Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2022 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիան, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 4-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննման կարգի (այսուհետ՝ Գործերի քննման կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, ուսումնասիրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանն առնչվող այն քննության արդյունքներով 2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված գործով, որն անցկացվել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ կապված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշների առկայության հետ, հետևյալ կազմով մի խումբ անձանց առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ գործ, պատասխանողներ).

«Alcon Pharmaceuticals Ltd» ընկերություն (Շվեյցարիա, СН-1701, քաղ. Ֆրիբուր, Լուի Դ՛Աֆրիի փող., տ. 6, գրանցման համարը՝ CHE-113.996.020) (այսուհետ՝ «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերություն) և «Ալկոն Ֆարմացևտիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Լենինգրադսկի պող., տ. 72, մասնաշենք 3, ՊԳՀՀ՝ 1027739129857) (այսուհետ՝ «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ).

«Օպտիկս-Յուգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Ռոստովի մարզ, քաղ. Դոնի Ռոստով, Դոլոմանովսկի փակ., տ. 12Ա, ՊԳՀՀ՝ 1116195003242) (այսուհետ՝ «Օպտիկս-Յուգ» ՍՊԸ) և «Օպտիկս-Ալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Ռոստովի մարզ, քաղ. Դոնի Ռոստով, Դոլոմանովսկի փակ., տ. 12Ա, ՊԳՀՀ՝ 1136195011270) (այսուհետ՝ «Օպտիկս-Ալյանս» ՍՊԸ).

«Ռեգալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Նիժեգորոդի մարզ, քաղ. Նիժնի Նովգորոդ, Ռոդիոնովի փող. տ. 198Բ, ՊԳՀՀ՝ 1115260020952) (այսուհետ՝ «Ռեգալ» ՍՊԸ) և «ԻՕԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Նիժեգորոդի մարզ, քաղ. Նիժնի Նովգորոդ, Ռոդիոնովի փող. տ. 198Բ, ՊԳՀՀ՝ 1155260003909) (այսուհետ՝ «ԻՕԼ» ՍՊԸ).

«Օֆտամեդիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Լենինգրադի մարզ, Վսեվոլոժսկի շրջան, քաղ. Վսեվոլոժսկ, Վսեվոլոժսկի պող., տուն 17, սենյակ 220, ՊԳՀՀ՝ 1114703005416) (այսուհետ՝ «Օֆտամեդիկա» ՍՊԸ) և «ԳԵՆԻԿՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Լենինգրադի մարզ, Վսեվոլոժսկի շրջան, քաղ. Վսեվոլոժսկ, Վսեվոլոժսկի պող., տուն 17, սենյակ 220, ՊԳՀՀ՝ 1104703000511) (այսուհետ՝ «ԳԵՆԻԿՕ» ՍՊԸ).

«ՕՄԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Բերեժկովսկայա առափնյա փող., տուն 16Ա, շինություն 3, հարկ 1, տարածք 3, սենյակ 12, ՊԳՀՀ՝ 1047796915726) (այսուհետ՝ «ՕՄԳ» ՍՊԸ), «Վիտալ Էսթետիկ Ռուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Բերեժկովսկայա առափնյա փող., տուն 16Ա, շինություն 3, հարկ 1, տարածք 4, ՊԳՀՀ՝ 1107746645390) (այսուհետ՝ «Վիտալ Էսթետիկ Ռուս» ՍՊԸ) և «Միավորված բժշկական խումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Բերեժկովսկայա առափնյա փող., տուն 16Ա, շինություն 3, հարկ 1, տարածք 3, ՊԳՀՀ՝ 1047796306975) (այսուհետ՝ «Միավորված բժշկական խումբ» ՍՊԸ).

«Լինկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Թաթարստանի Հանրապետություն, քաղ. Կազան, Այվազովսկու փող., տուն 3Ա, տարածք 2, ՊԳՀՀ՝ 1121690073570) (այսուհետ՝ «Լինկս» ՍՊԸ).

«ԻնտելՄեդ» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Սանկտ Պետերբուրգ, Նովգորոդսկայա փող., տուն 23, տառ Ա, գրասենյակ 320, ՊԳՀՀ՝ 1027806869298) (այսուհետ՝ «ԻնտելՄեդ» ԲԸ).

«Օրթուս բժշկական համակարգեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Եկատերինբուրգ, Բոլշակովի փող., տուն 70, գրասենյակ 403, ՊԳՀՀ՝ 1036603512901) (այսուհետ՝ «Օրթուս բժշկական համակարգեր» ՍՊԸ).

«ԱՄ-Մեդիկալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Սանկտ Պետերբուրգ, Կոմսոմոլի փող., տուն 41, տառ Ա, տարածք 6-Ն, գրասենյակ 311, ՊԳՀՀ՝ 1117847190120) (այսուհետ՝ «ԱՄ-Մեդիկալ» ՍՊԸ).

«Կուֆրան-ՌՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Նովոսիբիրսկի մարզ, քաղ. Նովոսիբիրսկ, Նիկոլաևի փող., տուն 11/5, հարկ 5, գրասենյակ 15, ՊԳՀՀ՝ 1065473072796) (այսուհետ՝ «Կուֆրան-ՌՄ» ՍՊԸ).

«ՊրոֆիՄեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Բագրատիոնովսկի պող., տուն 12Ա, հարկ 1, տարածք 07, ՊԳՀՀ՝ 5177746382325) (այսուհետ՝ «ՊրոֆիՄեդ» ՍՊԸ).

«Աստանա Մեդիքալ Պրոդուկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Նուր Սուլթան, Դոստիկ փող., տուն 5/1, ՎՊ 107, ԲՆՀ՝ 110740017775) (այսուհետ՝ «Աստանա Մեդիքալ Պրոդուկտ» ՍՊԸ).

«MD Tech» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Նուր Սուլթան, Ժ.Օմարովի փող, տուն 10, ՎՊ 4, ԲՆՀ՝ 110640022272) (այսուհետ՝ «MD Tech» ՍՊԸ).

«ZALMA Ltd. (Ցալմա ՍՊԸ)» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Բոգենբայ Բատիրի փող., տուն 305Ա, ԲՆՀ՝ 040240000429) (այսուհետ՝ «ZALMA Ltd.» ՍՊԸ).

«ՅունիՀելփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Ժիբեկ Ժոլու պող., տուն 94, ՀՎՆՀ՝ 02409199710197) (այսուհետ՝ «ՅունիՀելփ» ՍՊԸ).

«ԱՍՎ Թրեյդ Սերվիս» համատեղ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Ժելեզնոդորոժնայա փող., տուն 33ա, մասնաշենք 1, տարածք 5, գրանցման համարը՝ 690658079) (այսուհետ՝ «ԱՍՎ Թրեյդ Սերվիս» ՀՍՊԸ).

«Դինա Ինթերնեշնլ» բելառուսա-գերմանա-հնդկական համատեղ ձեռնարկություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Նեմիգա փող., տուն 40, տարածք 25, սենյակ 1, գրանցման համարը՝ 100953193) (այսուհետ՝ «Դինա Ինթերնեշնլ»).

«Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ե.Վ.Միխնո (ՀՎՆՀ 771990944305).

մինչև 2020 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Տ.Վ.Գատինսկայա.

«Օպտիկս-Յուգ» ՍՊԸ-ի և «Օպտիկս-Ալյանս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Վ.Ա.Դոլնիկով (ՀՎՆՀ 616500945420).

«Լինկս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Գ.Ֆ.Խաբիբուլինա (ՀՎՆՀ 166002519989).

«Ռեգալ» ՍՊԸ-ի և «ԻՕԼ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Իյ.Սաբո (ՀՎՆՀ 525601580030).

«ԻնտելՄեդ» ԲԸ-ի գլխավոր տնօրեն՝ Գ.Վ.Լեբեդև (ՀՎՆՀ 780434235608).

«Օրթուս բժշկական համակարգեր» ՍՊԸ-ի տնօրեն՝ Յա.Յու.Մակարով (ՀՎՆՀ 667111745327).

«Օֆտամեդիկա» ՍՊԸ-ի և «ԳԵՆԻԿՕ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ն.Ա.Զելենսկայա (ՀՎՆՀ 781305652651).

«ՕՄԳ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Յու.Վ.Չեմոդանով (ՀՎՆՀ 771206210462).

«Վիտալ Էսթետիկ Ռուս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Լ.Վ.Վաշչինկինա (ՀՎՆՀ 772021762511).

«Միավորված բժշկական խումբ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Դ.Վ.Վոլկորեզով (ՀՎՆՀ 773002384506).

«ԱՄ-Մեդիկալ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Վ.Կ.Նուրիշչենկո (ՀՎՆՀ 781309979633).

«Կուֆրան-ՌՄ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Ա.Ա.Ֆրանցուզով (ՀՎՆՀ 540806745551).

«ՊրոֆիՄեդ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Ա.Վ.Վոլտով (ՀՎՆՀ 771572835161).

«Աստանա Մեդիքալ Պրոդուկտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ս.Վ.Սուվորով.

«MD Tech» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Ի.Վ.Լավրինենկո.

«ZALMA Ltd» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Գ.Գ.Շամրիկով (ՀՎՆՀ 720126301569).

«ՅունիՀելփ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Կ.Կ.Գերասիմենկո.

«ԱՍՎ Թրեյդ Սերվիս» ՀՍՊԸ-ի տնօրեն՝ Օ.Ա.Ակուլիչ.

«Դինա Ինթերնեշնլ»-ի տնօրեն՝ Վ.Կ.Սինգխ։

Գործերի քննման կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2021 թվականի հունիսի 11-ին գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննման ավարտի մասին՝ հետևյալ անձանց ներկայությամբ՝

գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիևի.

գործի քննման հարցերով հանձնաժողովի անդամներ՝

Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Բ.Ա. Իսաևի,

Դեպարտամենտի հակամրցակցային համաձայնագրերի և մեթոդաբանության հետաքննությունների բաժնի պետ Շ. Բատիրբեկի,

Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի և դիմումների (նյութերի) ուսումնասիրման բաժնի խորհրդական Ե.Պ. Կրիվցունի.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչների, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը (տեսակոնֆերանս-կապի միջոցով).

Դաշնային հակամենաշնորհային ծառայության կարտելների դեմ պայքարի հարցերով վարչության հատկապես կարևոր քննությունների բաժնի պետ Պ.Բ.Մելկոեդովայի.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ, փորձագետ Վ.Վ.Լազարևայի.

պատասխանողների ներկայացուցիչներ՝

«Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ա.Ա.Բրյուզգինայի.

«Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ա.Ա.Տրուսովայի.

«Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ն.Վ.Գորեսլավսկայայի.

«Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ի.Ա.Ռիտենկոյի.

«Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Մ.Ա.Սաբելնիկովայի.

«Օպտիկս-Յուգ» ՍՊԸ-ի և «Օպտիկս-Ալյանս» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Մ.Վ.Սուրնինայի.

«Ռեգալ» ՍՊԸ-ի և «ԻՕԼ» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ե.Ս.Սերգեևայի.

«Լինկս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գ.Ֆ. Խաբիբուլինայի.

«Լինկս» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ս.Ա. Կրասիլնիկովի.

«ԻնտելՄեդ» ԲԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ա.Ն. Բաբայանի՝.

տեսակոնֆերանս-կապի միջոցով.

«Աստանա Մեդիքալ Պրոդուկտ» ՍՊԸ-ի տնօրեն Ս.Վ.Սուվորովի.

«ZALMA Ltd» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ա. Մուրատովի.

«ZALMA Ltd» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ռ.Ֆ.Մուբարակշինի.

«ZALMA Ltd» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Բ.Ժ.Սմագուլովի.

«ԱՍՎ Թրեյդ Սերվիս» ՀՍՊԸ-ի տնօրեն Օ.Ա.Ակուլիչի.

«Դինա Ինթերնեշնլ»-ի լիազորագրով ներկայացուցիչ Ե.Ա.Լոկշինայի։

Անցկացված հետաքննության և գործի քննման արդյունքներով պարզվել է հետևյալը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության անցկացման կարգի (այսուհետ՝ Հետաքննության անցկացման կարգ) 3-րդ կետի 2-րդ ենթակետին, Արձանագրությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննություն անցկացնելու համար հիմք է ծառայել հետաքննություն անցկացնելու մասին 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 30/որոշ. որոշումը, որը կայացվել է Հանձնաժողովի կողմից հայտնաբերված՝ «Alcon» ընկերությունների խմբի արտադրության ակնավիրաբուժական սարքավորումների և դրանց ծախսանյութերի մեծածախ իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշների առկայության փաստով (այսուհետ՝ հետաքննություն)։

Քանի որ բավարար չեն այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս եզրակացության հանգել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին, Հանձնաժողովը Հետաքննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան, հետաքննության անցկացման ժամկետի երկարաձգման մասին 2020 թվականի օգոստոսի 31-ի թիվ 62/որոշ. որոշմամբ՝ հետաքննության անցկացման ժամկետը երկարաձգել է 60 աշխատանքային օրով։

Արձանագրության 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին, 11-րդ կետի 1-ին ենթակետին, Հետաքննության անցկացման կարգի 13-րդ և 16-րդ կետերին, Գործերի քննման կարգի 2-րդ կետին համապատասխան՝ հետաքննության ընթացքում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների հայտնաբերման հետ կապված՝ գործ է հարուցվել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ, և հանձնաժողով է ստեղծվել դրա քննության հարցերով, ինչի մասին կայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 95/որոշ. համապատասխան որոշումը։

Արձանագրությանը, Հետաքննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան՝ Հանձնաժողովն անցկացրել է «Alcon» ընկերությունների խմբի արտադրության ակնավիրաբուժական սարքավորումների և դրանց ծախսանյութերի մեծածախ իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի գնահատում։

Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրահանգումները շարադրված են այն մասով, որով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։

Ղեկավարվելով Մեթոդիկայի II բաժնի դրույթներով՝ շուկայի ուսումնասիրման ժամանակային միջակայքը սահմանվել է 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի I կիսամյակը։

«Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ կողմից անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հետ կնքված դիստրիբյուտորական համաձայնագրերի (դիստրիբուցիայի մասին համաձայնագրերի) բովանդակությունից հետևում է, որ համաձայնագրերի առարկան «Alcon» ընկերությունների խմբի կողմից արտադրված ակնավիրաբուժական այնպիսի սարքավորումների վաճառքն է, որոնք ներառում են մի շարք բժշկական արտադրատեսակներ, պարագաներ և դրանց ծախսանյութերը՝ աչքի հիվանդությունների բուժման համար։

Անդամ պետություններում ակնաբուժական (ակնավիրաբուժական) սարքավորումների իրացման գործունեությունը դասակարգվում է հետևյալ կերպ՝

Բելառուսի Հանրապետությունում. համաձայն Բելառուսի Հանրապետության Համապետական դասակարգչի՝ ԲՀՀԴ 005-2011, «Տնտեսական գործունեության տեսակները» — ծածկագիր 6460 (դեղագործական, անասնաբուժական, բժշկական և օրթոպեդիկ ապրանքների մեծածախ առևտուր).

Ղազախստանի Հանրապետությունում. համաձայն Ղազախստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների ընդհանուր դասակարգչի՝ ՂՀ ԱԴ 03-2019 — ծածկագիր 46.46.3 (բժշկական տեխնիկայի և օրթոպեդիկ արտադրատեսակների մեծածախ առևտուր).

Ղրղզստանի Հանրապետությունում. համաձայն Ղրղզստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների պետական դասակարգչի՝ ՊԴ 014-2011 — ծածկագիր 46.46.0 (դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր).

Ռուսաստանի Դաշնությունում. համաձայն տնտեսական գործունեության տեսակների համառուսական դասակարգչի՝ ՀԴ 029-2014 — ծածկագիր 46.46.1 (դեղագործական արտադրանքի մեծածախ առևտուր)։

Անդամ պետությունների՝ առողջապահության ոլորտում լիազորված պետական իշխանության մարմիններից և ազգային բժշկական գիտահետազոտական ինստիտուտներից ու կենտրոններից ստացված տեղեկություններից հետևում է, որ վիրաբուժության, կատարակտի, գլաուկոմայի և վիտրեոռետինալ վիրաբուժության ոլորտի ակնավիրաբուժական սարքավորումներն օգտագործվում են ակնավիրաբուժական բաժանմունքների և կենտրոնների ստանդարտ համալրման համար՝ աչքի, դրա օժանդակ ապարատի և ակնակապիճի հիվանդությունների դեպքում չափահաս և մանկահասակ բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու կարգերին համապատասխան։

Տվյալ սարքավորումների բացակայության պարագայում անհնար է կատարակտի, գլաուկոմայի և վիտրեոռետինալ պաթոլոգիայի վիրահատական բուժման անցկացումը ժամանակակից մակարդակով։

Ակնավիրաբուժության տեսակներից յուրաքանչյուրի համար (կատարակտի ֆակոէմուլսիֆիկացման, ֆակոէմուլսիֆիկացման և վիտրէկտոմիայի, լազերային և կրիովիրաբուժության) յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կոնկրետ պացիենտի համար կիրառվում են համապատասխան գործառութային բնութագրերով մեկ կամ մի քանի տեսակների սարքավորումներ։ Որպես կանոն՝ նշված վիրահատություններում գործածված սարքավորումները որոշվում են բուժող բժշկի կողմից՝ համապատասխան հիվանդությունների բուժման ստանդարտների և պրոտոկոլների հիման վրա։

Համալրման հաստատված ստանդարտների համաձայն՝ նշված վիրաբուժական համակարգերը պետք է գտնվեն գործունեության տվյալ տեսակի համար լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության հաշվեկշռում՝ ակնավիրաբուժական միջամտությունների հիմնական տեսակների կատարման համար նախատեսված պարագաների և աքսեսուարների լրակազմի հետ։

Ակնավիրաբուժական սարքավորումներն օգտագործվում են աչքի հիվանդությունների, մասնավորապես՝ կատարակտի բոլոր տեսակների, գլաուկոմայի բոլոր տեսակների, վիտրեոռետինալ պաթոլոգիայի (ցանցաթաղանթի շերտազատման, շաքարախտի բարդությունների, տեսողության օրգանի վնասվածքների, աչքի խոռոչում առաջային և հետին տեղայնացման օտարածին մարմինների հեռացման, բնածին պաթոլոգիայի և այլնի) վիրահատական բուժման համար։

«Alcon» ընկերությունների խմբի արտադրության ակնավիրաբուժական սարքավորումները ձեռք են բերվել «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ կողմից անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հետ կնքված դիստրիբյուտորական համաձայնագրերի (դիստրիբուցիայի մասին համաձայնագրերի) շրջանակներում՝ տվյալ սարքավորումների հետագա վերավաճառքի նպատակով։

Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ակնավիրաբուժական սարքավորումների հիմնական քանակն իրացվում է ինչպես պետական պայմանագրերով՝ պետական գնումների ոլորտում այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան, այնպես էլ ոչ պետական պայմանագրերով՝ առողջապահության ոլորտի կազմակերպություններին՝ մատակարարման (առուվաճառքի) պայմանագրերի հիման վրա։

Ակնավիրաբուժական սարքավորումների վերջնական ձեռք բերողները ակնաբուժության ոլորտում գործունեություն իրականացնելու համար բժշկական լիցենզիա ունեցող (այդ թվում՝ բարձրտեխնոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելու իրավունք ունեցող) բժշկական կազմակերպություններն են։ Նշված սարքավորումները նրանց կողմից ձեռք են բերվում աչքի, դրա օժանդակ ապարատի և ակնակապիճի հիվանդությունների դեպքում չափահաս և մանկահասակ բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար՝ հետևյալ ուղղություններով ակնավիրաբուժական միջամտությունների անցկացման միջոցով՝ կատարակտալ վիրաբուժություն (աչքի ոսպնյակի պաթոլոգիաներ), վիտրեոռետինալ վիրաբուժություն (աչքի հետին հատվածի պաթոլոգիաներ), գլաուկոմայի վիրաբուժություն և այլն։

Վիտրեոռետինալ վիրաբուժությունը (ցանցաթաղանթի և ապակենման մարմնի վիրահատությունները) և կատարակտալ վիրաբուժությունը (աչքի ոսպնյակի վիրահատությունները) բարձր մասնագիտացված վիրաբուժություն են, ուստի սարքավորումները և գործիքները պետք է խստորեն համապատասխանեն իրենց նշանակությանը։

Այս վիրահատությունների ժամանակ օգտագործվում են բարդ բարձրտեխնոլոգիական սարքավորումներ (համակցված վիրաբուժական համակարգ), որին ներկայացվում են որակի և երաշխիքների մասով բարձր պահանջներ` ինչպես դրա արտադրման, այնպես էլ հետագա սպասարկման դեպքում։

Համակցված վիրաբուժական համակարգերը թույլ են տալիս աչքի հետին և առաջային հատվածի վրա կատարել միջամտությունների բոլոր տեսակները, անցկացնել ինչպես վիտրեոռետինալ վիրաբուժություն, այնպես էլ կատարակտի հեռացմամբ ֆակոէմուլսիֆիկացում, հարմար են տարբեր վիտրեոռետինալ վիրաբուժական միջամտություններ կատարելու և կատարակտի ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացում անցկացնելու համար։

Կատարակտալ վիրաբուժությունը (կատարակտի ֆակոէմուլսիֆիկացումը) հիմնված է աչքի ոսպնյակի նյութն ուլտրաձայնի միջոցով ֆրագմենտացման ենթարկելու և լվացման ու արտածծման միջոցով ակնագնդի խոռոչից դա դուրս բերելու վրա, և ներկայումս գերակայող վիրաբուժական ընթացակարգ է, որի անցկացման համար գոյություն ունեն բավարար քանակությամբ սարքավորումներ, որոնք օժտված են այս կամ այն որակական և տեխնիկական առավելություններով։

Ֆակոէմուլսիֆիկացիոն համակարգերը թույլ են տալիս կատարակտները վիրահատել շատ քիչ թվով կտրվածքների կատարմամբ՝ ուլտրաձայնային էներգիայի միջոցով։ Այդ համակարգերը նախատեսված են ամենապինդ կատարակտների արդյունավետ հեռացման համար, նվազեցնում են բարդությունների ռիսկը, արագացնում են վիրահատությունների անցկացման ժամանակը և թույլ են տալիս անցկացնել պացիենտի համար առավել անվտանգ վիրահատություններ։

Ֆակոէմուլսիֆիկացման (վիտրէկտոմիայի) (համակցված) համակարգերը տարբերվում են բարձր վիրաբուժական արդյունքներով, տեսողության վիրահատական վերականգնման արագությամբ և հետվիրահատական բարդությունների ռիսկերի նվազեցմամբ, վիրահատությունների կատարման (39 տոկոսով) բարձր արտադրողականությամբ (պրոցեդուրային արագ պատրաստվելու, կիրառման անվտանգության և պարզության, վիրահատության ընթացքը հսկելու և այլնի հաշվին), լուսավորման համակարգի շնորհիվ վիրահատության ժամանակ աչքի հետին հատվածի լավ տեսողականացմամբ։

Ակնավիրաբուժական սարքավորումներն օգտագործվում են վիրաբուժության ժամանակ տեսողության սրությունն ավելացնելու և պահպանելու համար՝ հաշմանդամություն առաջացնող հիմնական հիվանդությունների՝ կատարակտի, գլաուկոմայի և վիտրեոռետինալ պաթոլոգիայի բուժման համար։

Ֆակոէմուլսիֆիկացման համակարգերը և (վիտրէկտոմիայի) (համակցված) համակարգերը տեխնիկապես բարդ սարքեր են, որոնք ներառում են առանձին փոխգործող և միմյանց փոխլրացնող՝ ինչպես ապարատային, այնպես էլ ծրագրային մասեր։

Գների վերլուծությունը ցույց է տալիս «Centurion Vision System» ակնավիրաբուժական համակարգի իրացման միջին կշռված արժեքի տարբերություններ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ մինչև 40 տոկոսի սահմաններում։ Սույն որոշման մեջ կոնկրետ արժեք չի կարող ներկայացվել՝ պայմանավորված այն դրոշմագրի առկայությամբ, որը վկայում է այդ տեղեկությունները սահմանափակ տարածման տեղեկատվության շարքին դասելու մասին։

Նշված տարբերությունները կարող են պայմանավորված լինել անդամ պետություններում շրջանառության կարգավորիչ և այլ սպեցիֆիկայով, ինչպես նաև՝ համապատասխան պետություններում մրցակցության մակարդակով և անդամ պետությունների մատակարարների միջև մրցակցության բացակայությամբ։

Անդամ պետությունների՝ առողջապահության ոլորտի օրենսդրությանը համապատասխան՝ բժշկական արտադրատեսակները կարող են ճանաչվել փոխադարձ փոխարինելի, եթե դրանք համեմատելի են գործառութային նշանակությամբ, որակական ու տեխնիկական բնութագրերով և կարող են փոխարինել միմյանց։

Բժշկական արտադրատեսակների պետական գրանցումն իրականացվում է անդամ պետությունների՝ առողջապահության ոլորտում լիազորված պետական իշխանության մարմինների կողմից։ Բժշկական արտադրատեսակի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ է բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագիրը։

Նշված մարմիններից, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտներից և կենտրոններից ստացված փորձագիտական եզրակացությունները թույլ են տալիս եզրահանգում կատարել այն մասին, որ մի տեսակի ակնավիրաբուժական սարքավորումները (ֆակոէմուլսիֆիկատոր) չեն կարող փոխադարձ փոխարինելի լինել մեկ այլ տեսակի ակնավիրաբուժական սարքավորումների (համակցված համակարգի) հետ իրենց տեխնիկական և այլ բնութագրերով՝ հաշվի առնելով մի շարք գործառութային բնութագրեր (վիտրէկտոմիա, լուսային զոնդերի միացում, մածուցիկ հեղուկների ներմուծման համակարգի աշխատանք և այլն)։ Մի սարքավորումը մեկ այլ սարքավորմամբ փոխարինելու անհնարինությունը որոշվում է նաև բուժման մեթոդաբանությամբ, առկա պրոտոկոլներով, առաջարկություններով և բժիշկների որակավորման մակարդակով, կոնկրետ սարքավորման հետ աշխատելու համար նրանց պատրաստվածությամբ։

Այսպիսով, ֆակոէմուլսիֆիկացման և ֆակոէմուլսիֆիկացման (վիտրէկտոմիայի) համակարգերի գործառութային նշանակության (այդ թվում՝ սպառողական հատկությունների), ձեռքբերման նպատակի (վերավաճառք), որակական և տեխնիկական բնութագրերի (շահագործման ցուցանիշների, փոխադրման և պահպանման սահմանափակումների, հավաքման, վերանորոգման, տեխնիկական սպասարկման (ներառյալ երաշխիքային սպասարկումը) պայմանների, արտադրական սպառման առանձնահատկությունների և այլնի), իրացման գնի և պայմանների հիման վրա՝ ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները հաշվի առնելով՝ որոշվել է ֆակոէմուլսիֆիկացման և ֆակոէմուլսիֆիկացման (վիտրէկտոմիայի) համակարգերի մեծածախ իրացման և սպասարկման շուկան (այսուհետ՝ ապրանքային շուկա)։

Ելնելով փոխադարձ ու արտաքին առևտրի մասին կնքված պայմանագրերից (համաձայնագրերից) և տվյալներից՝ անդամ պետությունների տարածքների ապրանքային շուկայում գործունեություն են իրականացնում՝

Բելառուսի Հանրապետությունում՝ «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության հետ կնքված դիստրիբուցիայի մասին համաձայնագրերի հիման վրա՝ «ԱՍՎ Թրեյդ Սերվիս» ՀՍՊԸ-ն և «Դինա Ինթերնեշնլ»-ը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության հետ կնքված դիստրիբուցիայի մասին համաձայնագրերի հիման վրա՝ «Աստանա Մեդիքալ Պրոդուկտ» ՍՊԸ-ն, «ZALMA Ltd» ՍՊԸ-ն և «MD Tech» ՍՊԸ-ն.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության հետ կնքված դիստրիբուցիայի մասին համաձայնագրի հիման վրա՝ «ՅունիՀելփ» ՍՊԸ-ն.

Ռուսաստանի Դաշնությունում՝ «Alcon Pharmaceuticals Ltd» և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ ընկերությունների կազմում «Alcon» խմբի ընկերությունների հետ կնքված դիստրիբուցիայի մասին համաձայնագրերի հիման վրա՝ «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ն, «ՊրոֆիՄեդ» ՍՊԸ -ն, «Օպտիկս-Ալյանս» ՍՊԸ-ն, «ԻՕԼ» ՍՊԸ-ն, «Ռեգալ» ՍՊԸ-ն, «ԻնտելՄեդ» ԲԸ-ն, «Օրթուս բժշկական համակարգեր» ՍՊԸ-ն, «Օֆտամեդիկա» ՍՊԸ-ն, «ՕՄԳ» ՍՊԸ-ն, «Վիտալ Էսթետիկ Ռուս» ՍՊԸ-ն, «Միավորված բժշկական խումբ» ՍՊԸ-ն, «ԱՄ-Մեդիկալ» ՍՊԸ-ն և «Կուֆրան-ՌՄ» ՍՊԸ-ն։

«Alcon» ընկերությունների խմբի արտադրության ֆակոէմուլսիֆիկացման և ֆակոէմուլսիֆիկացման (վիտրէկտոմիայի) համակարգերի (այսուհետ՝ ապրանք) մատակարարումների կառուցվածքը նախատեսում է «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության կողմից Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում գրանցված դիստրիբյուտորներին մատակարարումների իրականացումը։

Ռուսաստանի Դաշնությունում «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերությունը «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ նշված ընկերությունները ճանաչվում են անձանց մեկ խումբ (պայմանավորված այն բանով, որ մի իրավաբանական անձը մյուս իրավաբանական անձի մոտ իր մասնակցության ուժով ունի այդ մյուս տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում քվեարկող բաժնետոմսերին (բաժնեմասերին) բաժին ընկնող ձայների ընդհանուր թվի ավելի, քան 50 տոկոսը։

Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի իններորդ պարբերության համաձայն՝ անձանց մեկ խումբը դիտարկվում է որպես միասնական տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ), և նրա վրա տարածվում են Արձանագրության և Պայմանագրի XVIII բաժնի դրույթները, որոնք առնչվում են տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին)՝ բացառությամբ Արձանագրությամբ նախատեսված դեպքերի։

Հաշվի առնելով սահմանված բացառությունների բացակայությունը՝ ամփոփվում է, որ «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերությունը և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ն անձանց մեկ խումբ են, և հետևաբար, դիտարկվում են որպես միասնական տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ) (այսուհետ՝ «Alcon» շուկայի սուբյեկտ)։

Ռուսաստանի Դաշնության տարածք ապրանքի մատակարարումը տեղի է ունենում կամ «Alcon» շուկայի սուբյեկտի ներսում ապրանքի առաջնային վաճառքի միջոցով, որը հետագայում ապրանքաբաշխիչ ցանցի գործառույթ է իրականացնում, կամ անմիջապես «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության կողմից՝ այլ կոնտրագենտների ապրանքի առաջնային վաճառքի միջոցով։

Հետագայում, որպես կանոն, «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ն և «Alcon Pharmaceuticals Ltd» ընկերության այլ կոնտրագենտներ ապրանքը պետական (բյուջետային) և առևտրային կազմակերպություններին իրացնում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում, այդ թվում՝ մանրամեծածախ գնորդներին։ Ապրանքի վերջնական սպառողները բժշկական հաստատությունները և պրոֆիլային բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններն են։

Մեթոդիկայի 26-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային շուկաների շարքին դասելու չափորոշիչներին՝ ապրանքային շուկայի համապատասխանությունը սահմանելու նպատակով դրա աշխարհագրական սահմանները որոշելիս ի հայտ են գալիս ապրանքային շուկայի անդրսահմանային լինելու հետևյալ հատկանիշները՝ ապրանքի մատակարարումը՝ մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք և (կամ) ապրանքի մատակարարումը՝ երրորդ երկրների տարածքներից 2 կամ ավելի անդամ պետությունների տարածքներ։

Մեթոդիկայի IV բաժնի դրույթներին համապատասխան և հաշվի առնելով այն, որ ապրանքը շրջանառվում է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում, պարզվել է, որ անդրսահմանային ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն ընդգրկում են նշված անդամ պետությունների տարածքները, այսինքն՝ ավելի, քան 2 անդամ պետությունների տարածքները։

Մեթոդիկայի 26-րդ կետին համապատասխան և Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, Պայմանագրի 76-րդ հոդվածի 7-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Շուկան անդրսահմանային շուկաների շարքին դասելու չափորոշիչների 1-ին և 2-րդ կետերի հիման վրա, հաշվի առնելով երրորդ երկրի տարածքից 2 կամ ավելի անդամ պետությունների տարածքներ ապրանքի մատակարարումների առկայությունը՝ պարզվել է, որ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները համապատասխանում են նշված չափորոշիչներին՝ այդ շուկան որպես անդրսահմանային ճանաչելու մասով։

Հաշվի առնելով Մեթոդիկայի V և VI բաժինների պահանջները՝ պարզվել են ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) (պատասխանողները), կատարվել է ապրանքային շուկայի ծավալի և այդ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինների հաշվարկ։ Տվյալ տեղեկությունները սույն որոշման մեջ չեն ներկայացվում այն պատճառով, որ դրանք դասվում են գաղտնի տեղեկատվության շարքին։

Պայմանագրերի (համաձայնագրերի) դրույթների վերլուծությունը ցույց է տվել, որ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներում գրանցված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) վրա դրվում է պարտավորություն՝ չիրականացնելու ապրանքի հետագա իրացում այն անդամ պետության տարածքի սահմաններից դուրս, որտեղ գրանցված է տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը), այդ թվում՝ զերծ մնալու մարքեթինգից (ներառյալ ապրանքի առաջխաղացումը) և այդ պետության տարածքի սահմաններից դուրս մասնաճյուղեր հիմնելուց կամ պահեստներ տեղակայելուց։ Տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից տվյալ պահանջը չպահպանելու դեպքում «Alcon» շուկայի սուբյեկտն իրեն վերապահում է նաև ապրանքի մատակարարումը դադարեցնելու և պայմանագրային հարաբերությունները խզելու իրավունքը։

Արձանագրության 2-րդ կետի 15-րդ ենթակետին համապատասխան՝ մրցակցության սահմանափակումների հատկանիշներին են դասվում նաև անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից հրաժարումը, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև կնքված համաձայնագրով, կամ նրանց կողմից կատարման համար պարտադիր այլ անձի ցուցումներին համապատասխան, կամ անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում իրենց գործողությունների համաձայնեցման արդյունքում ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների որոշումը, ինչպես նաև՝ այլ հանգամանքներ, որոնք տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ստեղծում են հնարավորություններ՝ միակողմանի կարգով ազդելու ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա։

Շարադրվածը հաշվի առնելով՝ կոնտրագենտների հետ կնքված պայմանագրերում (համաձայնագրերում) «Alcon» շուկայի սուբյեկտի կողմից այն տարածքի նշումը, որտեղ կարող է իրականացվել ապրանքի իրացումը, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել անդրսահմանային շուկաների շրջանակներում մրցակցության սահմանափակմանը և անդամ պետություններից մեկի տարածքում մի անդամ պետության դիստրիբյուտորի և մեկ այլ անդամ պետության դիստրիբյուտորի միջև մրցակցության անհնարինությանը։

Այսպիսով, այն տարածքի մասին պայմանագրերի (համաձայնագրերի) դրույթները, որտեղ իրականացվում է ապրանքի իրացումը, և այլ տարածքային սահմանափակումների մասին դրույթները, ինչպես նաև դրանք պայմանագրերում (համաձայնագրերում) ամրագրելուն ուղղված՝ «Alcon» շուկայի սուբյեկտի գործողությունները (անգործությունը) պարունակում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշներ՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համակարգում (այսուհետ՝ համակարգում) իրականացնելու համար առևտրային կազմակերպության արգելքի խախտման մասով այն դեպքում, երբ համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի։

Հետաքննության նյութերը, ինչպես նաև՝ գործի քննության շրջանակներում ներկայացված տեղեկատվությունն ուսումնասիրելու արդյունքներով, այդ թվում՝ ապացույցներն ուսումնասիրելու և գործի քննությանը մասնակցող անձանց լսելու, գործին մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ գործի քննությանը մասնակցող անձանց փաստարկներն ու պարզաբանումները լսելու, քննվող գործի հանգամանքների մասին տեղեկություններին տիրապետող անձանց լսելու արդյունքներով՝ գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի անցած նիստերի շրջանակներում պարզվել է հետևյալը։

Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մրցակցության ընդհանուր սկզբունքներն ու կանոններն ուղղված են անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործողություններն ու 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում՝ անդրսահմանային շուկաներում, մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունները բացահայտելու և կանխելու ապահովմանը։

Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան՝ մրցակցություն ասելով՝ հասկացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի մրցողականությունը, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի կարգով ազդելու նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունը։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով՝ անդամ պետությունների ֆիզիկական անձանց, առևտրային կազմակերպություններին և ոչ առևտրային կազմակերպություններին արգելվում է համակարգում իրականացնել այն դեպքում, եթե դա հանգեցնում կամ կարող է հանգեցնել տվյալ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված հետևանքներից ցանկացածին, որոնք չեն կարող ճանաչվել թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ արգելվում են անդամ պետությունների՝ մրցակիցներ հանդիսացող, մեկ ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրերը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել՝

գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների սահմանմանը կամ պահպանմանը,

մրցույթներին գների բարձրացմանը, նվազեցմանը կամ պահպանմանը,

ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի,

ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը,

որոշակի վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրերի կնքումից հրաժարմանը։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնագրերը՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնագրերի, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան այն դեպքում, երբ՝

այդ համաձայնագրերը հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար ապրանքի վերավաճառքի առավելագույն գին է սահմանում,

այդ համաձայնագրերով նախատեսված է այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը չվաճառելու գնորդի պարտավորությունը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդ արգելքը չի տարածվում գնորդի կողմից ապրանքային նշանի տակ կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոցով ապրանքների վաճառքի կազմակերպման մասին համաձայնագրերի վրա։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այլ համաձայնագրեր՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնագրերի, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան այն դեպքում, երբ պարզվել է, որ այդ համաձայնագրերը հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։

Արձանագրության 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան՝ համակարգում ասելով հասկացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցումը երրորդ անձի կողմից, որն այդ տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ չի մտնում անձանց մի խմբի մեջ և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որտեղ իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցումը։

Նշված նորմերի փոխկապակցված ընթերցումը վկայում է այն մասին, որ Միության իրավունքով արգելված է այնպիսի համակարգումը, որը հանգեցնում կամ կարող է հանգեցնել մրցակցության համար այնպիսի բացասական հետևանքներ ի հայտ գալուն, որոնք համանման են Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով արգելված համաձայնագրերի (մրցակիցների միջև համաձայնագրերի և «ուղղահայաց» համաձայնագրերի) հետևանքներին։

Այսպիսով, Միության իրավունքով արգելված համակարգումը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով՝

Համակարգումն իրականացվում է երրորդ անձի կողմից, ի դեմս որի կարող է հանդես գալ ֆիզիկական անձը, առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ համակարգող).

համակարգողը չի մտնում տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ այն անձանց մի խմբի մեջ, որոնց գործողությունները համաձայնեցվում են, և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որտեղ իրականացվում է համակարգումը.

համակարգողի գործողություններն ուղղված են անդամ պետությունների առնվազն 2 տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համակարգմանը.

համակարգումն արտահայտվում է համակարգողի կողմից տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) վրա նպատակաուղղված ազդեցության գործադրմամբ՝ նրանց մոտ վարքագծի որոշակի մոդել ձևավորելու և ապրանքային շուկայում մրցակցության վրա ազդեցություն ունենալու նպատակով։

Համանման դիրքորոշում և եզրահանգումներ պարունակվում են Միության դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի և 2018 թվականի դեկտեմբերի 17-ի խորհրդատվական եզրակացություններում։

Գործի նյութերից հետևում է, որ «Alcon» շուկայի սուբյեկտը՝

նախապայմանագրային և պայմանագրային աշխատանքի շրջանակներում կոնտրագենտների նկատմամբ սահմանել է պարտավորություններ, որոնք առնչվում են այն անդամ պետության տարածքում՝ ապրանքային շուկայում գործունեությանը, որտեղ գրանցված է տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը).

նախատեսել է տուգանային և այլ պատժամիջոցների առկայություն՝ կոնտրագենտի գործունեության տարածքի վերաբերյալ պայմանները չպահպանելու համար՝ ընդհուպ մինչև այդ պայմանները չկատարող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) հետ պայմանագրի (համաձայնագրի) լուծումը.

լինելով համապատասխան սարքավորումների, այդ թվում՝ դրանց ծրագրային ապահովման արտադրողը, ինչպես նաև՝ ունենալով սարքավորումների սպասարկման ծառայության, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման մասին տեղեկատվության հասանելիություն՝ ունի և ունեցել է սարքավորումների տեղակայումն ու դրանց պատկանելությունը հետագծելու հնարավորություն.

որոշել է այն տարածքը, որտեղ կոնտրագենտն իրականացնում է ապրանքի իրացումը՝ նախքան պայմանագրի (համաձայնագրի) ստորագրումը դրա մեջ նշելու միջոցով։

Ընդ որում՝ այլ պատասխանողներ (բացառությամբ «Alcon» շուկայի սուբյեկտի) պայմանագրերի և (կամ) համաձայնագրերի նախագծերն ստացել են այն տարածքի նշումով, որտեղ իրականացվելու է ապրանքի իրացումը, և հետագայում միակողմանի կարգով չէին կարող փոփոխել այդ դրույթները։

Նաև՝ գործի նյութերից հետևում է, որ «Alcon» շուկայի սուբյեկտը՝

առևտրային կազմակերպություն է, որն արտադրում և քաղաքացիական շրջանառության մեջ է դնում այնպիսի ապրանք, որի նկատմամբ ինքն ունի մտավոր սեփականության իրավունքներ, և որն իրացնում է իր ֆիրմային անվանման (ապրանքային նշանի) տակ, ինչը խոչընդոտում է շուկայի այլ մասնակիցների կողմից այդպիսի ապրանք արտադրելը և դա քաղաքացիական շրջանառության մեջ դնելը, ընդ որում, իր դիստրիբյուտորների նկատմամբ ինքը երրորդ անձ, առևտրային կազմակերպություն է.

չի մտնում այն տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ անձանց մեկ խմբի մեջ, որոնց առնչությամբ համակարգում է իրականացվում, և ապրանքի հետագա իրացում չի իրականացնում այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որտեղ Միության իրավունքով արգելված համակարգում է իրականացվում.

իրականացրել է անդամ պետությունների 2-ից ավելի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համակարգմանն ուղղված գործողություններ, ինչը հաստատվում է նաև նախապայմանագրային աշխատանքի անցկացման փուլում կոնտրագենտների գործողությունների տարածքային սահմանափակումների սահմանմամբ՝ առանց նրանց համաձայնության.

նպատակաուղղված ազդել է կոնտրագենտների վրա՝ նրանց մոտ վարքագծի որոշակի մոդել ձևավորելու նպատակով, և ապրանքային շուկայում մրցակցության վրա ազդեցություն է գործադրել, ինչն արտահայտվել է անդամ պետությունների ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև մրցակցության բացառմամբ։

Գործի քննության ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն՝ պայմանագրերում (համաձայնագրերում) «Alcon» շուկայի սուբյեկտի կողմից փոփոխությունների համակարգված կատարման մասին՝ այն տարածքը որոշելուն առնչվող դրույթը բացառելու մասով, որտեղ կոնտրագենտներն իրականացնում են ապրանքի իրացումը։ Լրացուցիչ տեղեկացվում է, որ «Alcon» շուկայի սուբյեկտը դիստրիբյուտորների համար սահմանել է առևտրային քաղաքականության և գնագոյացման միասնական սկզբունքներ, որոնք անդամ պետությունների տարածքներում գործում են 2020 թվականի հուլիսից։

Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ արտադրողը (նրա ներկայացուցիչները) յուրաքանչյուր անդամ պետությունում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) ստացել են համապատասխան գրանցման վկայականները։ Գործի քննության շրջանակներում «Alcon» շուկայի սուբյեկտի ներկայացուցիչները հայտնել են, որ «Alcon» շուկայի սուբյեկտի կողմից արտադրվող և իրացվող ապրանքի առնչությամբ բացակայում են գրանցման դոսյեին և գրանցման վկայականին ներկայացվող՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված միասնական պահանջները։

Նաև, ըստ «Alcon» շուկայի սուբյեկտի ներկայացուցիչների տեղեկատվության՝ տրված գրանցման վկայականները, իրավաբանական և տեխնիկական տարբերություններով պայմանավորված, խոչընդոտում են Միության անդրսահմանային շուկաներում ապրանքի շրջանառությունը։ Ապրանքի գրանցումը և Միության գրանցման վկայականի ստացումը «Alcon» շուկայի սուբյեկտի իրավունքն են, այլ ոչ պարտականությունը, ինչով և պայմանավորված՝ դա չի կարող ներկայացվել որպես իրավունք, որը պարտադիր է իրացման համար։

«Alcon» շուկայի սուբյեկտի նշված փաստարկներն ուսումնասիրվել են և չեն կարող ընդունվել հետևյալ հիմքերով՝

Միության իրավունքով նախատեսված չեն պայմանագրերում և (կամ) համաձայնագրերում այն տարածքի մասին դրույթներ ներառելու մասով պարտավորությունների առկայություն, որտեղ իրականացվում է ապրանքի իրացումը, ինչպես նաև՝ այդ տարածքի սահմաններից դուրս այլ գործունեության իրականացման արգելքների առկայություն.

գրանցումը հաստատող գրանցման վկայականի առկայությունը կամ բացակայությունը պայմանագրերում և (կամ) համաձայնագրերում տարածքային սահմանափակումներ ներառելու հիմք չէ.

պայմանագրի ազատության հիմնարար սկզբունքի առկայությունը ենթադրում է այդ պայմանագրի դրույթները սահմանելու հարցում կողմերի հայեցողության ազատություն՝ բացառությամբ ինչպես Միության իրավունքով, այնպես էլ անդամ պետությունների օրենսդրությամբ արգելված պայմանների.

Միության միասնական տնտեսական տարածքի առկայությունը ենթադրում է անդրսահմանային շուկաներում տարածքային սեգմենտավորման հնարավորության բացակայություն՝ բացառությամբ Միության իրավունքով նախատեսված այն դեպքերի, որպիսիք քննվող գործում չեն պարզվել։

Կարևոր է նշել, որ «Alcon» շուկայի սուբյեկտն իր կոնտրագենտների վրա ազդեցություն գործադրելու հնարավորություն ունի՝ ինչպես նախապայմանագրային աշխատանքի փուլում, այնպես էլ հետագայում։

Հաշվի առնելով, որ կոնտրագենտը հնարավորություն ունի ապրանքը ձեռք բերելու միայն արտադրողից («Alcon» շուկայի սուբյեկտից), կոնտրագենտն ստիպված է համաձայնվել իրեն առաջարկվող պայմաններին, ինչի պատճառով նա կորցնում է իր ինքնուրույնությունը՝ որպես պայմանագրային հարաբերությունների հավասար կողմ։ Այսպիսով՝ «Alcon» շուկայի սուբյեկտի գործողություններն իրենց համակցության մեջ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համակարգում իրականացնելու գործողություններ են, այլ ոչ թե արգելված պայմանավորվածությունների իրագործում։

«Alcon» շուկայի սուբյեկտի ներկայացուցիչները, այլ պատասխանողներ, անդամ պետությունների լիազորված մարմինները, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը, և այլ անձինք ներկայացրել են գրավոր դիրքորոշումներ և այլ տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ), որոնք կցվել են գործի նյութերին և հաշվի են առնվել գործի քննության ժամանակ։ Պատասխանողները մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստը չեն ճանաչել։

«Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը մինչև 2020 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում եղել է Տ.Վ. Գատինսկայան, նշված ժամանակահատվածից հետո՝ Ե.Վ. Միխնոն։

Ե.Վ. Միխնոյի առնչությամբ չի պարզվել, որ նա շարունակել է Միության իրավունքով արգելված համակարգում իրականացնել։

Պաշտոնատար անձի՝ «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ Տ.Վ. Գատինսկայայի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ լինելով «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի ղեկավարը, «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան, խախտման ժամանակահատվածում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և համակարգման դադարեցման ոլորտում Միության իրավունքի դրույթները պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանք պահպանելուն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ինչով պայմանավորված, կարելի է հանգել այն եզրակացության, որ Տ.Վ. Գատինսկայան կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված գործողությունները (անգործությունը)։

Գործի քննության շրջանակներում Տ.Վ. Գատինսկայայի համար ապահովվել է Գործի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանց պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։ Իր հերթին՝ Տ.Վ. Գատինսկայան չի ներկայացրել գործի վերաբերյալ պարզաբանումներ և փաստարկներ, այդ թվում՝ խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։

Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննման հարցերով հանձնաժողովը ենթադրում է, որ Տ.Վ. Գատինսկայայի մեղքն ապացուցված է, իսկ նրա գործողությունները Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով ճիշտ են որակված։ Նաև՝ գործի նյութերով հաստատվում են նրա գործողությունները, որոնք ուղղված են կոնտրագենտների համար տարածքային սահմանափակումների չեղարկմանը։

Ղեկավարվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի քննման կարգի 44-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների նշանակման կարգին և հաշվարկի մեթոդիկային (այսուհետ՝ Տուգանքի նշանակման կարգ և հաշվարկի մեթոդիկա) համապատասխան՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ճանաչել «Օպտիկս-Յուգ» ՍՊԸ-ի և «Օպտիկս-Ալյանս» ՍՊԸ-ի կազմում անձանց խմբի, «Ռեգալ» ՍՊԸ-ի և «ԻՕԼ» ՍՊԸ-ի կազմում անձանց խմբի, «Օֆտամեդիկա» ՍՊԸ-ի և «ԳԵՆԻԿՕ» ՍՊԸ-ի կազմում անձանց խմբի, «ՕՄԳ» ՍՊԸ-ի, «Վիտալ Էսթետիկ Ռուս» ՍՊԸ-ի և «Միավորված բժշկական խումբ» ՍՊԸ-ի կազմում անձանց խմբի, «Լինկս» ՍՊԸ-ի, «ԻնտելՄեդ» ԲԸ-ի, «Օրթուս բժշկական համակարգեր» ՍՊԸ-ի, «ԱՄ-Մեդիկալ» ՍՊԸ-ի, «Կուֆրան-ՌՄ» ՍՊԸ-ի, «ՊրոֆիՄեդ» ՍՊԸ-ի, «Աստանա Մեդիկալ Պրոդուկտ» ՍՊԸ-ի, «MD Tech» ՍՊԸ-ի, «ZALMA Ltd» ՍՊԸ-ի, «ՅունիՀելփ» ՍՊԸ-ի, «ԱՍՎ Թրեյդ Սերվիս» ՀՍՊԸ-ի, «Դինա Ինթերնեշնլ»-ի կազմում անձանց խմբի, պաշտոնատար անձանցից՝ «Օպտիկս-Յուգ» ՍՊԸ-ի և «Օպտիկս-Ալյանս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Ա. Դոլնիկովի, «Լինկս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գ.Ֆ.Խաբիբուլինի, «Ռեգալ» ՍՊԸ-ի և «ԻՕԼ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իյ. Սաբոյի, «ԻնտելՄեդ» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Գ.Վ. Լեբեդևի, «Օրթուս բժշկական համակարգեր» ՍՊԸ-ի տնօրեն Յա.Յու. Մակարովի, «Օֆտամեդիկա» ՍՊԸ-ի և «ԳԵՆԻԿՕ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ա. Զելենսկայայի, «ՕՄԳ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Յու.Վ. Չեմոդանովի, «Վիտալ Էսթետիկ Ռուս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Լ.Վ. Վաշչինկինայի, «Միավորված բժշկական խումբ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դ.Վ. Վոլկորեզովի, «ԱՄ-Մեդիկալ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Կ. Նուրիշչենկոյի, «Կուֆրան-ՌՄ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ա. Ֆրանցուզովի, «ՊրոֆիՄեդ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Վ. Վոլտովի, «Աստանա Մեդիքալ Պրոդուկտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ս.Վ.Սուվորովի, «MD Tech» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ի.Վ. Լավրինենկոյի, «ZALMA Ltd» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գ.Գ. Շամրիկովի, «ՅունիՀելփ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Կ.Կ. Գերասիմենկոյի, «ԱՍՎ Թրեյդ Սերվիս» ՀՍՊԸ-ի տնօրեն Օ.Ա. Ակուլիչի և «Դինա Ինթերնեշնլ»-ի տնօրեն Վ.Կ. Սինգխի գործողությունների (անգործության) մեջ Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման բացակայությունը և դադարեցնել նշված անձանց նկատմամբ գործի քննությունը։

2. Ճանաչել «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի և «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի պաշտոնատար անձ՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Տ.Վ. Գատինսկայայի գործողությունները (անգործությունը), որոնք արտահայտվել են «Alcon» շուկայի սուբյեկտի արտադրության ֆակոէմուլսիֆիկացման և ֆակոէմուլսիֆիկացման (վիտրէկտոմիայի) համակարգերի մեծածախ իրացման և սպասարկման անդրսահմանային ապրանքային շուկաներում կոնտրագենտների տնտեսական գործունեության՝ Միության իրավունքով արգելված համակարգում իրականացնելու տեսքով, ապրանքային շուկան ըստ տարածքային սկզբունքի, վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի բաժանելու մասով՝ որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում։

3. Տուգանքների նշանակման կարգին ու հաշվարկի մեթոդիկային և Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝

հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ցանկի՝ «Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները» բաժնի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված հանգամանքների, Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների (Տուգանքների նշանակման կարգ և հաշվարկի մեթոդիկայի թիվ 1 հավելված) չափի հաշվարկի ժամանակ հաշվի առնվող՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների և նշված ցանկի «Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները» բաժնի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը՝

«Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ին նշանակել տուգանք՝ 2 100 000 ռուսական ռուբլու չափով,

Տ.Վ. Գատինսկայային նշանակել տուգանք՝ 71 458 ռուսական ռուբլի 33 կոպեկի չափով։

Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով։

4. «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ին պարտավորեցնել դադարեցնել Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետը խախտող գործողությունների (անգործության) կատարումը, այդ թվում՝

պայմանագրերից (համաձայնագրերից) հանել այն դրույթները, որոնք կոնտրագենտներին պարտավորեցնում են պահպանել «Alcon» շուկայի սուբյեկտի արտադրության ֆակոէմուլսիֆիկացման և ֆակոէմուլսիֆիկացման (վիտրէկտոմիայի) համակարգերի մեծածախ իրացման և սպասարկման ապրանքային շուկայի՝ ըստ տարածքային սկզբունքի, գնորդների կամ վաճառողների (պատվիրատուների) կազմի, իրացվող ապրանքի տեսականու բաժանում նախատեսող պահանջները.

իրենց գործունեությունն իրականացնելիս չմերժել անդամ պետություններից ցանկացածի տարածքում գրանցված և (կամ) գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունը և (կամ) այլ կերպ նախապատվություն չտալ նրանց.

ընդհանուր հասանելի ռեսուրսներում տեղակայել «Alcon» շուկայի սուբյեկտի արտադրության ֆակոէմուլսիֆիկացման և ֆակոէմուլսիֆիկացման (վիտրէկտոմիայի) համակարգերի մեծածախ իրացման և (կամ) սպասարկման հարցերով «Alcon» շուկայի սուբյեկտին անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից դիմելու հնարավորության մասին տեղեկատվություն՝ անկախ դրանց գրանցման վայրից։

5. «Ալկոն Ֆարմացևտիկա» ՍՊԸ-ին՝ ներկայացնել սույն որոշման 4-րդ կետի կատարման մասին տեղեկատվությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում։

6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել սահմանված կարգով՝ Միության դատարանում։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան