ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 107 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «2022 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝ 2022 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2022 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության
Սույն հիմնական ուղղություններում սահմանվել են 2022 թվականի համար Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) միջազգային գործունեության առանցքային վեկտորներն ու առաջնահերթությունները։
2022 թվականին Միության միջազգային գործունեությունն ուղղված կլինի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 4-րդ հոդվածում նշված՝ Միության նպատակներին հասնելուն, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործմանը, Միության և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսական շահերի առաջխաղացմանը, միջազգային ասպարեզում Միության՝ որպես վստահելի, կանխատեսելի գործընկերոջ դիրքավորմանը:
2022 թվականին Միության կողմից միջազգային գործունեություն իրականացնելիս առաջնահերթ կլինեն հետևյալ ուղղությունները`
երկխոսության զարգացում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հետ՝ եվրասիական մայրցամաքում ինտեգրացիոն գործընթացներին աջակցության նպատակով՝ ընդգծելով Միության և ԱՊՀ-ի շրջանակներում իրավական կարգավորման կատարելագործումը, ինչպես նաև ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետությունների հետ առարկայական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Միությանն առընթեր դիտորդ պետության ինստիտուտի ներուժի օգտագործմամբ.
համակարգային երկխոսության ձևավորում Եվրոպական միության (ԵՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) ֆորումի, առանցքային տարածաշրջանային տնտեսական միավորումների և Եվրասիայի խոշորագույն ազգային տնտեսությունների հետ՝ որպես հիմք՝ Մեծ եվրասիական գործընկերության գաղափարի իրագործման համար.
համագործակցության զարգացում անդամ պետությունների տնտեսական շահերի տեսանկյունից հեռանկարային միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և երրորդ երկրների հետ, այդ թվում՝ համագործակցության (փոխգործակցության) մասին հուշագրերի, առանձնաշնորհային և ոչ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի կնքման ճանապարհով, ինչպես նաև այն արտասահմանյան գործընկերների հետ առևտրատնտեսական փոխգործակցության ամրապնդում, որոնց հետ կնքվել են այդ առևտրային համաձայնագրերը և հուշագրերը.
աջակցություն անդամ պետությունների արտահանման ներուժի իրագործմանը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների նոր շուկաներ դուրս գալու հաշվին.
երկխոսության ձևավորում և փոխգործակցության զարգացում տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ՝ «կանաչ» տնտեսության ոլորտում համագործակցության զարգացման և փորձի փոխանակման նպատակով.
համակարգային աշխատանքի անցկացում՝ Միության համաշխարհային և տարածաշրջանային դիրքավորման շուրջ։
I. Փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և երրորդ երկրների հետ՝ համագործակցության առկա մեխանիզմների զարգացման նպատակով
2022 թվականին միջազգային գործունեության բնագավառում Միության հիմնական ջանքերը կենտրոնացված կլինեն համագործակցության արդեն ստեղծված մեխանիզմների զարգացմանը, այդ թվում՝ կնքված հուշագրերի, հայտարարագրերի և առևտրային համաձայնագրերի շրջանակներում (նշված փաստաթղթերի արդիական ցանկը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում), ինչպես նաև նշված փաստաթղթերի իրագործմանն ուղղված պլաններն ու ծրագրերն իրականացնելիս.
միջազգային կազմակերպությունների հետ՝
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համակարգի կազմակերպությունների և հաստատությունների, այդ թվում՝ տարածաշրջանային հանձնաժողովների՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ), Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) ու Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿՏՀ), ինչպես նաև ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի (ՎԻՃՀԱՆՁ) և ուրիշ կազմակերպությունների հետ, մասնավորապես՝
Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողովի (ՄԱԱԶՀ) հետ՝ համաշխարհային տնտեսության և անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման ապահովման, մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համագործակցության հարցերով.
ՄԱԿ ԵՏՀ-ի հետ՝ գործունեության ժամանակակից սկզբունքների հիման վրա և հաշվի առնելով վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտները՝ Միության վիճակագրական համակարգի զարգացման, անդամ պետություններում նորարարությունների էկոհամակարգերի զարգացման, ինչպես նաև կարգավորման ոլորտում փորձի փոխանակման և ազգային գործելակերպում՝ պետական ծրագրերի իրականացմանը կապիտալի ներգրավման արդյունավետ մեխանիզմների ներդրման նպատակով, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա.
ՄԱԿ-ի՝ առևտրի ընթացակարգերի պարզեցման և էլեկտրոնային գործարար գործառնությունների կենտրոնի (ՄԱԿ-ի ԱԷՊԿ) հետ՝ ՄԱԿ-ի ԱԷՊԿ-ի ստանդարտների հետ տվյալների մոդելավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից մշակվող որոշումների համապատասխանության հարցերով տեղեկացնելու, տրանսպորտային և ուղեկցող փաստաթղթերում օգտագործվող տվյալների համադրման և ներդաշնակեցման մասով.
Միավորված Ազգերի Կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ՝ արդյունաբերական համալիրների զարգացման և արդիականացման, համատեղ արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի ձևավորման, առաջատար տեխնոլոգիաների տրանսֆերի, արդյունաբերության ոլորտում արտադրական ձեռնարկությունների և թվային տարածության ստեղծման, գիտելիքահենք, բարձր տեխնոլոգիական, նորարարական արտադրությունների ոլորտում անդամ պետությունների հետ ՄԱԱԶԿ-ի զարգացման երկկողմ նախագծերի ու ծրագրերի իրագործման փորձի վերլուծության, էներգաարդյունավետության բարձրացման, «մաքուր տեխնոլոգիաների» փոխանցման, «Արդյունաբերական արտադրության վիճակագրության կատարելագործում և արդյունաբերության մրցունակության ցուցանիշների զարգացում՝ վերլուծության համար՝ քաղաքական տեսանկյունից կարևոր որոշումներ ընդունելու նպատակով» նախագծի իրագործման շրջանակներում փոխգործակցության հարցերով.
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ՝ պարենային անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների մշակման, անդամ պետություններում պտղատու այգեգործության և բանջարաբուծության կայուն զարգացման նպատակով՝ ներառյալ թվային ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, կադրերի նախապատրաստման և անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքներն արտադրողների որակավորման բարձրացման մեխանիզմների ստեղծումը.
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ՝ մտավոր սեփականության, վերլուծական և տեղեկատու նյութերի փոխանակման ոլորտում խնդրահարույց հարցերին ուղղված համատեղ միջոցառումների անցկացման, ինչպես նաև Հանձնաժողովի և ՄՍՀԿ-ի համար հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին փոխադարձ մասնակցության միջոցով.
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ՝ միգրացիայի ոլորտում կոնկրետ խնդրահարույց ասպեկտների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով.
Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ՝ Միության իրավասությունների շրջանակներում տվյալ կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցելու միջոցով մաքսային կարգավորման ոլորտում Միության առաջադեմ գործելակերպերի ուսումնասիրման և փորձի առաջխաղացման նպատակով.
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ ԱՀԿ-ի աշխատանքային մարմինների, աշխատանքային խմբերի և մշտական կոմիտեների գործունեությանը, Միության իրավասության շրջանակներում գտնվող միջոցների՝ առաջին հերթին Միության շրջանակներում ազգային և ինտեգրացիոն իրավասությունների բաշխմանը համապատասխան՝ Միության ներքին շուկայի պաշտպանության ոլորտում միջոցների մասով ԱՀԿ-ի վեճերի լուծման ընթացակարգերին մասնակցելու միջոցով, ինչպես նաև Միության իրավասության շրջանակներում ԱՀԿ-ի առանձին մարմիններում Միության կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու համար աշխատանքները շարունակելու միջոցով՝ Հանձնաժողովի խորհրդի որոշումներին և ԱՀԿ-ին միանալու մասով բանակցություններին Բելառուսի Հանրապետությանն աջակցություն ցուցաբերելուն համապատասխան.
Էլեկտրատեխնիկական միջազգային հանձնաժողովի (ԷՄՀ) հետ՝ ԷՄՀ համապատասխանության գնահատման համակարգերի կիրառման մասով փոխգործակցության խորացման շրջանակներում արտադրանքի համապատասխանության գնահատման հարցերով.
Եվրոպայի խորհրդի դեղերի որակի հսկողության և առողջապահության հարցերով եվրոպական դիրեկտորատի (ՈՀԱԵԴ [EDQM]) հետ՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքի և Եվրոպական դեղագրքի դեղագրքային պահանջների ներդաշնակեցման, Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի նիստերին ՈՀԱԵԴ -ի ներկայացուցիչների մասնակցության, ընդհանուր և մասնավոր դեղագրքային հոդվածների (մենագրությունների) մշակման հետ կապված հարցերի վերաբերյալ նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերի և տեղեկատվության փոխանակման, ՈՀԱԵԴ-ի կողմից անցկացվող միջոցառումներին (դեղագրքային նորմավորման հարցերով աշխատանքային խմբերի նիստերին, գիտագործնական սեմինարներին ու համաժողովներին) մասնակցության հարցերով.
Միջազգային մրցակցային ցանցի (ՄՄՑ) հետ՝ աշխատանքային խմբերի գործունեությանը, ՄՄՑ-ի միջոցառումների ու փաստաթղթերի մշակմանը մասնակցության միջոցով.
Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) հետ՝ մտավոր սեփականության ոլորտում տեղեկատվության փոխանակման և մտավոր սեփականության հարցերի շուրջ կազմակերպվող միջոցառումներին փոխադարձ մասնակցության միջոցով.
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ), Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի (ԱՄՖԿ) հետ՝ արդյունաբերական կոոպերացիայի համար պայմանների ձևավորման, արդյունաբերական հատվածում համատեղ ձեռնարկությունների ստեղծման, Միության շրջանակներում նոր ենթակառուցվածքային նախագծերի իրագործման, էներգա- և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրմանը աջակցության, համատեղ նախաձեռնություններին ու կոոպերացիոն նախագծերին օժանդակության և դրանց ֆինանսավորման նպատակով.
Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի (ԿՍՀՄԱ) հետ՝ սոցիալական ու կենսաթոշակային ապահովման ոլորտում լավագույն միջազգային գործելակերպերի կիրառման, ինչպես նաև նշված ոլորտում եվրասիական ինտեգրման փորձի մասսայականացման նպատակով.
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա՝ արհմիությունների միջազգային միավորում (ԱՀԿ) հասարակական կազմակերպության հետ՝ առկա խնդրահարույց հարցերի լուծման վերաբերյալ առաջարկների մշակման, նորմատիվ փաստաթղթերի նախագծերի մշակման, աշխատանքային հարաբերությունների ոլորտում իրավական կարգավորման առաջնային փորձի ուսումնասիրման նպատակով.
ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի (ՄՄՂԽ) հետ՝ անդամ պետություններում միգրացիոն իրավիճակի և միգրացիոն օրենսդրության կիրառման նկատմամբ մոնիթորինգի մասով փորձի փոխանակման նպատակով.
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի (ԵԱԽ) հետ՝ 2021 թվականի փետրվարի 12-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի միջև փոխըմբռնման հուշագրին համապատասխան՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ակտիվացման միջոցով.
այլ շահագրգռված միջազգային կազմակերպությունների հետ.
տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ՝
ԱՊՀ-ի հետ՝ անդամ պետությունների և անդամ պետություն չհանդիսացող՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջև բազմակողմանի առևտրատնտեսական համագործակցության զարգացման և Միության ու ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների փոխկապակցման նպատակով.
ՇՀԿ-ի հետ՝ առավել սերտ գործնական համագործակցություն հաստատելու նպատակով՝ ՇՀԿ թեմային նվիրված՝ անդամ պետությունների հանրային միջոցառումների հարթակների ներուժն օգտագործելու միջոցով՝ պետական իշխանության մարմինների և գործարար շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև անդամ պետությունների և ՇՀԿ երկրների փորձագիտական համայնքների մասնակցությամբ.
ՀԱԱՊԱ-ի հետ՝ փոխգործակցության խորացման և համագործակցության ձևաչափի թարմացման նպատակով՝ գործարար ֆորումներին և այլ համատեղ միջոցառումների մասնակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով՝ առևտրի ընթացակարգերի պարզեցման, տեխնիկական կանոնակարգման, թվային տնտեսության զարգացման, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, մրցակցության և փոխգործակցության այլ ասպեկտների հարցերով՝ Միության իրավասության սահմաններում.
Աֆրիկական միության հետ՝ համատեղ միջոցառումների պլանի համաձայնեցման նպատակով՝ համատեղ միջոցառումներին անդամ պետությունների պետական մարմինների և գործարար համայնքների ներկայացուցիչների, Աֆրիկական միության անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության միջոցով ենթակառուցվածքի և գյուղատնտեսության, առևտրի, ներդրումների ու ձեռնարկատիրության զարգացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտներում փոխգործակցության ակտիվացման համար.
Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության հետ՝ համագործակցության խորացման նպատակով՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, համաշխարհային տնտեսության զարգացման բացասական միտումների հաղթահարման լավագույն գործելակերպերի վերլուծության ոլորտում փորձի փոխանակման միջոցով.
Խաղաղօվկիանոսյան դաշինքի հետ՝ համատեղ կլոր սեղանների և բիզնես ֆորումների կազմակերպման միջոցով՝ անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի շրջանակային համաձայնագրի մասնակից պետությունների միջև ուղիղ շփումների զարգացման նպատակով.
Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման քարտուղարության հետ՝ փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացման և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման ենթահամակարգի մասնակից երկրների և անդամ պետությունների միջև առևտրի ընդլայնմանն ու բազմազանեցմանն աջակցության նպատակով՝ համատեղ միջոցառումների անցկացման, Հանձնաժողովի և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման քարտուղարության միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման, փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով.
Լատինամերիկյան տնտեսական համակարգի (ԼԱՏՀ) հետ՝ համատեղ կլոր սեղանների և բիզնես ֆորումների անցկացման միջոցով՝ անդամ պետությունների գործարար համայնքների և ԼԱՏՀ անդամ պետությունների ներկայացուցիչների միջև շփումների զարգացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում փորձի փոխանակման նպատակով.
երրորդ երկրների՝
Կուբայի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության հետ (հաշվի առնելով Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակը).
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Ինդոնեզիայի Հանրապետության, Կամբոջայի Թագավորության, Մարոկկոյի Թագավորության, Մոնղոլիայի, Պերուի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Թաիլանդի Թագավորության, Ֆարերյան կղզիների և Չիլիի Հանրապետության, ինչպես նաև այն պետությունների հետ, որոնց պետական իշխանության մարմինների հետ Հանձնաժողովը կնքել է հուշագրեր՝ շեշտը դնելով ոլորտային փոխգործակցության զարգացման վրա՝ առևտրատնտեսական համագործակցության խորացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, այդ թվում՝ հուշագրերի (հռչակագրերի) իրագործման մասով միջոցառումների պլանների ձևավորման և երկարաձգման, համատեղ աշխատանքային խմբերի նիստերի անցկացման գործելակերպի զարգացման և անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի և անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչներին դրանց աշխատանքին ներգրավելու հաշվին.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ Համատեղ հանձնաժողովի և այն աշխատանքային մարմինների փոխգործակցության շրջանակներում, որոնց ստեղծումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրով՝ անդամ պետությունների և ՉԺՀ-ի համատեղ շահի նախագծերի նույնականացմանն ու իրագործմանն աջակցության նպատակով՝ «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում՝ մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման կարգի մասին արձանագրություն կնքելու միջոցով, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 6-ի հուշագրի իրագործման շրջանակներում՝ քննություն անցկացնող մարմինների միջև քննությունների մեթոդաբանական և ընթացակարգային ասպեկտների և առևտրային պաշտպանության միջոցների ոլորտում արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման, ինչպես նաև Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման նպատակով.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Սերբիայի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության (ուժի մեջ մտնելու օրվանից) և Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերին համապատասխան՝ ապրանքների առևտրի զարգացմանն աջակցության, ինչպես նաև փոխադարձ տնտեսական և առևտրային համագործակցությանն օժանդակության նպատակով։
Կշարունակվի երրորդ երկրների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը՝ այդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերով՝ ներառյալ հանդիպումները և խորհրդակցությունները, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքներում, երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.
II. Համագործակցություն հնարավոր գործընկերների հետ, որոնց հետ Միությունն առաջնահերթ կարգով է ձգտում խորացնել կապերը
Կշարունակվի փոխգործակցության զարգացմանն ուղղված՝ ինստիտուցիոնալ հիմքի ձևավորման աշխատանքը՝
միջազգային կազմակերպությունների հետ՝
ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հետ, այդ թվում՝ անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ այն միջոցառումների իրագործման միջոցով, որոնք ուղղված են Միության կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին (ՄԱԿ ԳՎ) առընթեր (առանց ներկայացուցչության ստեղծման) դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը: ՄԱԿ-ի ԳՎ-ին առընթեր դիտորդի կարգավիճակը Միության համար կապահովի գլոբալ մակարդակով դիրքավորման ունիվերսալ հարթակ, թույլ կտա մասնակցել այն միջոցառումներին, որոնք անցկացնում են ՄԱԿ-ը և դրա մասնագիտացված հաստատությունները:
Հանձնաժողովը կշարունակի փոխգործակցության ուղղությամբ աշխատանքը ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված ինստիտուտների հետ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և այլ առաջատար գլոբալ նախաձեռնությունների իրագործման համատեքստում։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ՝ ՏՀԶԿ գլոբալ ֆորումների աշխատանքին և ՏՀԶԿ-ի կողմից անցկացվող մյուս միջոցառումներին, այդ թվում՝ մրցակցության ոլորտում ՏՀԶԿ-ի միջոցառումներին, մրցակցության ոլորտում ՏՀԶԿ տարածաշրջանային կենտրոնի ուսումնական ծրագրերին մասնակցության, գյուղատնտեսական բույսերի սերմերի սերտիֆիկացման հարցերով փոխգործակցության միջոցով՝ սերմնային սխեմաների հարցերով ՏՀԶԿ տեխնիկական աշխատանքային խմբի աշխատանքին մասնակցության շրջանակներում, ինչպես նաև շրջաբերական տնտեսության ոլորտում համագործակցության զարգացման և փորձի փոխանակման նպատակով.
Բժշկական արտադրատեսակների հարցերով զբաղվող՝ կարգավորող մարմինների միջազգային ֆորումի (IMDRF) հետ՝ IMDRF-ի աշխատանքին «ներդաշնակեցման տարածաշրջանային նախաձեռնություն» կարգավիճակ ստանալու նպատակով՝ բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում աշխատանքային խմբերի գործունեությանը հեռանկարում մասնակցության համար.
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հետ՝ համատեղ միջոցառումներին, ինչպես նաև Պրահայի գործընթացի շրջանակներում անցկացվող համատեղ միջոցառումներին մասնակցության միջոցով՝ դրանց արդյունավետ իրագործման լավագույն միջազգային գործելակերպերի և փորձի օգտագործման նպատակով՝ Միության միասնական աշխատաշուկայի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստման համար.
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ՝ աշխատանքային միգրացիայի գործընթացների կարգավորման, աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածության ամրապնդման, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի վերաբերյալ երկխոսության զարգացման ոլորտում նոր միտումների և լավագույն համաշխարհային գործելակերպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասով.
Էներգետիկայի կարգավորման մարմինների տարածաշրջանային ասոցիացիայի (ԷԿՏԱ)՝ համագործակցության հուշագիր ստորագրելու միջոցով համաշխարհային փորձն ուսումնասիրելու և լավագույն միջազգային գործելակերպերը կիրարկելու նպատակով.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի (ԱՀԿ ԵՏԲ) հետ՝ փոխգործակցության հուշագրի ստորագրման և դրա իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի մշակման նպատակով, ինչը թույլ կտա փոխանակել նորմատիվ և տեխնիկական փաստաթղթեր, անցկացնել խորհրդատվություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, համատեղ մասնակցել համաժողովներին, սեմինարներին, խորհրդակցություններին.
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ՝ ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական թեմատիկայի հետ կապված հարցերով, ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական չափման շրջանակներում առանցքային միջոցառումներին, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերին Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության միջոցով.
Գերմանական էներգետիկ գործակալության (Dena) հետ՝ էներգաարդյունավետության, էներգախնայողության և էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրելու միջոցով համաշխարհային փորձն ուսումնասիրելու և լավագույն միջազգային գործելակերպերը Միության իրավունքի մեջ կիրարկելու նպատակով.
«Կոդեքս ալիմենտարիուս» հանձնաժողովի (ՖԱՕ-ի/ԱՀԿ-ի) հետ՝ այն միջազգային ստանդարտների, մեթոդական ցուցումների, նորմերի և կանոնների մշակմանն ուղղված միջոցառումներին մասնակցելու (հաշվի առնելով անդամ պետությունների հետ համաձայնեցված դիրքորոշումները ներկայացնելը) նպատակով, որոնք նպաստում են սննդամթերքի անվտանգության և որակի ապահովմանը, ինչպես նաև պարենային ապրանքների բարեխիղճ առևտրի համար խոչընդոտների վերացմանը.
Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի (ԲԿՊՄԿ) քարտուղարության և դրա տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ շրջանակային փաստաթղթերի ստորագրման, ինչպես նաև Հանձնաժողովի և անդամ պետությունների հարթակների ներուժն օգտագործելու միջոցով՝ պետական իշխանության մարմինների և գործարար համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև անդամ պետությունների փորձագիտական համայնքների և ԲԿՊՄԿ պայմանավորվող կողմերի մասնակցությամբ.
տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ՝
ԵՄ-ի հետ՝ Միություն-ԵՄ ձևաչափով երկխոսության զարգացման և Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ այլ վերազգային մարմինների հետ համագործակցության ինստիտուցիոնալացման նպատակով՝ հաշվի առնելով Միության տնտեսական շահերի արդյունավետ պաշտպանության ապահովումը։ Կշարունակվի ճյուղային փոխգործակցության զարգացումը, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և անասնաբուժական միջոցառումների կիրառման, դեղամիջոցների շրջանառության և բժշկական արտադրատեսակների, տնտեսության և ֆինանսների, արդյունաբերության և գյուղատնտեսության, առևտրային քաղաքականության որոշ ասպեկտների, մրցակցային քաղաքականության ոլորտներում, ինչպես նաև Միության գործունեության այլ ուղղություններով, ինստիտուցիոնալ հիմքի ձևավորումը՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացման համար, կլիմայի փոփոխման, այդ թվում՝ անդրսահմանային ածխաջրածնային կարգավորման հարցերի շուրջ բանակցությունների անցկացումը, ինչը կարող է համակարգային ազդեցություն ունենալ անդամ պետությունների տնտեսությունների՝ արտահանմանն ուղղված ճյուղերի զարգացման վրա, ԵՄ այն անդամ պետությունների փոխգործակցության խորացումը, որոնց կառավարությունների հետ Հանձնաժողովը ձևավորել է փոխգործակցություն, և ԵՄ այն անդամ պետությունների հետ, որոնք շահագրգռվածություն են հայտնում Հանձնաժողովի հետ փոխգործակցության զարգացման գործում.
ԲՐԻԿՍ երկրների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հեռանկարում փոխգործակցության սահմանման նպատակով.
«Քսանի խմբի» (G-20)-ի հետ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ճգնաժամային երևույթների հետևանքների հաղթահարման մեխանիզմի մշակման նպատակով.
ԱԽՏՀ-ի, Ինտեգրման լատինամերիկյան ասոցիացիայի (ԻԼԱ), Կարիբյան համայնքի (ԿԱՐԻԿՈՄ), Աֆրիկայի ենթատարածաշրջանային միավորումների և այլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հաստատման և փոխգործակցության զարգացման նպատակով.
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության (ՊԾԱՊՀ) խորհրդի հետ՝ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման մեջ դրա շահագրգռվածությունը որոշելու նպատակով.
երրորդ երկրների հետ՝
անդամ պետություններ չհանդիսացող՝ ԱՊՀ այն շահագրգիռ մասնակից պետությունների հետ, որոնց հետ համագործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում՝ դրանց հետ հարաբերությունների ձևավորման նպատակով.
Ֆիլիպինների Հանրապետության և Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետ՝ որպես ՀԱԱՊԱ-ի անդամ պետություններ, և այլ երկրների հետ, որոնք շահագրգռված են Միության հետ փոխգործակցության խորացման գործում՝ Հանձնաժողովի կողմից համագործակցության հուշագրերի ստորագրման նպատակով.
Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ անդամ պետությունների հետ համատեղ բանակցությունների շրջանակներում, ինչպես նաև Ինդոնեզիայի Հանրապետության և Մոնղոլիայի հետ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան բանակցությունների նախաձեռնման վերաբերյալ որոշումների ընդունման դեպքում.
Թուրքմենստանի, Կորեայի Հանրապետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ հեռանկարային տնտեսական գործընկերների հետ՝ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման նպատակով։
Միության արտաքին առևտրային քաղաքականության իրագործումը կապահովվի միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումներին համապատասխան։
Կձևավորվի նաև ինտեգրացիոն ուղղվածություն ունեցող և Միության հեղինակությունն ամրապնդող խնդիրներին համապատասխանող՝ ոլորտային համագործակցության առաջնահերթ նախագծերի ցանկը (ինտեգրացիոն նախագծերի տվյալների բանկ), որոնք իրագործվում և պլանավորվում են իրագործվել Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցմամբ: Տվյալների բանկում կներառվեն երկու և ավելի անդամ պետությունների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ինտեգրացիոն նախագծերը:
Սույն Հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացվող՝ ԱՊՀ-ի փոխգործակցության խորացմանը, Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցմանը, ՇՀԿ-ի, ՀԱԱՊԱ-ի հետ փոխգործակցության ամրապնդմանը, Եվրոպական միության և այլ ինտեգրացիոն միավորումների ու մայրցամաքի պետությունների հետ երկխոսության սահմանմանն ուղղված քայլերը կնպաստեն Միության՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման կենտրոններից մեկի դիրքավորմանը:
Անհրաժեշտ է Միության միջազգային գործունեության կենտրոնացումը եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական խնդիրների լուծման վրա, մասնավորապես՝ արտահանման, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքի, արդյունաբերական կոոպերացիայի զարգացման, նոր տեխնոլոգիաների ներդնման, նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների ոլորտում Միության առաջատար փորձի արտահանման և այլն։ Անհրաժեշտ է ակտիվացնել անդամ պետությունների ձեռնարկությունների՝ երրորդ երկրների շուկաներ համատեղ մուտքի համար պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքը։ Կարևոր է ինտենսիվացնել ճյուղային երկխոսությունը համագործակցության ստեղծված մեխանիզմների (համագործակցության կամ փոխըմբռնման հուշագրերին համապատասխան ստեղծված համատեղ աշխատանքային խմբեր) շրջանակներում և այդ գործընթացին առավել ակտիվ ներգրավել անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներին։
միջազգային ասպարեզում Միության նպատակների ձեռքբերմանը կնպաստեն Միության դիրքավորումը անդամ պետություններում անցկացվող միջազգային միջոցառումների շրջանակներում, այդ թվում՝ այն միջազգային կազմակերպությունների գծով, որոնց նախագահում են անդամ պետությունները, ինչպես նաև երկխոսության ակտիվացում՝ արտասահմանյան բիզնես ասոցիացիաների և փորձագիտական համայնքների հետ։
Անդամ պետություններն օժանդակություն կցուցաբերեն Հանձնաժողովի կողմից կնքված հուշագրերի (հռչակագրերի) շրջանակներում ֆորումների, համաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացմանը՝ անդամ պետությունների գործարար համայնքների և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունների ձևավորմանը դրանց տեղեկատվական ուղեկցության և աջակցության միջոցով։
Անդամ պետությունները կապահովեն համակարգային տեղեկատվական ուղեկցությունը պետական զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ՝ Միության միջազգային գործունեությունը և Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման գործում դրա ջանքերը լուսաբանելու համար։
Միությունը, անդամ պետությունների աջակցությամբ, կշարունակի ձեռնարկել ջանքեր՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի, Աստանայի տնտեսական ֆորումի, Արևելյան տնտեսական ֆորումի, Եվրասիական տնտեսական ֆորումի, Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող՝ միջազգային մակարդակի այլ միջոցառումների հարթակներում Միության միջազգային օրակարգի առաջխաղացման ուղղությամբ:
Կարևոր է շարունակել Միության միջազգային հեղինակության բարելավումը։ Դրան, մասնավորապես, կնպաստեն արտասահմանյան պետությունների առաջնորդներին հրավիրելը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։
Հանձնաժողովը կշարունակի սերտ աշխատանքը Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի հետ և երկխոսությունն անդամ պետությունների գործարար համայնքների հետ։ Ընդ որում, կարևոր նշանակություն կունենա գործարար շրջանակների համախմբված դիրքորոշման առկայությունն արտասահմանյան գործընկերների հետ բանակցային գործընթացի ընթացքում։ Միջազգային հարթակում Միության խնդիրների արդյունավետ լուծմանը կնպաստի իրեն դրական դրսևորած՝ միջազգային միջոցառումների մասին Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդին և անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչներին տեղեկացնելու գործելակերպը՝ նշված միջոցառումներին մասնակցության համար համապատասխան գործարար պատվիրակություններ ձևավորելու նպատակով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հետևողականորեն կզարգացնի փոխգործակցությունը միջազգային գործարար և փորձագիտական համայնքի հետ, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական պալատների, գործարար համագործակցության խորհուրդների, զարգացման տարածաշրջանային բանկերի և առանցքային միջազգային դիսկուսիոն հարթակների հետ՝ ներառյալ Համաշխարհային տնտեսական ֆորումը, Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտը և այլն:
Կշարունակվի Միության միջազգային գործունեության մեխանիզմների կատարելագործմանն ու միջազգային ասպարեզում Միության դիրքերի ամրապնդման վերաբերյալ առաջարկների մշակմանն ուղղված աշխատանքը։
Կոլեգիայի անդամները և Հանձնաժողովի պաշտոնատար անձինք միջազգային կազմակերպությունների գծով կամ արտասահմանյան միջոցառումներին (գիտաժողովներին, ֆորումներին, համաժողովներին և այլն) մասնակցելու համար երրորդ երկրներ գործուղումներ իրականացնելիս կսահմանեն և կխորացնեն շփումները պրոֆիլային գերատեսչությունների, փորձագիտական և գործարար շրջանակների, ընդունող պետության զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կկազմակերպեն համատեղ բրիֆինգներ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար՝ նրանց կողմից համակարգվող հարցերի շրջանակի առնչությամբ:
Հանձնաժողովը կձեռնարկի միջոցներ՝ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարություններ ուղարկվող՝ Հանձնաժողովի ներկայացուցիչների արտասահմանյան գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տեղեկատվայնության բարձրացման նպատակով:
Միության միջազգային օրակարգի նպատակների ու խնդիրների իրագործումը կիրականացվի անդամ պետությունների արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական գերատեսչությունների, ինչպես նաև առևտրային ներկայացուցչությունների հետ սերտ փոխգործակցության միջոցով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: