Գլխավոր տեղեկություն
Համար
N 1045-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.28/56(1509) Հոդ.745
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2019 թվականի N 1045-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման ամբողջ տեքստում, կից հավելվածներում և աղյուսակներում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն», «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել ընթացիկ տարում սույն որոշման 1-ին կետով պայմանավորված նախկին ՀՎՀՀ-ների, անվանումների և պատվիրատուի ղեկավարների անվանումների նույնականացումը նոր ՀՎՀՀ-ի, անվանման և պատվիրատուի ղեկավարի անվանման հետ՝ պահպանելով նախկին գերատեսչական կոդերը՝ նոր անվանմամբ, բյուջետային գործընթացի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը ձեռնարկել համապատասխան միջոցներ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների անվանումները, կանոնադրությունները և անհատականացման միջոցները «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքից բխող փոփոխություններին համապատասխանեցնելու ուղղությամբ:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման գործընթացներն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 21-րդ կետով սահմանված 60 աշխատանքային օրվա պարտադիր պահանջը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 20

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան