ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 մարտի 2019 թվականի ք. Երևան |
N 70-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 7-ի «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման կանոնները հաստատելու և վարձակալության վճարները սահմանելու մասին» N 414-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ N 1 Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) N 1 Հավելվածի 6-րդ կետում «նախավճար» բառը փոխարինել «վճար» բառով,
2) N 1 Հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «նախավճարի» բառը փոխարինել «վճարի» բառով,
3) N 1 Հավելվածի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) պահանջվող վայրում (հասցեում) ենթակառուցվածք (խողովակ) չունի։»,
4) N 1 Հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 17.1 կետով.
«17.1 Եթե դիմումը մերժելու հիմք է հանդիսանում սույն կանոնների 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պայմանը, ապա սույն կանոնների 6-րդ կետում նշված վճարը Գերիշխող օպերատորի կողմից ենթակա է վերադարձման դիմում ներկայացրած Օպերատորին։»,
5) N 1 Հավելվածի 19-րդ կետում «1-ին ենթակետով նախատեսված պայմանը» բառերը փոխարինել «1-ին կամ 3-րդ ենթակետերով նախատեսված պայմանը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ |
Մ. Սողոմոնյան |