ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2014 թվականի N 1016-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում 2014 թվականին կարկտահարություններից տուժած համայնքների ցուցակները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն ու 2013 թվականի օգոստոսի 22-ի N 905-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին կետը «հուլիսի 7-ին,» բառերից հետո լրացնել «26-ին, օգոստոսի 10-ին, 11-ին,» բառերով.
2) 2-րդ, 3-րդ կետերը և որոշման հավելվածի վերնագիրը «հուլիսի 7-ին, 26-ին,» բառերից հետո լրացնել «օգոստոսի 10-ին, 11-ին,» բառերով.
3) որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ» բաժնում`
ա. «Հացահատիկ» բառը փոխարինել «Հացահատիկ և հատիկաընդեղեն» բառերով,
բ. 34-րդ կետից հետո աղյուսակը լրացնել 35-րդ, 36-րդ, 37-րդ կետերով և «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
4) որոշման հավելվածի`
ա. առաջին պարբերությունում «14980,57» թիվը փոխարինել «15101,07», իսկ «12826,13» թիվը` «12946,63» թվով,
բ. երկրորդ պարբերությունում «1822» թիվը փոխարինել «1860», իսկ «701,38» թիվը` «716,38» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|