ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ: Դեպոզիտ հաշվի ֆինանսական միջոցների տնօրինման կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:»:
Հոդված 2․ Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 7-րդ կետը «հրաժարականի դիմում» բառերից առաջ լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմում վարչապետին ներկայացնելը և վերջինիս կողմից նրան պաշտոնից ազատելը։»:
Հոդված 3․ Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 15-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով․ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորված մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարում է, եթե անցկացվող մրցույթների արդյունքով համալրվել է և՛ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման, և՛ ինքնավար թափուր պաշտոնների 60 տոկոսը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մնացած թափուր պաշտոնների համալրման համար նոր մրցույթ անցկացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված մրցութային հանձնաժողովը:».
2) 16-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից» բառերը, իսկ նույն մասի «11-րդ» բառը փոխարինել «12-րդ» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-389-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|