Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2020
Ընդունող մարմին
Ախուրյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.06.2020
Ստորագրող մարմին
Ախուրյան համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
29.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2020 թվականի թիվ 23-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 108-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Բաժին 11 Խումբ 1 Դաս 2 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի «10438.9» հազար դրամ թիվը փոխարինել «10243.8» հազար դրամ թվով, այդ թվում՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների.

1) «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածի «10438.9» հազար դրամ թիվը փոխարինել «10243.8» հազար դրամ թվով,

2) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «195.1 հազար դրամ» թվով և բառերով։

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`

 

Կողմ -10

ԲԱԲՈՒՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ
ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ
ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՀԱՄԻԿԱՅՆ ԱՐՄԵՆ
ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎԱՆՆԵՍ
ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան
համայնքի ղեկավար`

Ա. Իգիթյան

 

29 հունիսի 2020 թվական

գյուղ Ախուրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2022 թվական: