ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
25 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԿԿՈՂՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Հանձնաժողովի՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակներով, ի գիտություն ընդունելով միգրացիայի ոլորտում ինտեգրման գործընթացների հետագա զարգացմանն ուղղված միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման դիտանցման արդյունքների վերաբերյալ Կոլեգիայի՝ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (Նախարար) Տ. Մ. Սուլեյմենովի տրամադրած տեղեկատվությունը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու հետ կապված միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 56 որոշմանը և «Եվրասիական տնտեսական միության ձևավորման նպատակով Ղրղզստանի Հանրապետության՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հետ կապված միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 75 որոշմանը համապատասխան,
հանձնարարում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից՝
1. Հայաստանի Հանրապետությանը և Բելառուսի Հանրապետությանը՝ ակտիվացնել հետևյալի մշակման, համաձայնեցման և ստորագրման աշխատանքները՝
Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Հետընդունման մասին» համաձայնագրի.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների՝ առանց վիզայի փոխադարձ ուղևորություններ կատարելու մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության (քաղաքացիների՝ մուտք գործելու օրվանից 30 օր առանց գրանցման փոխադարձաբար մյուս երկրում գտնվելուն առնչվող հարցերի կարգավորման մասով):
2. Հայաստանի Հանրապետությանը և Ղազախստանի Հանրապետությանը՝ ակտիվացնել հետևյալի մշակման, համաձայնեցման և ստորագրման աշխատանքները՝
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև «Հետընդունման մասին» համաձայնագրի.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև «Քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների մասին» 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության (քաղաքացիների՝ մուտք գործելու օրվանից 30 օր առանց գրանցման փոխադարձաբար մյուս երկրում գտնվելուն առնչվող հարցերի կարգավորման մասով):
3. Բելառուսի Հանրապետությանը և Ղրղզստանի Հանրապետությանը՝ ակտիվացնել հետևյալի մշակման, համաձայնեցման և ստորագրման աշխատանքները՝
Բելառուսի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև «Հետընդունման մասին» համաձայնագրի.
Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև «Բելառուսի Հանրապետության քաղաքացիների՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում գտնվելու և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիների՝ Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվելու կարգի մասին» համաձայնագրի:
4. Ղազախստանի Հանրապետությանը և Ղրղզստանի Հանրապետությանը՝ ակտիվացնել հետևյալի մշակման, համաձայնեցման և ստորագրման աշխատանքները՝
Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև «Հետընդունման մասին» համաձայնագրի.
Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև «Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում գտնվելու և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիների՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում գտնվելու կարգի մասին» 2012 թվականի մայիսի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության (քաղաքացիների՝ մուտք գործելու օրվանից 30 օր առանց գրանցման փոխադարձաբար մյուս երկրում գտնվելուն առնչվող հարցերի կարգավորման մասով):
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
