«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 սեպտեմբերի 2017 թ. |
թիվ 227-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71-Ա որոշմամբ հաստատված արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2017 թվականի նոյեմբերի 13-ից շրջանառության մեջ դնել 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ն. Երիցյան |
2017 թ. հոկտեմբերի 4 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 227-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2018»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 100 դրամ | |
Մետաղը և հարգը | արծաթ, 9990 | |
Քաշը | 1/4 տրոյան ունցիա | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Տրամագիծը | 20,18 +/- 0,07 մմ | |
Որակը | սովորական | |
Տպաքանակը | մինչև 2.000.000 հատ |
6) 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
2. 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2018»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 200 դրամ | |
Մետաղը և հարգը | արծաթ, 9990 | |
Քաշը | 1/2 տրոյան ունցիա | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Տրամագիծը | 27,66 +/- 0,15 մմ | |
Որակը | սովորական | |
Տպաքանակը | մինչև 2.000.000 հատ |
6) 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
3. 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2018»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 500 դրամ | |
Մետաղը և հարգը | արծաթ, 9990 | |
Քաշը | 1 տրոյան ունցիա | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Տրամագիծը | 38,60 +/- 0,3 մմ | |
Որակը | սովորական | |
Տպաքանակը | մինչև 8.000.000 հատ |
6) 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
4. 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2018»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 1000 դրամ | |
Մետաղը և հարգը | արծաթ, 9990 | |
Քաշը | 5 տրոյան ունցիա | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Տրամագիծը | 60,15 +/- 0,5 | |
Որակը | սովորական | |
Տպաքանակը | մինչև 500.000 հատ |
6) 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
5. 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2018»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
5000 դրամ
Մետաղը և հարգը
արծաթ, 9990
Քաշը
10 տրոյան ունցիա
Դրամաշուրթը
ատամնավոր
Տրամագիծը
75,50 +/- 0,7
Որակը
սովորական
Տպաքանակը
մինչև 500.000 հատ
6) 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
6. 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի նկարագրությունը
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2018»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NՕAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 10 000 դրամ | |
Մետաղը և հարգը արծաթ | 9990 | |
Քաշը | 1 կգ | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Տրամագիծը | 100,00 +/- 0,9 | |
Որակը | սովորական | |
Տպաքանակը | մինչև 500.000 հատ |
6) 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
7. 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2018»: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 20 000 դրամ | |
Մետաղը և հարգը արծաթ | 9990 | |
Քաշը | 5 կգ | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Տրամագիծը | 149,62 +/- 1,2 | |
Որակը | սովորական | |
Տպաքանակը | մինչև 50.000 հատ |
6) 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները