«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616422
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 նոյեմբերի 2016 թ. |
N 141-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 11-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համարակալված կտրոնի ձևը` համաձայն հավելվածի:
2. Համարակալված կտրոնի վրա «նշվում է, թե որ ցուցակի ընտրող է» տողում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը համապատասխանաբար նշում է.
1) «ՔԿՀ»` քրեակատարողական հիմնարկում կազմված ընտրողների ցուցակների դեպքում.
2) «ՇԱ»` ստացիոնար բժշկական հաստատությունում և ռազմաբժշկական հաստատությունում շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցող ընտրողների ցուցակների դեպքում.
3) «Լ»` քվեարկության օրը կազմվող` ընտրողների լրացուցիչ ցուցակի դեպքում:
3. Տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը համարակալված կտրոնի վրա «նշվում է, թե որ ցուցակի ընտրող է» տողում նշումները կատարում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով, ինչպես նաև`
1) «Հ»` ընտրական տեղամասի ընտրողների ցուցակի դեպքում.
2) «Զ»` զորամասում հաշվառված ընտրողների ցուցակների դեպքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
000000 | |||
«_____» նշվում է, թե որ ցուցակի ընտրող է | |||
| |||
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2017, N 42-Ն | 26.02.2017, N 141-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|