խախտել մեկ փոխառուի գծով ստանձնած ռիսկի առավելագույն չափի Ն5 նորմատիվը, ապա աղյուսակ 1-ի 9-րդ սյունակում լրացվում է մեկ փոխառուի գծով ստանձնած ռիսկի ամենամեծ գումարը: Եթե ապահովագրական ընկերությունը խախտել է Ն5 նորմատիվը, ապա 9-րդ սյունակի առաջին տողում ցույց է տրվում խախտում առաջացնող ամենամեծ գումարը, իսկ հաջորդ տողերում՝ խախտումներ առաջացրած մնացած գումարները՝ ըստ նվազող հաջորդականության».

3) կանոնակարգ 3/04-ը լրացնել նոր 60.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«60.1 Հաշվետվության 12-րդ աղյուսակում արտացոլվում են մեկ փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ապահովագրական ընկերության այն պահանջները, որոնք գերազանցում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ի համաձայն հաշվարկված ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի միջին օրական մեծության 5 և ավելի տոկոսը (խոշոր փոխառուներ): «Կազմակերպության (փոխառուի) անվանումը» սյունակում լրացվում է ապահովագրական ընկերության կողմից մեկ փոխառուի նկատմամբ ունեցած բոլոր պահանջների հանրագումարը, որոնք չեն հանդիսանում վերաապահովագրության պայմանագրերից բխող դեբիտորական պարտքեր (ընդ որում, վերաապահովագրության պայմանագրերը ներառում են միայն այն պայմանագրերը, որոնցով ապահովագրական ընկերությունը իր կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է), Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ի 12.4 ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումներ: Եթե ապահովագրական ընկերությունը պահանջ ունի միմյանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ (փոխկապակցված խումբ), ապա «Կազմակերպության (փոխառուի) անվանումը» սյունակում լրացվում է փոխկապակցված խմբի «կապող օղակ» հանդիսացող փոխառուն: Մասնավորապես, «Ա» փոխառուն փոխկապակցված է «Բ» փոխառուի հետ, իսկ վերջինս փոխկապակցված է նաև «Գ» փոխառուի հետ: Հաշվետվության «Կազմակերպության (փոխառուի) անվանումը» սյունակում լրացվում է «Բ» փոխառուն, իսկ 7-րդ սյունակում՝ այդ փոխառուի հետ փոխկապակցված անձանց հանդեպ ունեցած պահանջի ընդհանուր գումարը մեկ տողով, ընդ որում այդ անձանց անունները բացվում են հաշվետվության 13-րդ աղյուսակում: Եթե ապահովագրական ընկերությունն ունի միմյանց հետ փոխկապակցված երկու խոշոր փոխառու, որոնց անհատական ռիսկերը հավասար են կամ գերազանցում են ապահովագրական ընկերության միջին ամսական ընդհանուր կապիտալի 5 տոկոսը, ապա հաշվետվության «Կազմակերպության (փոխառուի) անվանումը» սյունակում լրացվում է փոխկապակցված անձանցից ամենամեծ պարտավորություն ունեցող անձի անվանումը: Միևնույն անձի հանդեպ ունեցած պահանջները պետք է արտացոլվեն միայն մեկ անգամ: Մասնավորապես, երբ «Ա» փոխառուն, որի գծով ապահովագրական ընկերության ռիսկը կազմում է 0.6 տոկոս, փոխկապակցված է «Բ» (5%), «Գ» (0.62%), «Դ» (5%) փոխառուների հետ, և «Բ» փոխառուն փոխկապակցված է նաև «Ե» (5%) փոխառուի հետ, ապա հաշվետվության առաջին էջի առանձին տողում՝ «Կազմակերպության (փոխառուի) անվանումը» սյունակում, լրացվում է «Ա» փոխառուի անվանումը, 7-րդ սյունակում` «Ա» փոխառուի հետ փոխկապակցված «Բ», «Գ», «Դ» փոխառուների հանդեպ ապահովագրական ընկերության ունեցած պահանջների հանրագումարը, իսկ հաջորդ տողում՝ «Կազմակերպության (փոխառուի) անվանումը» սյունակում լրացվում է «Ե» փոխառուի անվանումը, իսկ 7-րդ սյունակում ոչինչ չի լրացվում:».

4) կանոնակարգ 3/04-ը լրացնել նոր 60.2 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«60.2. Աղյուսակ 13-ում լրացվում են հաշվետվության 12-րդ աղյուսակի 7-րդ սյունակի հանրագումարի մանրամասն նկարագրությունը: Աղյուսակ 13-ի 2-րդ սյունակում առանձին տողերով պետք է արտացոլվեն տվյալ փոխառուի հետ փոխկապակցված և ապահովագրական ընկերության հանդեպ պարտավորություններ ստանձնած բոլոր անձանց անունները (անվանումները): Ընդ որում, մնացած սյունակները լրացվում են, միայն եթե տվյալ տողում արտացոլված փոխառուի հետ փոխկապակցված անձի հանդեպ ապահովագրական ընկերության ունեցած պահանջները ներառված են 12-րդ աղյուսակում տվյալ փոխառուի համապատասխան տողի 7-րդ սյունակի հանրագումարում: Սույն աղյուսակի տեսքով բերվում է փոխառուի հետ փոխկապակցված անձանց հանդեպ ունեցած պահանջների լրացման ձևի օրինակը:

 

Կազմակերպության (փոխառուի) անվանումը Տվյալ փոխառուի հետ փոխկապակցված անձանց անունները (անվանումները) Ժամկետային փոխառության մնացորդը Վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածներ Ընդամենը
 «Գ» ՍՊԸ «Բ» ՍՊԸ 200 000 50 000 250 000
 «Գ» ՍՊԸ Պետրոսյան Պետրոս   100 000 100 000

 

5) կանոնակարգ 3/04-ի 2-րդ կետով նախատեսված աղյուսակի 3-րդ կետում «Հաշվետվություն Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4 հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ» բառերը փոխարինել «Հաշվետվություն Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4, Ն5 հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ» բառերով.

6) կանոնակարգ 3/04-ի հավելված 3-ի «Հաշվետվություն թիվ 3 Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4 հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ» բառերը փոխարինել «Հաշվետվություն թիվ 3 Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4, Ն5 հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ» բառերով.

7) կանոնակարգ 3/04-ի հավելված 3-ի «Աղյուսակ 1»-ը 8-րդ սյունակից հետո լրացնել 9-րդ սյունակով` հետևյալ բովանդակությամբ.

 

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափ (հազար դրամ)
9
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

8) կանոնակարգ 3/04-ի hավելված 3-ի «Աղյուսակ 2»-ը 7-րդ սյունակից հետո լրացնել 8-րդ սյունակով` հետևյալ բովանդակությամբ.

 

Ն5 նորմատիվի մեծություն
8
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

9) կանոնակարգ 3/04-ի hավելված 3-ը լրացնել նոր աղյուսակ 12-ով` համաձայն hավելված 1-ի (կցվում է).

10) կանոնակարգ 3/04-ի հավելված 3-ը լրացնել նոր աղյուսակ 13-ով` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2008 թ. հուլիսի 4
Երևան

 

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի հուլիսի 1-ի
թիվ 187-Ն որոշման

 

ԱՂՅՈՒՍԱԿ 12. Ն5 ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝

 ___________

Ամսաթիվ՝

 ___________

 

Հ/Հ Կազմակեր-
պության (փոխառուի) անվանումը
Ժամկե-
տային փոխա-
ռության մնացորդը
Երկարա-
ձգված և ժամկետանց փոխառության մնացորդը
Վարկային ռիսկ պարունակող հետհաշվե-
կշռային հոդվածների մնացորդ
Ապահովա-
գրական ընկերության նկատմամբ ժամկետային այլ պարտավորու-
թյունների մնացորդ
Ապահովա-
գրական ընկերու-
թյունների նկատմամբ երկարաձգված և ժամկետանց այլ պարտավորու-
թյունների մնացորդը
Տվյալ փոխառուի հետ փոխկա-
պակցված անձանց ընդhանուր պարտավորու-
թյունների գումարը
Ընդամենը (2+3+4+5+6+7) Հնա-
րավոր կորուստ-
ների պահուստ
Ն5 նորմատիվի հաշվարկման մեջ ընդգրկվող մեծությունը
(8-9)
  1 2 3 4 5 6 7 8 9 10
Ընդամենը                  
1                    
2                    
3                    
4                    
5                    
6                    
7                    
8                    
9                    
10                    
11                    
12                    
13                    
14                    
15                    
16                    
17                    
18                    
19                    
20                    
21                    
22                    
23                    
24                    
25                    
26                    
27                    
28                    
29                    
30                    
31                    
32                    
33                    
34                    
35                    
36                    
37                    
38                    
39                    
40                    
41                    
42                    
43                    
44                    
45                    
46                    
47                    
48                    
49                    
50                    
51                    
52                    
53                    
54                    
55                    
56                    
57                    
58                    
59                    
60                    

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝
(Գործադիր տնօրեն)


 ___________


Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ՝




 ___________

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի հուլիսի 1-ի
թիվ 187-Ն որոշման

 

ԱՂՅՈՒՍԱԿ 13. ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Ամսաթիվ՝

 ___________

 

(հազ. դրամ)

Հ/Հ Կազմակեր-
պության (փոխառուի) անվանումը
Տվյալ փոխառուի հետ փոխկա-
պակցված անձանց անունները (անվա-
 նումները)
Ժամկե-
տային փոխա-
ռության մնացորդը
Երկարա-
ձգված և ժամկետանց փոխառության մնացորդը
Վարկային ռիսկ պարունակող հետհաշ-
վեկշռային հոդվածների մնացորդ
Ապահովա-
գրական ընկերության նկատմամբ ժամկետային այլ պարտավո-
րությունների մնացորդ
Ապահովա-
գրական ընկերություն-
ների նկատմամբ երկարա-
ձգված և ժամկետանց այլ պարտավո-
րությունների մնացորդը
Ընդամենը (3+4+5+6+7) Հնա-
րավոր կորուստ-
ների պահուստ
Գումարը (8-9)
  1 2 3 4 5 6 7 8 9 10
Ընդամենը                    
1                    
2                    
3                    
4                    
5                    
6                    
7                    
8                    
9                    
10                    
11                    
12                    
13                    
14                    
15                    
16                    
17                    
18                    
19                    
20                    
21                    
22                    
23                    
24                    
25                    
26                    
27                    
28                    
29                    
30                    
31                    
32                    
33                    
34                    
35                    
36                    
37                    
38                    
39                    
40                    
41                    
42                    
43                    
44                    
45                    
46                    
47                    
48                    
49                    
50                    
51                    
52                    
53                    
54                    
55                    
56                    
57                    
58                    
59                    
60                    

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝
(Գործադիր տնօրեն)


 ___________


Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ՝




 ___________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան