ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 95-Ն
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 171-Ն որոշման թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -8
ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2021 թվական: