ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2021 թվականի N 1185-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարվա ընթացքում.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1185-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիր |
Արտահան-ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ | |||||||||
1 |
8458918009 |
Մետաղի ուղղահայաց խառատային հաստոց՝ թվային ծրագրային կառավարմամբ FADAL VMC4020HT |
Էլեկտրոնային համակարգով կառավարվող հաստոց |
հատ |
2 |
ԱՄՆ |
ԱՄՆ |
17 800 000 |
|
2 |
9032102000 |
Թերմոստատ |
Գործարկման էլեկտրական սարքով MKR-40 |
հատ |
3 |
Չինաստան |
Չինաստան |
6 244 560 |
|
Ընդամենը՝ |
24 044 560 |
||||||||
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1․ |
6815101000 |
Գործվածք ածխածնային |
Մանրաթելերից՝ ներծծված խեժով |
կգ |
4 500 |
Չինաստան |
Չինաստան |
175 560 000 |
|
2․ |
5901900000 |
Արամիդային կտոր՝ ներծծված խեժով |
GSM 460 հումք |
կգ |
28 000 |
Չինաստան |
Չինաստան |
684 990 000 |
|
3․ |
5901900000 |
Արամիդային կտոր՝ ներծծված խեժով |
GSM 400 DUPONT հումք |
կգ |
24 000 |
Չինաստան |
Չինաստան |
834 600 000 |
|
4․ |
3926909709 |
Ներդիրներ, պոլիմերային ամրակներ, սպունգից օժանդակ դետալ |
Հատուկ ներդիրներ և ամրացվող ամրակներ ACS036A ACH005OCC |
կգ |
2 000 |
Չինաստան |
Չինաստան |
187 600 000 |
|
5․ |
4016930005 |
Պաշտպանիչ ռետինե միջադիրներ օժանդակ դետալ |
Հակահարվա-ծային միջադիրներ ASC037 |
կգ |
2 000 |
Չինաստան |
Չինաստան |
187 600 000 |
|
6․ |
6307909800 |
Կտորից կպչուն դետալներ օժանդակ դետալ |
ACS040 Վելկռո համակ |
կգ |
2 000 |
Չինաստան |
Չինաստան |
187 600 000 |
|
7․ |
3921909000 |
Պոլիմերային թաղանթ ՝ ամրանավորված |
Տեֆլոնային թաղանթ |
կգ |
500 |
Չինաստան |
Չինաստան |
5 900 000 |
|
8․ |
3921909000 |
Պոլիմերային թաղանթ՝ ամրանավորված |
Պոլիմերով ներծծված, բազմաշերտ |
կգ |
500 |
Չինաստան |
Չինաստան |
4 500 000 |
|
Ընդամենը՝ |
2 268 350 000 |
||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
2 292 394 560 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|