ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2024 թվականի N 706-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարկետում տրված լինելու (որի վերջնաժամկետը համընկնում է քաղաքացու 26 տարին լրանալու հետ) և այդ բնագավառում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն և որպես նշված տարկետման հիմք ընդունված պայմաններ չհանդիսացող նոր նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.»:
2. Հավելվածիուղղ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1-ին ենթակետով.
«2.1) զորակոչային տարիքի այլ պետության քաղաքացիություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման 5-րդ կետում նախատեսված որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում՝ ներկայում կամ որևէ ժամանակահատվածում, ընդգրկված լինելու կամ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններում հանդես գալու հանգամանքները.»:
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված կարգավորումը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2024 թվական: