ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 մարտի 2025 թ. |
N 318-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․
1) Որոշման 1-ին կետի 3.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը.
2) Որոշման 1-ին կետի 4.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը.
3) Որոշման 1-ին կետի 5.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը.
4) Որոշման 1-ին կետի 6.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 10-ից:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
2025 թ. մարտի 25 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2025 թվական:
