Գլխավոր տեղեկություն
Համար
N 267
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.1998-24.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2001

 «ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 ապրիլի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1998 թվականի N 267
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկը լրացնել`

 

«Հայաստանի Հանրապետության
անշարժ գույքի պետական
միասնական կադաստրի վարչություն
Անշարժ գույքի չափագրում,
գնահատում, կադաստրային
քարտեզագրում և ռիելտորական
գործունեություն»

 

տողով:

 

2. Սույն որոշմամբ նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվողները պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ստանալ համապատասխան լիցենզիա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան