ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 1038-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1933-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի նիստի N 43 արձանագրային որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման ժամանակացույցին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) ապահովել մասնագիտական չափորոշիչների համապատասխանեցումը սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտություններին.
2) սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի համաձայն ընդունելությունը կազմակերպել 2008/2009 ուսումնական տարվանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
|
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 03.06.10 N 674-Ն, լրաց. 04.11.11 N 1463-Ն, խմբ. 07.04.11 N 361-Ն, խմբ., լրաց. 10.11.11 N 1607-Ն, խմբ. 22.03.12 N 335-Ն, 31.01.13 N 85-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |