Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-112-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

      

Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասի առաջին պարբերությունը «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների» բառերից հետո լրացնել «, ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների» բառերով.

2) 11-րդ մասը «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների» բառերից հետո լրացնել «, ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների» բառերով:

                   

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

             

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. մայիսի 19

Երևան
ՀՕ-112-Ն

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան