ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2009 թվականի N 769-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատելու մասին» N 1106-Ն որոշմամբ հաստատված կանոններում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
«ժ) լիազոր մարմին` մարզի վարչական տարածքում իրականացվող փոխադրումների համար՝ տվյալ մարզպետը, Երևան քաղաքի տարածքում` Երևանի քաղաքապետը, իսկ մեկից ավելի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի տարանցումով իրականացվող փոխադրումների համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:».
2) ամբողջ տեքստում «լիազոր պետական մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 14 Երևան |