ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2011-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1602-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 744-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1392-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 993-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո և 1-ին կետի 6-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: