«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2007 թվականի N 208-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԶՏԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.04.12 N 451-Ն)
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությամբ զբաղվող զտարկող կազմակերպություններին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 05.04.12 N 451-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԶՏԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 05.04.12 N 451-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությամբ զբաղվող զտարկող կազմակերպության (այսուհետ` զտարկող կազմակերպություն) արտադրական տարածքները, շենքերը և շինությունները պետք է համապատասխանեն ՀՀՇՆ IV-11.03.01-04 «Արտադրական շենքեր» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N 16-Ն հրամանով նախատեսված պահանջներին ու պայմաններին:
(1-ին կետը փոփ. 05.04.12 N 451-Ն)
2. Զտարկող կազմակերպությունը պետք է հագեցված լինի թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող սարքավորումներով:
3. Զտարկող կազմակերպությունը պետք է ունենա իր կողմից թողարկվող արտադրանքի համար հաստատված համապատասխան տեխնոլոգիական գործընթացի փաստաթղթեր, տեխնիկական կանոնակարգեր, որոնք նաև պետք է ապահովեն գործունեության իրականացման տեխնիկական անվտանգությունը:
4. Զտարկող կազմակերպության անվտանգությունը պետք է իրականացվի ռազմականացված պահակախմբի միջոցով:
5. Զտարկող կազմակերպությունը պետք է ապահովված լինի մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման համար անհրաժեշտ, վտանգավոր մթնոլորտային արտանետումների, քիմիական թափոնների և այլ կեղտաջրերի մաքրման կայաններով և սարքավորումներով:
(հավելվածը փոփ. 05.04.12 N 451-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |