ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2․ Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) դատախազի վարքագծի կանոնները կամ շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված կանոնի խախտման.»:
Հոդված 3․ Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) պահպանել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները:»։
Հոդված 4. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 74.1-ին հոդվածով.
«Հոդված 74.1. | Շահերի բախումը |
1. Դատախազը չպետք է թույլ տա «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացում:
2. Դատախազը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավիճակների առաջացման դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել գլխավոր դատախազին:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-547-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|