ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 390-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 122,136,560 դրամ ընդհանուր արժողությամբ «Հառիճի վանական համալիրի բակի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2017 թվականի ապրիլի 13-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Ավինյան | 
| 
 
 2020 թ. հուլիսի 15 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 15-ի N 390-Ա որոշման  | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Հառիճի վանական համալիրի բակի բարեկարգում»
| 
 1.  | 
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի ներքին բակի տարածքի բարեկարգումը: | 
| 
 2.  | 
 Ծրագրի բարեգործական որակման նպատակները  | 
 Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:  | 
| 
 3.  | 
 Բարեգործը (բարեգործները)  | 
 Հայկական բարեգործական ընդհանուր միություն  | 
| 
 4.  | 
 Ծրագիրը կատարողը  | 
 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:  | 
| 
 5.  | 
 Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը  | 
 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր:  | 
| 
 6.  | 
 Ծրագրի բյուջեն  | 
 122.136.560 դրամ:  | 
| 
 7.  | 
 Բարեգործությունն ստացողը  | 
 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը:  | 
| 
 8.  | 
 Ծրագրի իրականացման տևողությունը  | 
 13 ապրիլ, 2017 թ.- 31 դեկտեմբեր, 2020 թ.:  | 
| 
 9.  | 
 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը  | 
 Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի ներքին բակի տարածքի բարեկարգում՝ 122.136.560 դրամով: Աշխատանքներն իրականացվելու են «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Նորք-Մարաշ, 17 փողոց, տուն 72, ՀՎՀՀ 00930335):  | 
| 
 10.  | 
 Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը  | 
 Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի ներքին բակի տարածքի բարեկարգում՝ 122.136.560 դրամով:  | 
| 
 11.  | 
 Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը  | 
 Այլ ծախսեր նախատեսված չեն:  | 
| 
 12.  | 
 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ  | 
 Չի նախատեսվում:  | 
| 
 13.  | 
 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը  | 
 Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Ավինյան |