ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2021 թվականի |
թիվ 36 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ պարզաբանումների նախապատրաստման կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 23-ի թիվ 36 որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ պարզաբանումների նախապատրաստման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ պարզաբանումների նախապատրաստման կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ, հանձնաժողովի պարզաբանումներ), ներառյալ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից (այսուհետ՝ անդամ պետություններ) նման պարզաբանումների նախապատրաստման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, Հանձնաժողովի կողմից դրանց ուսումնասիրման և անդամ պետությունների մաքսային մարմինների հետ համաձայնեցման կանոնները։
2. Հանձնաժողովի պարզաբանումներն ընդունվում են Հանձնաժողովի հանձնարարագրերի ձևով:
II. Հանձնաժողովի պարզաբանումների նախապատրաստման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հանձնաժողով
3. Հանձնաժողովի պարզաբանումների նախապատրաստման վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է Հանձնաժողով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մաքսային մարմնի կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ Օրենսգիրք, կենտրոնական մաքսային մարմին)՝ սեփական նախաձեռնությամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի որոշման հիման վրա (այսուհետ՝ Միավորված կոլեգիա)։
Հանձնաժողովի պարզաբանումների նախապատրաստման հարցերով կենտրոնական մաքսային մարմիններ չհանդիսացող մարմիններից, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումները Հանձնաժողովի կողմից ըստ էության չեն ուսումնասիրվում։
4. Հանձնաժողովի պարզաբանումների նախապատրաստումն իրականացվում է կենտրոնական մաքսային մարմինների առաջարկությունների հիման վրա՝ Օրենսգրքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան։
5. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ կենտրոնական մաքսային մարմինների միասնական կարծիքը հաստատելու համար օգտագործվում են հետևյալ փաստաթղթերը.
ա) Օրենսգրքի 23-27 հոդվածներով նախատեսված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան յուրաքանչյուր անդամ պետությունում ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների պատճենները (դրանց բացակայության դեպքում՝ Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ընդունված՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների կամ պարզաբանումների պատճենները), որոնք հետ չեն կանչվել, և որոնց գործողությունը Հանձնաժողովի պարզաբանումներ նախապատրաստելու վերաբերյալ առաջարկություններ Հանձնաժողով ներկայացնելու պահի դրությամբ չի դադարել։ Անդամ պետությունում նշված նախնական որոշումների (որոշումների կամ պարզաբանումների) բացակայության դեպքում օգտագործվում է նման անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի նամակի պատճենը, որը պարունակում է ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ կարծիք և մոտեցման նկարագրություն, և
որը նշված է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի հանձնարարագրի նախագծի մեջ (այսուհետ՝ Հանձնաժողովի հանձնարարագրի նախագիծ)․
բ) Միավորված կոլեգիայի որոշման պատճենը (առկայության դեպքում)։
6. Հանձնաժողովի պարզաբանման նախապատրաստման վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է գրավոր՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի հանձնարարագրի ընդունման անհրաժեշտության մասին դիմումի ձևով (այսուհետ՝ դիմում)։
7. Սեփական նախաձեռնությամբ ներկայացվող դիմումին կից ներկայացվում են՝
ա) Հանձնաժողովի հանձնարարագրի նախագիծը․
բ) տեղեկանք, որը ներառում է՝
ապրանքների առանձին տեսակների նկարագրությունը (նշելով ապրանքի ֆունկցիոնալ նշանակությունը և բնութագրերը).
ապրանքների առանձին տեսակների բնույթի հետ կապված՝ ապրանքի օգտագործման բնագավառը և դրա հիմնական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների առանձին տեսակների դասակարգման վրա ազդեցություն ունեցող այլ տեղեկություններ․
Հանձնաժողովի հանձնարարագրի նախագծով նախատեսված՝ ապրանքների առանձին տեսակների ծածկագրի հիմնավորումը՝ նշելով կիրառված Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական կանոնները, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի բաժինների, խմբերի, ենթադիրքերի ծանոթագրությունները (կիրառման դեպքում)․
գ) սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ նախնական որոշումների (որոշումների կամ պարզաբանումների) և (կամ) նամակների պատճենները (կցելով նման նախնական որոշումների (որոշումների կամ պարզաբանումների) ընդունման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը)․
դ) ապրանքների առանձին տեսակների նկարագրությունը պարունակող փաստաթղթեր (նշելով ՄՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգելու համար անհրաժեշտ՝ ապրանքի ֆունկցիոնալ նշանակությունը և բնութագրերը) և ապրանքների առանձին տեսակների բնույթի հետ կապված՝ ապրանքի օգտագործման բնագավառի և դրա հիմնական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն (օրինակ՝ տեխնիկական փաստաթղթեր, ապրանքի քանակական և որակական կազմի վերաբերյալ տեղեկատվություն արտադրողից, ապրանքը բնութագրող այլ փաստաթղթեր):
8. Միավորված կոլեգիայի որոշման հիման վրա ներկայացվող դիմումին կցվում են՝
ա) սույն կարգի 7-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը․
բ) Միավորված կոլեգիայի որոշման պատճենը․
գ) Միավորված կոլեգիայի նիստին ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ հարցն ուսումնասիրելու համար նախապատրաստված փաստաթղթերը (կցելով Հանձնաժողովի հանձնարարագրի նախագծի մեջ նշված՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ այդ մարմինների մոտեցումների նկարագրությունը պարունակող՝ բոլոր կենտրոնական մաքսային մարմինների նամակների պատճենները)։
III. Հանձնաժողովի կողմից դիմումների ուսումնասիրում և կենտրոնական մաքսային մարմինների կողմից Հանձնաժողովի հանձնարարագրերի նախագծերի ուսումնասիրում
9. Դիմումների և դրանց կցվող փաստաթղթերի ընդունումը, սկզբնական մշակումը, հաշվառումը, գրանցումը և դրանց հետ տարվող աշխատանքն իրականացվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան։ Դիմումներն ուսումնասիրման համար փոխանցվում են Հանձնաժողովի այն դեպարտամենտ (այսուհետ՝ դեպարտամենտ), որն ապահովում է Հանձնաժողովի գործունեությունը Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման ոլորտում։
10. Հանձնաժողովի կողմից ստացված դիմումի ուսումնասիրման արդյունքների հիման վրա դեպարտամենտը՝
ա) սույն կարգի 7-րդ կամ 8-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում Հանձնաժողովում դիմումի գրանցման օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ գրավոր տեղեկացնում է դիմումը ներկայացրած կենտրոնական մաքսային մարմնին դրա ուսումնասիրումը մերժելու մասին (նշելով մերժման պատճառները)․
բ) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերում սույն կարգի 7-րդ կամ 8-րդ կետերով նախատեսված տեղեկատվության բացակայության դեպքում Հանձնաժողովում դիմումի գրանցման օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ հարցում է կատարում դիմումը ուղարկած կենտրոնական մաքսային մարմնից անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ.
գ) Հանձնաժողովում դիմումի գրանցման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերի) նախապատրաստում և կենտրոնական մաքսային մարմինների ուսումնասիրմանն է ուղարկում Հանձնաժողովի հանձնարարագրի նախագիծը (կից ներկայացնելով տեղեկանքը):
11. Դեպարտամենտի կողմից սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան հարցվող տեղեկատվությունը ներկայացվում է կենտրոնական մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փոստով և թղթային կրիչով՝ ստացված հարցումը կենտրոնական մաքսային մարմնում գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։
Եթե հարցված տեղեկատվությունը չի ներկայացվում նշված ժամկետում, ապա դեպարտամենտը գրավոր տեղեկացնում է դիմումը ներկայացրած կենտրոնական մաքսային մարմնին դիմումի ուսումնասիրումը մերժելու մասին (նշելով մերժման պատճառները)։
12. Հանձնաժողովի հանձնարարագրի ստացված նախագծի գրանցման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում կենտրոնական մաքսային մարմիններն էլեկտրոնային փոստով և թղթային կրիչով Հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն այն համաձայնեցնելու մասին կամ դիտողություններ և առաջարկություններ՝ ուսումնասիրվող հարցի վերաբերյալ (առկայության դեպքում)։
Եթե Հանձնաժողովի հանձնարարագրի (դիտողությունները և առաջարկությունները) նախագծի համաձայնեցման մասին տեղեկատվությունը նշված ժամկետում կենտրոնական մաքսային մարմնի կողմից չի ներկայացվել, ապա դեպարտամենտը շարունակում է այդ նախագծի հետ տարվող աշխատանքը՝ առանց նման կենտրոնական մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու։
13. Կենտրոնական մաքսային մարմինների կողմից Հանձնաժողովի հանձնարարագրի նախագծի համաձայնեցման արդյունքներով դեպարտամենտն ապահովում է նման նախագծի լրամաշակումը (անհրաժեշտության դեպքում) և դրա ներկայացումը Հանձնաժողովի կոլեգիային՝ քննարկման համար։
14. Հանձնաժողովի հանձնարարագրի նախագիծը նախապատրաստելիս ապրանքների առանձին տեսակներին վերաբերող հարցերը ճշգրտելու նպատակով դեպարտամենտն իրավունք ունի կենտրոնական մաքսային մարմիններից, փորձագիտական կազմակերպություններից, մասնագիտացված ձեռնարկություններից, անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև խորհրդակցություններ (խորհրդատվական հանդիպումներ) անցկացնելու այդ մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
15. Եթե Հանձնաժողովի հանձնարարագրի նախագծի նախապատրաստման ընթացքում դեպարտամենտը սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետին և 14-րդ կետին համապատասխան լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հարցում է կատարում կամ խորհրդակցություններ (խորհրդատվական հանդիպումներ) է անցկացնում, սույն կարգի 10-րդ կետի «գ» ենթակետով սահմանված՝ Հանձնաժողովի հանձնարարագրի նախագծի նախապատրաստման ժամկետի ընթացքը կասեցվում է Հանձնաժողովում հարցումը գրանցելու օրվանից կամ խորհրդակցությունները (խորհրդատվական հանդիպումները) անցկացնելու օրվանից սկսած և վերսկսվում է հարցված տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստանալու օրվանից կամ խորհրդակցությունները (խորհրդատվական հանդիպումները) անցկացնելու ավարտի օրվանից։
Դիմումը ներկայացրած կենտրոնական մաքսային մարմնի հարցումով՝ Հանձնաժողովի հանձնարարագրի նախագծի նախապատրաստման ժամկետի ընթացքի կասեցման և վերսկսման մասին տեղեկատվությունը դեպարտամենտի կողմից ուղարկվում է տվյալ մաքսային մարմին:
16. Եթե ստացված լրացուցիչ տեղեկատվությունը կամ խորհրդակցությունների (խորհրդատվական հանդիպումների) անցկացման ընթացքում ստացված տեղեկատվությունը հակասում է դիմումին կցվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությանը, կամ տվյալ տեղեկատվության վերլուծության հիման վրա դեպարտամենտը հանգում է այն եզրակացության, որ կենտրոնական մաքսային մարմնի կողմից առաջարկված Հանձնաժողովի հանձնարարականի նախագծում նշված է դասակարգման սխալ ծածկագիր, և (կամ) ներկայացված է ապրանքների առանձին տեսակների սխալ (ոչ հավաստի) նկարագրություն, ապա դեպարտամենտը գրավոր տեղեկացնում է այդ կենտրոնական մաքսային մարմնին Հանձնաժողովի պարզաբանումների նախապատրաստումը մերժելու մասին (նշելով մերժման պատճառները):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|