ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտ 2022 թվականի թիվ 43-Ն
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 26-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) Հոդված 5122 (Վարչական սարքավորումներ) «1500,0 թիվը փոխարինել 2500.0 թվով»:
2) Բաժին 1 խումբ 1 դաս 3 (Արտաքին հարաբերություններ) հոդված 4222 (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) «0.0 թիվը փոխարինել 2000.0 թվով»:
3) Բաժին 1 խումբ 1 դաս 3 (Արտաքին հարաբերություններ) հոդված 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «0.0 թիվը փոխարինել 800.0 թվով»:
4) Բաժին 1 խումբ 3 դաս 3 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդված 4234 (Տեղեկատվական ծառայություններ) «1200.0 թիվը փոխարինել 2200.0 թվով»:
5) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (Ճանապարհային տրանսպորտ) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) «10000.0 թիվը փոխարինել 6000.0 թվով»:
6) Բաժին 5 խումբ 2 դաս 1 (Կեղտաջրերի հեռացում) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) «4000.0 թիվը փոխարինել 2300.0 թվով»:
7) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) «500.0 թիվը փոխարինել 1700.0 թվով»:
8) Բաժին 9 խումբ 1 դաս 1 (Նախադպրոցական կրթություն) հոդված 5122 (վարչական սարքավորումներ) «1 000.0 թիվը փոխարինել 3700.0 թվով»:
9) Բաժին 9 խումբ 2 դաս 2 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) «0.0 թիվը փոխարինել 800.0 թվով»:
10) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված 4891 (Պահուստային միջոցներ) «55170.4 թիվը փոխարինել 51370.4 թվով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -12 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -1 |
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ |
ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | |
ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ |
||
ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ |
||
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ |
||
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ |
||
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ |
||
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ |
||
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ |
||
ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ |
||
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ |
||
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ |
||
ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ |
Համայնքի ղեկավար |
Ն. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2022 թվական: