«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1249-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «դ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1348-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկություններ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|