ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3531-Ա |
«16» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «Քանան Ընդ Յան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) միջև 30.05.2024 թվականին կնքված «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/20-2» ծածկագրով ապրանքի մատակարարման գնման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Վաճառողը պարտավորվում է սույն Պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել պայմանագրի N 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված մարզագույք /այսուհետ՝ ապրանք/, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և վճարել դրա համար»։
Ընկերությունը խախտելով պայմանագրով սահմանված պարտավորությունները, չի մատակարարել Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրով պահանջված բոլոր չափաբաժիններով նշված ապրանքները, որոնց մատակարարման ժամկետներ էր սահմանված սույն թվականի օգոստոսի 30-ը ներառյալ։
Պայմանագրի 2.1.7 կետի համաձայն` Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը /լրիվ կամ մասնակի/, եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը:
Պայմանագրի 2.1.7.1 կետի համաձայն՝ Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
բ) ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 5 օրից ավել։
Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.7.1 կետի բ) ենթակետի պահանջով՝ բոլոր չափաբաժինների մասով միակողմանի /ամբողջությամբ/ լուծել է 30.05.2024 թվականին կնքված «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/20-2» ծածկագրով պայմանագիրը։
30.05.2024 թվականին կնքված «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/20-2» ծածկագրով պայմանագրի միակողմանի /ամբողջությամբ/ լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի սեպտեմբերի 5-ին և Պայմանագիրը սեպտեմբերի 6-ի դրությամբ համարվում է լուծված:
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Քանան Ընդ Յան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |