«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 ապրիլի 2003 թ. |
N 151-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 1270 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1919-Ն որոշմամբ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կանոնակարգելու մասին» թիվ 1270 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հրամանով հաստատված «Ծննդի գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների»
ա) 8-րդ կետի 2-րդ պարբերությունից անհրաժեշտ է հանել «ու ազգությունը» բառերը։
2. Հրամանով հաստատված «Ամուսնության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների»
ա) 9-րդ կետի 6-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության կենտրոնական մարմնի» բառերով.
բ) 9-րդ կետի 7-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
գ) 14-րդ կետի 6-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
դ) 14-րդ կետի վերջին պարբերությունը «եռօրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «կամ կարող է կատարվել ամուսնացողների ցանկացած օրը (ժամկետում)» բառերով.
ե) 17-րդ կետի 3-րդ պարբերությունում «գրանցման համար նշանակված» բառերը փոխարինել «դիմում տալու» բառերով.
զ) 24-րդ կետի 4-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով։
3. Հրամանով հաստատված «Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների»
ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ.
«Ամուսնալուծության մասին դիմումում ամուսինները պարտավոր են հաստատել ամուսնալուծության մասին իրենց փոխադարձ համաձայնությունը և նրանց՝ մինչև 18 տարեկան երեխաների բացակայությունը։ Մինչև 18 տարեկան երեխաների բացակայության վերաբերյալ ամուսինները բնակության վայրից տեղեկանք են ներկայացնում ՔԿԱԳ տարածքային բաժին։».
բ) 33-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
գ) 46-րդ կետի 3-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
դ) 48-րդ կետի 4-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով։
4. Հրամանով հաստատված «Հայրության որոշման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների»
ա) 24-րդ կետի 6-րդ պարբերությունում «որոշվել» բառը փոխարինել «որոշվում» բառով.
բ) 29-րդ կետի 3-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
գ) 33-րդ կետի 3-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
դ) 33-րդ կետի 5-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով։
5. Հրամանով հաստատված «Որդեգրման (դստերագրման) գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների»
ա) 10-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
բ) 11-րդ կետի 2-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
գ) 25-րդ կետի 2-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
դ) 27-րդ կետի 3-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
ե) 28-րդ կետի 2-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով։
6. Հրամանով հաստատված «Մահվան գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների»
ա) 10-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ՔԿԱԳ տարածքային բաժինը կատարված լրացումների հիման վրա տալիս է մահվան վկայական և հաղորդում է ուղարկում ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ։».
բ) 16-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով։
7. Հրամանով հաստատված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոնների»
ա) 3-րդ կետի «ը») ենթակետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
բ) 9-րդ կետի 2-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
գ) 13-րդ կետում «վարչության» բառերը փոխարինել «գործակալության» բառերով.
դ) 14-րդ կետում «վարչությունում» բառը փոխարինել «գործակալության կենտրոնական մարմնում» բառերով.
ե) 17-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
զ) 18-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
է) 21-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության կենտրոնական մարմնի» բառերով.
ը) 21-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով։
8. Հրամանով հաստատված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու կանոնների»
ա) 2-րդ կետում «վարչության» բառերը փոխարինել «գործակալության» բառերով.
բ) 19-րդ կետի 1-ին պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
գ) 19-րդ կետի 2-րդ պարբերությունում «վարչությունում» բառը փոխարինել «գործակալության կենտրոնական մարմնում» բառերով.
դ) 20-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
ե) 21-րդ կետի 3-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
զ) 29-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով։
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|