ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2017 թվականի N 1300-Ն
«ԼՈՒՍԱԿՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Լուսակնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ N 05121016-02-0017) վերանվանել «Լուսակնի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել՝
1) «Լուսակնի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և փոփոխության հետ կապված պետական գրանցումը՝ կազմակերպության միջոցների հաշվին.
2) «Լուսակնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի նոյեմբերի 29-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսակնի համայնքի 1-ին փողոցի N 18 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 123/0016 պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարումը` նախատեսելով, որ անշարժ գույքի պետական գրանցումն իրականացվելու է «Լուսակնի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Թույլատրել «Լուսակնի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2018/2019 ուսումնական տարվանից կատարել 10-12-րդ դասարանների ընդունելություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Արագածոտնի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 25-րդ կետում «Լուսակնի հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Լուսակնի միջնակարգ դպրոց» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|