«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 մայիսի 2015 թ. |
N 102-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ԿՈԳԵՆԵՐԱՑԻՈՆ) ԿԱՅԱՆՆԵՐ-ԲԱՇԽՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել էլեկտրական էներգիայի առուվաճառքի (էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններ-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում վերակնքել էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններ-բաշխող)
____ ___________ 20_ թվական |
ք. __________________ |
(արտադրող ընկերության անվանումը)
այսուհետ` Վաճառող, ի դեմս _____________________________________________________
____________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
____________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Գնորդ, ի դեմս ________________________________________________________
____________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.
3) Համակարգի օպերատոր`
1) Հանձնաժողով`
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) Հաղորդող`
էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
4) Հաշվարկային ամիս`
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին.
5) Հաշվարկային կենտրոն`
էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
6) Հատուկ հաշիվ (հաշիվներ)`
Գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում (բանկերում) բացված հաշիվ (հաշիվներ), որի միջոցով Գնորդը կատարում է վճարումներ Վաճառողին և էլեկտրական էներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց.
7) Շուկայի կանոններ՝
Հանձնաժողովի հաստատած հիմնարար փաստաթուղթ, որով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները, բնագավառի հուսալիության և անվտանգության հետ առնչվող հիմնական կանոններն ու ցուցանիշները, ինչպես նաև դրանց և շուկայի բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմները։
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է Վաճառողի առաքած էլեկտրական էներգիան` Շուկայի կանոնների համաձայն:
3. ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ
3. Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Օրենքով սահմանված կարգով էլեկտրական էներգիան կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրական էներգիայի վաճառքի գինն ամրագրվում է սույն պայմանագրի N 1 հավելվածում:
4. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:
6. Վաճառողը պարտավորվում է.
1) ապահովել էլեկտրական էներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետում.
2) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի շահագործումը և պահպանումը.
3) անհապաղ տեղեկացնել Գնորդին, Հաղորդողին և Հաշվարկային կենտրոնին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմված համապատասխան ակտերը ներկայացնելով Հաշվարկային կենտրոն: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրական էներգիայի քանակությունը հաշվառվում է Հանձնաժողովի հաստատած էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն.
4) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքն իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
7. Գնորդը պարտավորվում է.
1) ընդունել Վաճառողի առաքած էլեկտրական էներգիան սահմանազատման (առաքման) կետում.
2) վճարել սույն պայմանագրի և շուկայի կանոնների համաձայն առաքված էլեկտրական էներգիայի համար` սույն պայմանագրով սահմանված կարգով.
3) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի շահագործումը և պահպանումը.
4) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Հաշվարկային կենտրոնի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
8. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրական էներգիան հաշվառում է Հաշվարկային կենտրոնը էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:
9. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա _________ -ը:
6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Վաճառողն իր կողմից առաքված էլեկտրական էներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:
11. Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը` Հատուկ հաշվից (հաշիվներից):
7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և օրենքով սահմանված կարգով:
13. Սույն պայմանագրի 11-րդ կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:
8. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
14. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
15. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
9. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
16. Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
17. Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:
10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
18. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը` Հաշվարկային կենտրոնի մասնակցությամբ: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Հաշվարկային կենտրոն:
19. Էլեկտրական էներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորն իրավունք ունի սահմանափակել կամ դադարեցնել Վաճառողի կողմից էլեկտրական էներգիայի առաքումները:
20. Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:
21. Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` վերջինիս լիազորությունների սահմաններում տրված կարգադրությունները (հրահանգները):
22. Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին և Համակարգի օպերատորին:
11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
24. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից:
25. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի առուվաճառքի (էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններ-բաշխող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
26. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
13. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
27. Հավելված N 1՝ Էլեկտրական էներգիայի գնի մասին համաձայնագիր:
28. Հավելված N 2՝ Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրական էներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր:
29. Հավելված N 3՝ Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտ:
14. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
Վաճառող` |
Գնորդ` |
գտնվելու վայրը ______________ | գտնվելու վայրը ______________ |
Հ/հ _________________________ | Հ/հ _________________________ |
Հեռախոս | Հեռախոս |
Ֆաքս | Ֆաքս |
Գործունեության լիցենզիա N | Գործունեության լիցենզիա N |
Ղեկավար | Ղեկավար |
_____________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
_____________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ.Տ. | Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Գրանցված է ___ _________________ 20 _____ թվական
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Հավելված N 1 |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆԻ ՄԱՍԻՆ
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հետևյալ գինը.
էլեկտրական էներգիայի գին ___________ դրամ/կՎտժ
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.
էլեկտրական էներգիայի սակագին` ___________ դրամ/կՎտժ
3. Էլեկտրական էներգիայի գինն ուժի մեջ է մտնում 20_ թվականի __________ ___ -ից:
ԳՆՈՐԴ ՎԱՃԱՌՈՂ ________________________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) ________________________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
___ __________20__ թվական
___ __________20__ թվական
Կ. Տ.
Կ. Տ.
Հավելված N 2 |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՎԱՃԱՌՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ (ԱՌԱՔՄԱՆ) ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
1. _________________________________ -ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.
2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը
Առևտրային հաշվառքի |
Առևտրային հաշվառքի սարքերի համարը |
Հոսանքի և լարման |
Վերահսկիչ հաշվառքի |
Հոսանքի և լարման | ||||
Kհտ |
Kլտ |
Kլտ |
Kհտ |
Kլտ |
Kլտ | |||
Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ______________ -ը:
Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ______________ -ը:
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
_____________________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_____________________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական | ___ __________20__ թվական |
Կ. Տ. |
Կ. Տ. |
Համաձայնեցված է
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
_________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
___ __________20__ թվական
Կ.Տ.
Հավելված N 3 |
Ա Կ Տ
ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գնորդ ___________________________________________________________
Վաճառող ________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 20__ թ. մինչև ___ _______ 20__թ.
Ընդամենն առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ
Հիմքը ___________________________________________________________
_________________________________________________________________
ՎԱՃԱՌՈՂ |
ԳՆՈՐԴ |
____________________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
____________________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________20__ թվական | ___ __________20__ թվական |
Կ. Տ. | Կ. Տ. |
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
___________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
___ __________20__ թվական
Կ.Տ.