ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3382-Ա |
«03» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի Հ.2497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Ցողիկ Մաթոսյանի 12.08.2024թ. հ.Դ-102506-24 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 8-ի «Երևան, Շենգավիթ, Գ.Կոտովսկու փողոց հ.36/2 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասերում քաղաքացիներ Ալինա Աշոտի Մաթևոսյանի, Կարինե Աշոտի Մաթևոսյանի, Ցողիկ Սուրենի Մաթևոսյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.2497-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում` «Ալինա Աշոտի Մաթևոսյանի, Կարինե Աշոտի Մաթևոսյանի, Ցողիկ Սուրենի Մաթևոսյանի» բառերը փոխարինել «Ալինա Աշոտի Մաթոսյանի, Կարինե Աշոտի Մաթոսյանի, Ցողիկ Սուրենի Մաթոսյանի» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |