«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2006 թվականի N 1102-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1788-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 792-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների թվի ավելացման հետ կապված Երևանի քաղաքապետարանին հատկացնել 11133.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ» հոդվածով` 8452.5 հազ. դրամ, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 1761.5 հազ. դրամ, «Գրասենյակային ապրանքներ և նյութեր» հոդվածով` 365.3 հազ. դրամ և «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով` 554.6 հազ. դրամ):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 4 |