ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2012 թվականի N 989-Ա
Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Գալոյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 9 |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հոկտեմբերի 9-ի N 989-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐՄԵՆ ԳԱԼՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան |
-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ) |
Հ. Դարբինյան |
-ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Հ. Բեգլարյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Պ. Սաֆարյան |
-ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Մ. Մկրտչյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Վ. Վարդանյան |
-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Աֆյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Վ. Հակոբյան |
-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) |
Ս. Չալյան |
-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Գալոյան |
-Ա. Գալոյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |