ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 657-Ա |
«22» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 33 ՇԵՆՔԻ Հ.5 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալբերտ Ավետիսյանի լ/ա Վաղարշակ Ավետիսյանի դիմումը՝ Սարյան փողոցի հ.33 շենքի, սեփականության իրավունքով Ալբերտ Ավետիսյանին պատկանող հ.5 ավտոտնակի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու /ուղղում կատարելու/ մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17012014-01-0098 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.02.2023թ.հ.ԱՏ-13022023-01-0859 տեղեկանքը և Սարյան փողոցի հ.33/5 հասցեի սեփականատեր՝ Արթուր Ավագյանի կողմից 15.02.2023թ. տրված գրավոր համաձայնագիրը:
Քննարկվող հողամասը ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշաններով բնակավայրերի նպատակային նշանակության բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտում է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.01.2024թ. և 09.02.2024թ. հ.Դ-3484-24 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Սարյան փողոցի հ.33 շենքի, սեփականության իրավունքով Ալբերտ Ավետիսյանին պատկանող հ.5 ավտոտնակի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 37.27քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հողամասի հ.3635-2013 գլխավոր հատակագիծը:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սարյան փողոցի հ.33 շենքի հ.5 ավտոտնակի զբաղեցրած 37.27քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման:
3. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |