ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հոկտեմբերի 2020 թվականի |
N 370-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը հաստատելու մասին» N 487-Ն՝
1) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշումը լրացնել 1.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Այն դեպքերում, երբ սույն որոշման հավելվածում նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են նաև պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մրցութային կամ աճուրդի գործընթացն սկսում է իրավասու մարմնի հետ համակարգման աշխատանքներից հետո:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 370-Ն որոշման |
«Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N 487-Ն որոշմամբ |
ՑԱՆԿ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. 450-470 ՄՀց (բացառությամբ 451,650 ՄՀց)
2. 791-801 ՄՀց
3. 832-842 ՄՀց
4. 1780-1785 ՄՀց
5. 1875-1880 ՄՀց
6. 1910-1935 ՄՀց
7. 2020-2025 ՄՀց
8. 2110-2125 ՄՀց
9. 2560-2570 ՄՀց
10. 2680-2690 ՄՀց»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2020 թվական: