Գլխավոր տեղեկություն
Համար
N 959
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2002-25.02.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.3
Ընդունող մարմին
Առողջապահության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2001
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2010

100.0959.28.12.01

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունվարի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10002015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

28 դեկտեմբերի 2001 թ.

ք. Երևան

N 959
                                                                  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.10.93 թ. «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» ՀՀ կառավարության N 518 որոշման 8-րդ կետի «ա» ենթակետը՝ իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները,

 

Հրամայում եմ՝

 

հաստատել «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները»:

 

Նախարար

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2001 թ. դեկտեմբերի 28-ի N 959 հրամանով

 

ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգը և պայմանները ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների աշխատանքի կազմակերպման և անվտանգ շահագործման բնագավառում:

1.2. Սույն սանիտարական կանոնները բխում են «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» ՀՀ կառավարության 12.10.93 թ. N 518 որոշման պահանջներից:

1.3. Սույն սանիտարական կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից:

 

2. Սույն սանիտարական կանոններում օգտագործվող տերմիններ ԵՎ սահմանումներ

 

Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետ - հատուկ կահավորված աշխատասենյակների համալիր, ուր տեղադրված է ռենտգենյան սարքը և կատարվում է ռենտգեն հետազոտություն:

Կառավարման սենյակ - հատուկ կահավորված աշխատասենյակ, ուր տեղադրված է ռենտգեն սարքի հեռակառավարման համակարգը և որից կատարվում է ճառագայթահարվող հիվանդի դիտարկում:

Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետի պրոցեդուրային - ռենտգեն կաբինետի կազմում հատուկ կահավորված աշխատասենյակ, ուր տեղադրված է ռենտգենյան ճառագայթիչը և կատարվում է ռենտգեն հետազոտություն:

Ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) - ռենտգեն հետազոտության մեթոդ, ստատիկ պատկերի լուսանկար ստանալու համար:

Ռենտգենոգրաֆիա թվային - ռենտգեն ախտորոշիչ տեղեկատվության թվային փոխակերպման մեթոդով ստացված պատկեր:

Ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ - հիվանդի մարմնի կամ նրա առանձին հատվածների պաշտպանության համար նախատեսված տեխնիկական միջոցներ:

Ճառագայթային պաշտպանության շարժական միջոցներ - պատսպարող շիրմաներ և էկրաններ, որոնք նախատեսված են ամբողջ մարմինը ճառագայթահարումից պաշտպանելու համար:

Ճառագայթային պաշտպանության ստացիոնար միջոցներ - ռենտգենյան ճառագայթահարումից պաշտպանող շինարարական կոնստրուկցիաներ և սարքեր, որոնք ռենտգեն կաբինետի անբաժան մասն են:

Ֆոտոլաբորատորիա - ռենտգեն կաբինետի կազմում կահավորված հատուկ սենյակ ռենտգենյան ժապավենի քիմիկալուսանկարչական մշակման համար:

 

3. Կիրառման ոլորտ

 

3.1.Ռենտգեն-ստոմատոլոգիական ճառագայթահարման ընթացքում ճառագայթային անվտանգության և պաշտպանության ապահովման համակարգը պետք է նախատեսի 3 հիմնարար սկզբունքներ.

- բժշկական ճառագայթահարման նորմավորում,

- բժշկական ճառագայթահարման հիմնավորում,

- բժշկական ճառագայթահարման օպտիմալացում (լավարկում):

3.2. Ճառագայթային անվտանգության և պաշտպանության ապահովումը ռենտգեն ստոմատոլոգիական հետազոտման ժամանակ պետք է ներառի.

- տեխնիկական համալիր միջոցառումներ,

- սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումներ,

- բուժկանխարգելիչ համալիր միջոցառումներ,

- կազմակերպչական համալիր միջոցառումներ:

3.3. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետներ շահագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պետք է ապահովեն.

- ճառագայթային պաշտպանության համալիր միջոցառումների պլանավորում և իրագործում,

- ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների ճառագայթային անվտանգության և պաշտպանության հսկողություն,

- ռենտգեն ստոմատոլոգիական հետազոտությունների որակի երաշխավորում և որակի հսկողություն,

- հիվանդների ճառագայթահարման անհատական դոզաների հաշվառում,

- անձնակազմի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացում սահմանված կարգով,

- վթարային իրավիճակների դեպքում պետական կարգավորող և վերահսկող մարմիններին տեղեկատվության:

3.4. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների շահագործման ընթացքում հնարավոր վտանգավոր և վնասակար գործոններ կարող են հանդիսանալ.

- աշխատատեղում իոնացվող ճառագայթման նորմերը գերազանցող մակարդակը,

- էլեկտրացանցի բարձր լարվածության վտանգը,

- տեխնիկական սարքավորումների բարձր ջերմաստիճանը,

- օդակաթիլային և կոնտակտային վարակիչ հիվանդությունների փոխանցման վտանգը,

- աշխատատեղում կապարի փոշու առկայությունը,

- աղմուկի բարձր մակարդակը,

- հրդեհի վտանգը,

- քիմիական վնասակար միացությունների բարձր խտությունը աշխատանքային գոտում:

Ֆոտոլաբորատորիայի շահագործման ընթացքում լրացուցիչ վնասակար գործոններն են.

- լուսավորվածության ցածր մակարդակը,

- քիմիական ակտիվ նյութերի հետ շփումը,

- թունավոր միացությունների առաջացումը և բարձր խտությունը աշխատանքային գոտում,

- ֆոտոժապավենային պարագաների հրդեհի վտանգը:

3.5. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետի աշխատանքային գոտու օդում պետք է բացակայեն օզոնը, նատրիումի երկօքսիդը ու կապարի փոշին: Վերջիններիս առկայությունը վկայում են օդափոխանակության համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի և անբավարար ընթացիկ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին:

 

4. Սանիտարահիգիենիկ անվտանգ շահագործման ապահովումը ռենտգեն ստոմատոլոգիական հետազոտությունների ժամանակ

 

4.1. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների տեղակայումը և ստացիոնար պաշտպանությունը պայմանավորված է ռենտգեն սարքի տեսակով և դրա աշխատանքային ծանրաբեռնվածությամբ (հավելված 1 «Դենտալ ռենտգեն սարքերի դասակարգումը ֆիզիկատեխնիկական չափանիշներով»):

4.2. Առանց ուժեղացնող էկրանի, սովորական ժապավենով ռենտգեն ստոմատոլոգիական և պանորամային սարքերը թույլատրվում է տեղադրել միայն ընդհանուր պրոֆիլի բուժկանխարգելիչ կամ ստոմատոլոգիական հիմնարկների ռենտգեն-ախտորոշիչ կաբինետներում:

Պատկերի բարձր զգայունության ընդունիչով (առանց ֆոտոլաբորատորիայի) դենտալ սարքերը, պանտոմոգրաֆները, ինչպես նաև պատկերի թվային մշակումով (ընդունիչով) սարքերը, որոնց աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի գերազանցում 40մլ ամպեր/րոպե /շաբաթ կարող են տեղադրվել բնակելի շենքում տեղակայված ստոմատոլոգիական հիմնարկներում, այդ թվում բնակելի տարածքներին հարակից (հավելված 2 Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի աշխատասենյակների կազմը և տարածքը):

4.3. Եթե ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետում տեղադրված են մի քանի ռենտգեն-ախտորոշիչ սարքեր, ապա ղեկավարման համակարգում պետք է նախատեսվի միաժամանակ միայն մեկ սարքի շահագործում:

4.4. Պրոցեդուրային աշխատասենյակում մեկ ռենտգեն սարքից ավելին տեղադրելու դեպքում, տարածքի մակերեսը յուրաքանչյուր լրացուցիչ սարքի համար պետք է նախատեսվի 4ք.մ. ոչ պակաս:

4.5. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի օդափոխանակության համակարգին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող հիմնարկին (կազմակերպությանը) ներկայացվող օդափոխանակության պահանջներին:

4.6. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի լուսավորվածությունը և օդի ջերմաստիճանի հիգիենիկ նորմերը պետք է համապատասխանեն հավելված 3-ում «Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետի լուսավորվածության և օդի ջերմաստիճանի հիգիենիկ նորմեր» բերված ցուցանիշներին:

5. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետը պետք է ունենա ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ պարտադիր կոմպլեկտ (հավելված 4 «Ռենտգեն - ստոմատոլոգիական կաբինետի ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ»):

6. Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման մասին վկայող վերջնական պաշտոնական փաստաթուղթը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից տրված սանիտարական անձնագիրն է (հավելված 5):

 

Հավելված 1

 

ՀՀ ԱՆ 2001թ. _______________

N_________ հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգն ու պայմանները»

 

Դենտալ ռենտգեն սարքերի դասակարգումը ֆիզիկատեխնիկական չափանիշներով

 

Դենտալ ռենտգեն սարք

Աշխատանքային ծանրաբեռնվածություն
մԱ-րոպե/շաբաթ

Անոդային լարում,
կվ

Սովորական ժապավենով, առանց ուժեղացնող էկրանի աշխատող դենտալ սարք

200

70

Բարձր զգայունությամբ ժապավենային և/կամ պատկերի թվային ընդունիչով (մշակումով), այդ թվում պանոգրաֆ (առանց ֆոտոլաբորատորիայի) դենտալ սարքեր և պանտոմոգրաֆներ

40

70

Պանորամային սարք, պանտոմոգրաֆ

200

90

 

Հավելված 2

 

ՀՀ ԱՆ 2001թ. _______________

N_________ հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգն ու պայմանները»

 

Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի աշխատասենյակների կազմը եվ տարածքը

 

Աշխատասենյակի անվանումը

Տարածքը, քմ (ոչ պակաս)

1. Ռենտգեն-ստոմատոլոգիական ախտորոշիչ կաբինետ

ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) դենտալ սարքով, որը աշխատում է սովորական ժապավենով առանց ուժեղացնող էկրանի

- պրոցեդուրային

- ֆոտոլաբորատորիա

 

 

 

8

6

Ռենտգեն-ստոմատոլոգիական ախտորոշիչ կաբինետ

ռենտգենոգրաֆիա (ռենտգեն նկարահանում) դենտալ

սարքով, որը աշխատում է բարձր զգայունության ժապավենով

և/կամ պատկերի թվային ընդունիչով (մշակումով), այդ թվում

պանտոմոգրաֆով (առանց ֆոտոլաբորատորիայի)

- պրոցեդուրային

 

 

 

 

 

6

Ռենտգեն-ստոմատոլոգիական ախտորոշիչ կաբինետ

պանորամային ռենտգենոգրաֆիա (ռենտգեն

նկարահանում) կամ պանորամային տոմոգրաֆիա

- պրոցեդուրային

- կառավարման սենյակ*

- ֆոտոլաբորատորիա**

 

 

 

8

6

8

 

*Կարող է բացակայել աշխատանքային տեղի պաշտպանության միջոցներով կոմպլեկտավորված ռենտգեն սարքերի դեպքում:

**Կարող է բացակայել պատկերի թվային մշակումով ռենտգեն սարքերի դեպքում:

 

 

Հավելված 3

 

ՀՀ ԱՆ 2001թ. _______________

N_________ հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգն ու պայմանները»

 

Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի լուսավորվածության եվ օդի ջերմաստիճանի հիգիենիկ նորմեր

 

 

Աշխատասենյակի

Ջերմաստիճանը,

Լուսավորվածությունը

 

անվանումը

C0

(լյուքս)

լույսի աղբյուրի տեսակ

1

Պրոցեդուրային

20

200

լյումինիսց. լամպ

2

Կառավարման սենյակ

18

50

շիկացման լամպ

3

Ֆոտոլաբորատորիա

18

150

շիկացման լամպ

 

Հավելված 4

 

ՀՀ ԱՆ 2001թ. _______________

N_________ հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգն ու պայմանները»

 

Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներ

 

Պաշտպանության միջոցների անվանումը

Քանակը

1.

Պաշտպանիչ մեծ շիրմա (այլ միջոցների բացակայության դեպքում)

1

2.

Գոգնոց ստոմատոլոգիական

1

3.

Օձիք պաշտպանիչ

1

4.

Սփռոց պաշտպանիչ (ստոմատոլոգիական գոգնոցի բացակայության դեպքում)

1

Հավելված 5

 

ՀՀ ԱՆ 2001թ. _______________

N_________ հրամանով հաստատված

«Իոնացնող ճառագայթման աղբյուրների

օգտագործման կարգն ու պայմանները»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Պետական հիգիենիկ եվ հակահամաճարակային հսկողության ծառայություն

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

 

Ռենտգեն-ստոմատոլոգիական կաբինետի սանիտարահիգիենիկ եզրակացություն

 

Տրվում է ___________________________________________________

(կազմակերպության, հիմնարկի անվանումը)

 

Կազմակերպության, հիմնարկի գործունեության իրականացման վայրը______________

_________________________________________________________

 

Ռենտգեն սարքի գործարանային համարը_______________մակնիշը___________

 

Սանիտարական անձնագիրը տրված է _________________________________

(ամսաթիվը)

 

Վավերական է մինչև ___________________________________________

(ամսաթիվը)

 

Կ.Տ.

 

Գլխավոր պետական

սանիտարական բժիշկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2009, N 26-Ն 25.02.2010, N 959
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան