«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2002 թվականի N 632
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը միջազգային ու դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող ֆինանսական աջակցության հետագա ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |