Գլխավոր տեղեկություն
Համար
N 527-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2021-30.12.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 527-Ն

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ կետի համաձայն որոշումն ուժը կորցրել է 30.12.2021 )

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 2.10-րդ կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N 14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգի 10- րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգ` քվոտա սահմանելու միջոցով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող այն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) նկատմամբ, որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերը, այլ իրերը և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից ծածկագրեր)՝ համաձայն N 1 հավելվածի.

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) երրորդ երկրներ արտահանումը թույլատրվում է N 1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում:

3. Հաստատել՝

1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման լիցենզավորման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի.

2) թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման մասով մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

3) թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման մասով գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 8-ի N 527-Ն որոշման

 

 

Հավելված N 2 ուղղ.
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 8-ի N 527-Ն որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 8-ի N 527-Ն որոշման

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 8-ի N 527-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան